Ինչո՞ւ է ՀԵՑ-ը վաճառվում օվշորային ծագման ընկերության
25.09.2015
13:00
Այն, որ ռուսական «Ինտեր ՌԱՈ»-ն վաճառքի է հանել «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) և համապատասխան հայտ է ուղարկել կառավարություն՝ թույլատրել ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերը օտարել օվշորային ծագման «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը, մեծ գործընթացի մի մասն է: Օվշորային ծագման ընկերությանը «Հայաստանի էլցանցերի» վաճառքն այդ գործընթացի միջանկյալ օղակն է, որտեղ ֆինանսական չարաշահումների մասին հետքերը «մաքրելուց» հետո, ընկերությունը կհայտնվի վերջնական սեփականատիրոջ ձեռքում:

Տնտեսագետները և էներգետիկայի որոլտով զբաղվող փորձագետները, վերլուծելով ՀԷՑ-ի շուրջ ստեղված իրավիճակը և այն, որ կազմակերպությունը անգամ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո հանվեց վաճառքի, ենթադրում են, որ վաճառքի գործընթացը պլանավորած էր ավելի շուտ, քան սկսեցին հանրային ընդվզումները սակագների բարձրացման դեմ: «Հանրային ընդվզումները հանգեցրեցին նրան, որ ՀԷՑ-ի արժեքն ընկավ: Այնուամենայնիվ, սակագները բարձրացվեցին, որից հետո կազմակերպությունը պետք է շահույթով աշխատեր ու մարեր պարտքերը, սակայն այն հանվեց վաճառքի: Սա մի գործընթաց է, որից շահեց գնորդը», - կարծում է տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 25-ին Արտակ Մանուկյանի, ՀԱԿ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի և տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «ՀԷՑ-ը հանվել է վաճառքի. հանրային աձագանք և մասնագիտական դիտարկումներ» թեմայով քննարկում:

Հայաստանի էներգետիկայի ոլորտում, վստահ է Արամ Մանուկյանը, խառնաշփոթ է տիրում, որտեղ մեծ չարաշահումներ են իրականացվում: «Խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների մասին է: Եթե ուսումնասիրենք, թե ինչ է կատարվում էներգետիկայի ոլորտում, խոսքը գազի և հոսանքի առք ու վաճառքի մասին է Իրանի, Ղարաբաղի ու Վրաստանի հետ, ապա կհասկանանք թե ինչպիսի խառնաշփոթի հետ գործ ունենք: Բայց այս ամենի ֆոնին տեղի են ունենում մեծ չարաշահումներ: Մենք ուսումնասիրություններ ենք կատարում հենց այս ոլորտում և ներկայացնելու ենք փաստերը դատախազություն», - տեղեկացրեց Մանուկյանը՝ հավելելով, որ ուսումնասիրությունների թիրախում է ՀԷՑ-ի հարկային պարտավարությունների կատարումը պետության առջև:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի մասին  լուրը անակնկալ էր նաև «Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի համար: Նա սպասում էր, որ սկզբում կանցկացվի հանրային պահանջով կազմակերպությունում նշանակված աուդիտը, որը վեր կհանի այնտեղ առկա թերությունները և իշխանությունները կանեն համապատասխան եզրակացություններ: Այժմ, երբ ընկերությունը դրվել է վաճառքի ու անգամ մամուլը լուրեր է հրապարակում ապագա սեփականատիրոջ անձի մասին, Սաֆարյանը մեծ հույսեր չի կապում աուդիտի արդյունքների հետ:

«Առանձնակի հույսեր չունեմ աուդիտից: Իմ կարծիքով պետք է կատարվեր աուդիտը, հայտնի դառնաին արդյունքները, հանրությունները տեղեկացվեր իրավիճակի մասին ու հետո նոր որոշվեր, թե ինչ անել ընկերության հետ: Ամեն դեպքում պետությունը պետք է իր գործառույթների շրջանակներում արդյունավետ վերահսկողություն իրականացնի, քանի որ էներգետիկայից մեծապես կախված է տնտեսության զարգացումը», - ընդգծեց նա:

Վաճառքի մասին լուրն ի հայտ գալուց հետո, ըստ Արտակ Մանուկյանի, աուդիտը, ամենայն հավանականությամբ կվերածվի գնորդի համար սովորական «ստուգման», որով պետք է ուղղակի որոշվի գնվող ապրանքի արժեքը:

Հետաքրքրական է ՀԷՑ-ի նոր գնորդի՝ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության «էներգետիկ» կենսագրությունը, ավելի ստույգ վերջինիս բացակայությունը: Բանն այն է, որ տվայլ ընկերությունը, ըստ տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի, պատկանում է մեկ այլ ընկերության, իսկ վերջինս երրորդ ընկերությանը սեփականությունն է: «Ամբողջ շղթան տեղակայված է օվշորում, և ըստ մամուլի հրապարակումների, այս ամենի հետևում կանգնած է հայտնի ռուսաստանցի հայազգի գործարար Սամվել Կարապետյանը», - ասաց Հայկ Գևորգյանը:

Նրա խոսքով, ՀԵՑ-ի վաճառքն օվշորային գորտում տեղակայված կազմեկերպությանը գործընթացի միայն միջանկյալ օղակն է: «Հետքրքրական է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը ոչ մի գործունեություն չի ծավալել, և աղերս անգամ չունի էներգետիկ ոլորտի հետ: Ըստ իս, օվշորային սխեմայով վաճառքի կազմակերպումը նպատակ է հետապնդում մաքրել նախկինում թույլ տված թերություններն ու «կեղտերը», որից հետո կհայտնվի իսկական սեփականատերը և կգնի կազմակերպության բաժնետոմսերը», - ենթադրում է բանախոսը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը»
13.11.2018
11:00
Նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ «Կրթությունը բանտում. երեկ, այսօր, վաղը» թեմայով հանրային քննարկում:
ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները
09.11.2018
12:00
Նոյեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» Երևանի մամուլի ակումբը ներկայացրեց ԱԺ արտահերթ ընտրությունների լուսաբանման վերաբերյալ մշտադիտարկման նախնական փուլի արդյունքները։
«Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը»
09.11.2018
11:00
Նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունեն քնարկում՝ «Ինչպե՞ս բարձրացնել գիտության արդյունավետությունը» թեմայով:
«ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի»
08.11.2018
11:00
Նոյեմբերի 8-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «ՊԵԿ-ի նոր օրինագիծը. ՀԿ-ների ֆինանսական հաշվետվությունը պետք է ամբողջությամբ տեսանելի լինի» թեմայով:
«Նախկին դատապարտյալների վերաինտեգրման խնդիրները Հայաստանում»
07.11.2018
12:00
Նախկին դատապարտյալների վերաինտեգրման գործընթացը սկսվում է հենց այն պահից, երբ ազատազրկված անձը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ