Հայաստանում նկատվում է տարեց բնակչության թվի աճ
01.10.2015
12:00
Ազգային վիճակագրական ծառայության 2015 թվականի տվյալներով Հայաստանում տարեց բնակչության թիվը կազմում է 323 հազար մարդ (12,6 տոկոս), այն դեպքում, երբ 0-15 տարեկանները կազմում են բնակչության ընդհանուր թվի 20.5 տոկոսը, իսկ 16-60 տարեկանները՝ 66. 9 տոկոսը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» Տարեցների միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիսի ժամանակ վիճակագրական նոր տվյալներ ներկայացրեցինՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:

«Տարեցների մասնաբաժինը որոշակիորեն ավելացել է: Եթե 2001-ին մեր տարեցները կազմում էին 11.8 տոկոս, 1990-ին ընդամենը 7.1 տոկոս, ապա այս 25 տարվա ընթացքում նկատելի է, որ մեծահասակ բնակչությունը մասնակիորեն ավելանում է: Ժողովրդագրական տեսանկյունից նման հասարակությունները արձանագրում են ծերացում: Այստեղ մի քանի գործոններ կան, որ կատարում են իրենց դերը. վերարտադրության շրջանում ծնելիության նվազումը և դրանց հարաբերակցությունում տեղ գտած տեղաժաշարերը, ինչպես նաև միգրացիան»,-ասաց Կարինե Կույումջյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում տարեց են համարվում 65 և դրանից բարձր տարիք ունեցող անձիք, ովքեր արդեն դուրս են եկել աշխատունակության տարիքից: Կույումջյանը ընգծեց, որ վիճակագրական տվյալների համաձայն 323 հազար տարեցների կազմում շուրջ 40 տոկոսը տղամարդիկ են, մնացածը՝ կանայք:

«Իսկ կյանքի տևողության միջին տարիքը այժմ Հայաստանում կազմում է 35.7 տարի, ինչը տղամարդկանց համար ավելի ցածր է՝ 34 տարի»,-հավելեց Կույումջյանը:

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի 3 տուն-ինտերնատներում հարցում անցկացրած ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն էլ մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց իրենց հարցման արդյունքները:

«Հարցումն իրականացել ենք Երևանի, Գյումրու և Նորքի տուն -ինտերնատներում բնակվող 623 տարեցների շրջանում: Նրանցից 284-ը ընդհանրապես չուներ երեխա: Հարցված տարեցների ընդամենը 72 տոկոսն ուներ տղա երեխա, այսինքն ընդհանուր ունեին 365 տղա երեխա, որոնցից 221-ն ընդհանրապես չեն այցելում իրենց ծնողներին: Իսկ մի մասն էլ  գալիս են  իրենց ծնողներին տեսնելու միայն թոշակ ստանալու օրը»,-ասաց Աննա Հովհաննիսյանը:  

Նա ընդգծեց, որ տուն-ինտերնատներում 354 աղջիկ երեխա ունեցող տարեց կար, որոնցից 173-ը ընդհանրապես չէին այցելում իրենց ծնողներին:

«Դա 49 տոկոսն է՝ ի համեմատություն տղաների շրջանում 61 տոկոսի»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Հայաստանում այսօր գործում է 9 տուն- ինտերնատ, որից 5 պետական, 4-ը՝  ոչ պետական: Բնակվող տարեցների ընդհանուր թիվը կազմում է 1240:

Ասուլիսի մասնակից Անահիտ Գևորգյանն էլ նշեց, որ տարեցների սոցիալական պաշտապանությունը ներառում է  նյութական և կենսաթոշակային ապահովություն, նպաստների տրամադրում, ինչպես  նաև  խնամքի և սոցիալական սպասարկման ծառայություններ:

«Շուրջօրյա խնամքն իրականցնում են տուն-ինտերնատները: Եթե առաջ տուն-ինտերնատում մնալու համար  պարտադիր պայման էր միայնակ լինելը, ապա այժմ այդպես չէ: Մենք օրենսդրության մեջ փոփոխություն մտցրեցինք, որով տուն-ինտերնատում կարող են մնալ նաև այն տարեցները, ովքեր ունեն ընտանիք, զավականեր, բայց կարիք ունեն տուն-ինտերնատի»,-նշեց Գևորգյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում գործում է նաև տնային պայմաններում  խնամքի իրականացում, որն ավելի շատ առաջադիմական ծառայություն է:

«Դա իրականացնում ենք տարեց բնակիչների տանը, տնային միջավայրում: Ծրագրում ներառված են 1500 միայնակ ծերեր Երևանից և 4000-ը՝ մարզերից: Այս ծրագրի դեպքում ծառայությունը մատուցվում է միայնակ ծերերին, ընտանիք կամ զավակներ ունեցող տարեցները չեն կարող օգտվել այս ծառայությունից»,-հավելեց Գևորգյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ