Հանրային գերակա շահի զոհերը դիմել են ոստիկանություն
09.10.2015
11:00
Գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերության և Երևանի կենտրոնի Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչների միջև սեփականության իրավունքի շուրջ պայքարը թևակոխել է նոր փուլ: Բնակիչները սեփականության օտարման դիմաց արժանի փոխհատուցման պահանջով երկար տարիների դատական քաշքշուկներից հետո դիմել են ոստիկանություն: Նրանք չեն վստահում Մայրապետյանի պատվերով բնակարաննրի գնահատում իրականացրած «Անիկոմ» ՍՊԸ-ի տրամադրած տվյալներին և համոզված են, որ իրենց սեփականությունը կանխամտածված ցածր է գնահատված:

Այժմ արդեն բնակիչների դիմումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և նրանցից մի քանիսը գործով ճանաչվել են որպես տուժող: «Դատական քաշքշուկներից հետո, ճիշտն ասած ես վստահ չէի, որ ոստիկանությունում իմ բողոքին ընթացք կտան: Ի զարմանս ինձ այն տեղի ունեցավ: Իմ երեք հարկանի տան դիմաց, որն ունի նաև 180 մետր հողամաս, Մայրապետյանին պատկանող Local Developers ընկերությունն առաջարկում է միայն 200 հազար դոլար: Այն դեպքում, երբ Փորձաքննության ազգային բյուրոն գնահատել է միայն իմ տունը 300 հազար ԱՄՆ դոլար: Բացի այն, որ իմ տունը կանխամտածված ցածր է գնահատված, այդ արժեքի մեջ չի ներկայացված հողամասի գինը: Տպավորություն է, որ այդ հողամասը գոյություն չունի», - հայտարարեց Պուշկին 4 տան բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանը, ում տունը ևս կառավարության որոշմամբ ընդգրկված է Հանրային բացառիկ գերակա շահի գոտում, որտեղ կառուցապատում պետք է իրականացնի Local Developers ընկերությունը:

Բնակիչներին առաջարկում են 1 մետր քառակուսու համար մոտ 800 դոլար, ինչն, ըստ իրենց, ընդհանրապես չի կարելի համարել համարժեք փոխհատուցում: «Ինչ վերաբերում է առաջարկվող բնակարաններին նորակառույցում, ապա այն անգամ համեմատության եզրեր չի կարող ունենալ մեր շենքերի հետ: Առաջարկվող նորակառույցում առաստաղի բարձրությունը 2.70 մետր է՝ առանց հարդարման՝ իսկ առաստաղի և հատակի հարդարումից հետո բարձրությունը կկազմի 2.60: Այն դեպքում, երբ մեր բնակարանների բարձրությունը 3.30 է», - նշեց Տերյան 23 շենքի բնակիչ, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը:

«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 9-ին Ալֆրեդ Կզարթմյանի, Տերյան 23 և 25 շենքերի բնակիչներ Վարդան Գերավետյանի, Մելինե Նավասարդյանի և «Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Նոր զարգացումներ Երևանի կենտրոնում հանրային գերակա շահ հայտարարած շենքերի բնակիչների դատական գործերում» թեմայով: Քննարկումն անցկացվեց առանց Local Developers ընկերության ներկայացուցչի, քանի որ ընկերությունից հրաժարվել էին մասնակցել միջոցառմանը՝ պատճառաբանելով, որ գործը գտնվում է դատարանում և նոր քննարկումների անհրաժեշտություն չեն տեսնում:

Local Developers ընկերությունը, որը 2007 թ-ից հանդիսանում է այդ շենքերի կառուցապատողը դիմել է դատարան՝ բնակիչներին իրենց պատկանող բնակարաններից հանելու համար: Արդեն կան համապատասխան դատական որոշումներ, բայց բնակիչները չեն պատրաստվում տեղի տալ և հայտարարում են, որ սկսելու են «ավելի ակտիվ պայքարել» իրենց սեփականության համար: Հանրային գերակա շահի գոտում հայտնված թվով 22 բնակարանների տերերը տեսնում են պայքարի երկու տարբերակ՝ խնդրի թմբկահարում իրավապահ կառույցներում և պարբերական բողոքի ակցիաների իրականացում:

«Դատական ատյանների հետ մենք մեծ հույսեր չենք կապում, քանի որ դատական քննություններն անցկացվում են օրենքների խախտումով, վճիռները կայացվում են առանց հաշվի առնելու բնակիչների միջնորդությունը՝ վարձել փաստաբան»,- հայտարարեց Գերավետյանը՝ հավելելով, որ բնակիչներին որոշակի հույս է ներշնչել ոստիկանությունում հարուցված քրեական գործերը: «Հարուցված քրեական գործերով քննությունը դանդաղ, բայց ընթանում է: Բնակիչներից արդեն կան մարդիկ, ովքեր ճանաչվել են տուժող: Սակայն գործերում դեռ չի ներգրավված մեղադրվող կողմը», - նշեց Գերավետյանը՝ հավելելով, որ զուգահեռ իրավապահ ատյաններում տարվող գործընթացին, բնակիչները շարունակելու են պայքարել նաև փողոցում՝ բողոքի ակցիաների տեսքով:

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը, ում բնակարանը նույնպես ժամանակին օտարվել է ի օգուտ կառուցապատողի, խորհուրդ է տալիս բանկիչներին ավելի ակտիվ պայքարել դատարաններում և իրավապահ կառույցներում, սպառել ներպետական ատյանները և դիմել Մադու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Բաղդասարյանը, ով ժամանակին դիմել է ՄԻԵԴ և շահել գործը, սեփական փորձով է համոզված, որ գրագետ և հետևողական պայքարի դեպքում հնարավոր է հաջողության հասնել:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ