Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի ընդունման գործընթացը դոփում է տեղում
01.10.2015
13:00
Թեև ընտանեկան բռնության դեպքերը Հայաստանում դարձել են շատերի դժբախտության պատճառը և անգամ հանգեցրել մարդկային կորուստների, այնուամենայնիվ որոլտի խնդիրներն առանձին օրենքով չեն կարգավորվում: 2013 թ-ից ՀԿ-ների նախաձեռնությամբ մշակվել է «Ընտանեկան բռնության կանխարգելման ամսին» օրենքի նախագիծ, ինչի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են անցկացվել նաև պատգամավորների հետ, սակայն մինչ այժմ պետական մակարդակով որևէ գործուն քայլ չի կատարվել օրենսդրական ակտի ընդունման ուղղությամբ:
 
«Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը, թեև շատերը չեն ընկալում որպես խնդիր, մեծ ծավալների են հասնում: 2013-2015 թթ. ՀԿ-ների թեժ գծով ստացվել է ընտանեկան բռնության մասին 5171 առաջնային զանգ:
 
Սա միայն երեք կազմակերպության տվյալներ են, ինչը բավականին մեծ թիվ է: Նույն ժամանակահատվածում 30 կին է սպանվել ընտանեկան բռնության հետևանքով, իսկ 45 երեխա՝ զուրկ մնացել մայրական խնամքից», - նշեց Կանանց իրավունքների կենտրոնի ղեկավար Սուսաննա Վարդանյանը:
 
«Մեդիա կենտրոնում» հոկտեմբերի 1-ին Սուսաննա Վարդանյանի, Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի, «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի և Ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված քննարկում «Ի՞նչ փուլում է ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենսդրական կարգավորման հարցը» թեմայով:
 
Թեժ գծերով ստացվող զանգերի թիվը տարեց տարի շատանում է, սակայն սա, ըստ Վարդանյանի, դեռ չի խոսում ընտանեկան բռնության դեպքերի ավելացման մասին: «Հավանաբար կանայք ավելի իրազեկված են դարձել և սկսել են բարձրաձայնել բռնության դեպքերի մասին», - պարզաբանեց նա:
 
Այս տարվա 9 ամիսների ընթացքում կազամակերպություններում գրանցվել է մոտ երկու հազար ընտանեկան բռնության դեպք: «Սա միայն այն դեպքերն են, որոնց մասին բարձրաձայնում են կանայք: Շատ դեպքեր կան, որոնք բացարձակ չեն գրանցվում և չեն բարձրաձայնվում: Հատկապես մարզերում բնակվող կանայք շատ խոցելի են այս տեսանկյունից: Այսպիսով բռնության դեպքերի իրական ծավալը շատ ավելի մեծ է», - հավելեց «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի քաղաքականության և հաղորդակցության ղեկավար Լիդա Մինասյանը:

Պատկերն այլ ըստ ոստիկանության տվայլների: Բռնության դեպքերի քանակը մոտ չորս անգամ զիջում է ՀԿ-ների ներկայացրած ցուիցանիշներին: «2015-ին գրանցվել են ընտանեկան բռնության 535 դեպք: Այդ դեպքերը վերաբերում են ինչպես կանանց նկատմամբ, այնպես էլ ծնողի կողմից երեխայի նկատմամբ բռնություններին», - ասաց Արթուր Վարդանյանը: Ոստիկանության տվյալների համաձայն 2015 թ-ին նվազել են ընտանեկան բռնության, ինչպես նաև դրանցով պայմանավորված մահվան ելքով դեպքերը:
 
Այժմ ընտանեկան բռնության դեպքերը կարգավորում են ՀՀ Քրեական օրենսգրքով: Սակայն խնդրով զբաղվող կազմակերպությունները համոզված են, որ այս ոլորտը պետք է կարգավորվի հատուկ օրենքով, քանի որ մինչ այժմ առկա գործիքակազմը բավարար չէ մեղավորների պատժման և բռնության կանխարգելման համար: «Օենքի նախագծում ընտանեկան բռնությունը կանխարգելող հատուկ միջոցներ են նախատեսված և  սահմանափակումներ, որպեսզի բռնության ենթարկված անձը համարժեք պաշպանություն ստանա և ապահովվի նրա անվտանգությունը», - ասաց Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանը:
 
Օրինագիծիը 2013 թ-ին մերժվել է և հիմնավորվել, որ դրանում կան հակասահմանադրական դրույթներ: Այժմ այն լրամշակվել և կրկին ներկայացվել է Ազգային ժողով: Օրինագծի վերաբերյալ անցկացվել է մի քանի քննարկում Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովներում: Բացի այդ օրինագծի ընդունումը բխում է նաև Հայաստանի միջազգային պարտավորություններից: Այս տարվա հունվարին ՄԱԿ-ում տեղի ունեցած համապարփակ դիտարկման շրջանակներում Հայաստանի՝ մարդու իրավունքների մասին ազգային զեկույցի քննարկմանը, բանախոսների մեծ մասն անդրադարձավ իրավական ակտերի ընդունմանը ՀՀ-ում գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման հարցում:

Այնուամենայնիվ ակտիվ քայլեր օրինագծի ընդունման ուղղությամբ չեն կատարվում: Օրինագծում, ինչպես նշում է Սուսաննա Վարդանյանը, շեշտը դրված է կանխարգելման մեխանիզմների վրա: Նախատեսվում են նաև հատուկ սահմանափակումներ՝ բռնության ենթարկված անձի համարժեք պաշպանությունը և անվտանգությունը ապահովելու համար:

Օրինագծով արգելվում է բռնության ենթարկվածի մասին տեղեկատվություն տրամադրելը, նրա գտնվելու վայրը փնտրելը, 100 մետրից ավել մոտենալը, նրա հետ հեռախոսային, կամ նամակագրական կապ հաստատելը: Պետք է լինի նաև զոհին ժամանակավոր բնակության համար ապաստանով ապահովելը:
Պատգամավոր Կարինե Աճեմյանը, թեև ընդունում է, որ Հայաստանում առկա է ընտանեկան բռնություն, սակայն կածում է, որ պետությունը դեռ պատրաստ չէ հատուկ օրենքով կարգավորել այդ ոլորտը:

«Սա կեմպլեքս և շատ նուրբ խնդիր է: Այն ունի սոցիալական, հոգեբանական, մշակութային և տնտեսական կողմեր: Պետությունն այդ ուղղությամբ աշխատանք իրականացնում է, օրինակ՝ ԱԳՆ-ի մակարդակով բանակցում է Սամբուլի կոնվենցիայի շուրջ (Եվրոպայի Խորհրդի կոնվենցիան կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին – խմբ.)», - տեղեկացրեց պատգամավորը:

«Օրենքի ընդունման դեպքում պետք է իրականացվեն բազմաթիվ միջոցառումներ, բացվեն ապաստարաններ, որոնք բավականին ծախսատար են: Պետությունը չի կարող կիսով չափ իրականացնել օրենքը: Այն պետք է ամբողջությամբ ընդունվի, ֆինանսական միջոցներ հատկացվեն և իրականացվի: Այս առումով պետությունը դեռ պատրաստ չէ: Ես ժամկետներ չեմ էլ կարող ասել, թե երբ օրինագիծը կընդունվի», - եզրափակեց նա:

Պատգամավորի պատասխանը չբավարարեց ՀԿ-ների ներկայացուցիչներին, ինչի վերաբերյալ քննարկաման մասնակիցներից Լարա Ահարոնյանը հարց հնչեցրեց. «Դեռ քանի կին պետք է բռնության ենթարկվի և մահանա, որ պետությունը պատրաստ լինի ընդունել այդ օրենքը»:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր
Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:
 
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ