Հայաստան ներգաղթած եզդիները մի շարք խնդիրների են բախվում
30.09.2015
11:00
Մերձավոր Արևելքում սկիզբ առած պատերազմական գործողություների հետևանքով, որոնք հազարավոր մարդկանց կյանքեր են խլել և շատերին դարձրել փախստական, Իրաքից Հայաստան ներգաղթած եզդիները բախվում են սոցիալական ապահովության, կրթական և մշակության ինտեգրման խնդիրների: Նրանց աջակցություն է ցուցաբերում Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնություն կազմող եզդիների համայնքը, սակայն ներգաղթյալները կարիք ունեն պետության և համապատասխան միջազգային կազմակերպությունների գործուն աջակցությանը՝ իրենց խնդիրները կարգավորելու համար:

Պատերազմի պատճառով Իրաքից Հայաստան ներգաղթած երեք ընտանիք արդեն ստացել են փախստականի կարգավիճակ: Նրանք կարող են օգտվել այն բոլոր իրավունքներից և աջակցության ծրագրերից, որոնք տրամադրվում են Հայաստան ներգաղթած փախստականի կարգավիճակ ունեցող մյուս անձանց: Այժմ Հայաստանը Եվորպայում երրորդ տեղում է փախստականների ընդունման չափով: Հայաստան ներգաղթած փախստականների հիմանական մասը Սիրիայի հայերն են:

«Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազին փաստում է, որ Հայաստան մուտք գործելուց հետո վերոնշյալ ընտանիքների անդամներին արագացված ընթացակարգով տրամադրվեց փախստականի կարգավիճակ: «Հայաստանում նրանց համար չստեղծվեցին բյուրոկրատական քաշքշուկներ: Փախստականի կարգավիճակ նրանք ստացան շատ արագ», - հայտարարեց նա:

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ սեպտեմբերի 30-ին Մեդիա կենտրոնում կազմակերպեց քննարկում՝ «Հայաստանում եզդի փախստականներին ապաստան տրամադրելու հնարավորությունները» թեմայով: Քննարկմանը անդրադարձ կատարվեց մասնավորապես Իրաքից Հայաստան ներգաղթած եզդի փախստականների ինտեգրման խնդիրներին ու հնարավորություններին:

Ներգաղթյալներին աջակցություն է ցուցաբերել եզի համայնքը՝ լուծելով նրանց բնակության հարցը: «Նրանք տեղավորվել են առանձին բնակարաններում, որոնք պատկանում են Հայաստանից արտագաղթած եզդիների: Եզիդների ընդունման, տեղավորման և ինտեգրման հարցերում Հայաստանում հնարավորությունները բավական են: Սակայն պետությունը պետք է պարզի իր համար, թե որքան ռեսուրսներ կարող է հատկացնել ներգաղթյալների խնդիրները լուծելու համար», - ասաց Մուրազին՝ հավելելով, որ այդ գործին աջակցություն կցուցաբերի նաև եզդի համայնքը: «Եզդիաբնակ գյուղերում, որոնք թվով 23-ն են, բազմաթիվ դատարկ տներ կան: Այդ տների տերերը պատրաստ են տրամադրել դրանք փախստականներին», - նշեց բանախոսը:

Պարզվում է, որ նեգաղթած երեք ընտանիքների թվով 19 անդամներ գտնվում են Իրաքում: Նրանք չեն կարողացել հատել սահմանը և տեղափոխվել Հայաստան, քանի որ պատերազմի պատճառով կորցրել են իրենց անձնագրերը: «Այժմ անհրաժետշ է, որպեսզի Հայաստանի կառավարությունն աջակցի նրանց տեղափոխման գործին Հայաստան: Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է, իսկ Թուրքիայի և Վրաստանի տարածքով Հայաստան տեղաղափոխվելը՝ գրեթե անհնարին: Վրաստանը Իրաքի հետ սահմանել է վիզային ռեժիմ: Միակ փոխադրամիջոցը ինքնաթիռն է: Դրա համար անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն՝ ինքնաթիռի տոմսեր գնելու և Հայաստանի կառավարության պատրաստակամությունը այդ մարդկանց տեղափոխությունը կազմակերպելու համար», - ասաց «Սինջար» եզդիների ազգային միավորման անդամ Համլետ Սմոյանը:

Եզդիների համայնքն արդեն դիմել է Հայաստանի համապատասխան պետական մարմիններին այդ հարցը լուծելու համար, սակայն խնդիրը բարդացել է: «Մեզ ասացին դա երկար գործընթաց է, քանի որ ԱԱԾ-ն այդ մարդկանց պետք է ստուգի առանձին-առանձին», - ասաց Սմոյանը:

Քննարկմանը մասնակից Հայաստան ներգաղթած ազգությամբ եզդի Հայդեր Ռաշո Համոն, ով ստացել է փախստականի կարգավիճակ, ևս նշեց, որ իր ընտանիքի 5 անդամները դեռ գտնվում են Իրաքում: Նա ակնկալում է Հայաստանի կառավարության աջակցությունը իր ընտանիքի անդամներին ՀՀ տեղափոխելու հարցում: Բացի այդ նրա խոսքերով, ներգաղթած եզդիրները բախվում են Հայաստանում հետևյալ խնդիրներին՝ լեզվի չիմացություն, մշակութային տարբերություններ, կրթական և սոցիալական ապահովվածության հարցեր:

«Ինքս այժմ բնակվում եմ եզդու բնակարանում և իրականացնում եմ եզդիների սրբավայրում տարածքի բարեկարգման աշխատանքներ: Այս կերպ ես ապահվում եմ իմ ընտանիքի սոցիալական խնդիրները: Մենք ակնկալում ենք Հայաստանի կառավարության աջակցությունն այս խնդիրները լուծելու հարցում: Եթե համայնքը չօգներ ինձ, ես ի՞նչ էի անելու», - հարց ուղղեց Հայդեր Ռաշո Համոն:

ՄԱԿ ՓԳՀ ծրագրերի բաժնի ավագ պաշտոնյա Նվեր Սարգսյանը նշեց, որ այդ ընտանիքների ինտեգրացիան ապահովելու համար անհրաժեշտություն կա իրականացնել մշակութային լուսաբանում առաջին հերթին հայ հասարակության համար: «Մադիկ հաճախ շփոթում են, որ եզդիները մահմեդական են: Ինտեգրացիան խնդիր է, ոչ թե եկողների համար, այլև ընդունող կողմի համար: Մյուս խնդիրն է, բանկային հասանելիությունը, որը մենք փորձում ենք լուծել կամ մեղմել առանձին քննարկումների միջոցով: Այժմ խնդիր կա նրանց գումարների փոխանցման համար», - ասաց Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի կառավարությունը նաև 100 հազար դոլարի սահմաններում աջակցություն տրամադրեց ՄԱԿ ՓԳՀ-ին, որպեսզի այն ուղարկի Իրաք: Փախաստականներին, նշում է քննարկմանը ներկա «Առաքելություն Հայաստան» ՀԿ նախագահ Հռիփսիմե Կիրակոսյանը, ՄԱԿ-ի և «ՕՔՍՖԱՄ»-ի աջակցությամբ տարամադրվում են հետևյալ աջակցության ծրագրերը՝ բանակարանի վարձ, բժշկական ծախսեր, սնունդ և այլն: «Այս աջակցության ծրագրերից օգտվելու համար անձը պետք է ունենա փախստականի կարգավիճակ: Տվյալ դեպքում Իրաքից ներգաղթածներն արդեն ունեն այդ կարգավիճակը և կարող են օգտվել այս աջակցության ծրագրերից», - ասաց Կիրակոսյանը:

Միևնույն ժամանակ բանախոսը նշեց, որ ապագայում պետությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի այս խնդրին, քանի որ միջազգային կազմակերպությունների հատկացրած միջոցները կարող են կրճատվել: «Փախստականների մեծ ներհոսք կա Եվրոպա: Պարզ է, որ ապագայում այդ երկրները չեն կարողանալու մեծ գումարներ տրամադրել միջազգային կազմակերպություններին փախստականների խնդիրների լուծման համար աշխարհի տարբեր կետերում», - եզրափակեց նա:  
Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Բանտերում կրթության բարելավմանն ուղղված քայլերն ու առաջնահերթ խնդիրները»
13.11.2018
11:00
Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դեռևս անլուծելի են մնում դատապատյալների կրթության իրավունքի իրացման հետ կապված մի շարք խնդիրներ:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՀԿ-ների մասին» օրենքում փոփոխությունները՝ ՀԿ-ների առարկություննեի թիրախում
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին Մեդիա կենտրոնում քննարկման թեման էր Պետական եկամուտների կոմիտեի նոր օրինագիծը, ըստ որի՝ հասարակական կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները պետք է ամբողջապես տեսանելի լինեն:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ