Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը
02.10.2015
14:00

Հոկտեմբերի 2-ին Կոնգրես հյուրանոցի «Բոլլ Րում» սրահում տեղի ունեցավ հանրային քննարկում «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորումը» խորագրով:

Բանախոսներն էին՝

Հայկ Ալումյան, փաստաբան

Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հերիքնազ Տիգրանյան, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը, որը ներկայացնում է քաղաքացիական հասարակության 60-ից ավել կազմակերպություն, անցկացնում էր հերթական միջոցառումը «Հայաստանը սահմանադրական փոփոխությունների գործընթացում» խորագրով քննարկումների շարքից:

Նախատեսվող միջոցառումները ներառում են հանրային քննարկումներ, բանավեճեր, մեդիա միջոցառումներ Երևանում և մարզերում: Այս միջոցառումները նպատակ ունեն ստեղծել հնարավորություն, հասարակությանը ներկայացնելու սահմանադրական փոփոխությունների հետ կապված բազմակողմանի տեղեկատվություն, ինչպես նաև ապահովել տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ անաչառ կարծիք ձևավորելու և կամքի ազատ արտահայտման հնարավորություն:

Քննարկմանը հրավիրված էին ՀՀ պետական պաշտոնյաներ, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական կուսակցությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Քննարկումն ուղիղ կհեռարձակվեց «Մեդիա կենտրոնի» կայքէջով և Youtube-ի ալիքով:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ