Էլեկտրաէներգիայի թանկացված սակագնի սուբսիդավորման մեխանիզմները
23.09.2015
11:00
Օգոստոս ամսվա համար ՀԷՑ-ի կողմից ներկայացված սուբսիդիայի գումարը կազմել է 1 մլրդ 8 մլն դրամ, որից 986, 8 միլիոն դրամը բնակիչ սպառողների սուբսիդավորման ենթակա գումարն էր: Իսկ ոչ բնակիչ սպառողների օգտագործած էլեկտրաէներգիայի սուբսիդավորման գումարը կազմել է 21 միլիոն:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ էլեկտրաէներգիասյի թանկացված սակագնի սուբսիդավորման վերաբերյալ իր մեկնաբանությունները հնչեցրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանը:

«Օգոստոսի 31-ի Կառավարության որոշմամբ 2015-ի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության  արդյունքների ստացումը, ՀՀ Կառավարությունը 0.38 և ցածր լարմամբ սնվող բնակիչների համար ամբողջ սպառման համար ցերեկային 48 ու 78 դրամ սակագնից կսուբսիդավորի 6. 93 դրամը: Գիշերային 38,78 դրամ սակագնից նույնպես կսուբսիդավորի 6.93 դրամը: Նույնչափ սուբսիդավորում կլինի նաև 0.38  և ցածր լարմամբ սնվող սպառման յուրաքանչյուր համակարգում ամսեկան մինչև 500 կվ/ժամ սպառում ունեցող և 250 կվ սպառման մասով ոչ բնակիչ սպառողների համար ցերեկային 48 և 78 դրամ սակագնից և գիշերային 38,78 դրամ սակագնից»,-ասաց Գյուլումյանը:

Նա նշում է, որ ՀԵՑ-ը օգոստոս ամսվա տվյալները ամփոփելուց հետո էներգետիկայի նախարարությանն է ներկայացրել տեղեկանք, որտեղ հստակորեն երևում է այդ սպառողների քանակը, նրանց ծախսած էլեկտրաէներգիայի քանակը, ինչպես նաև սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը:

«Իսկ Էներգետիկայի նախարարությունն այդ տեղեկատվության հիմքով առաջարկություն է ներկայացրել Կառվարությանը և առաջիկայում Կառավարությունը կսահմանի կամ կընդունի որոշում, որով հայտնի կդառնա վճարման աղբյուրը և սուբսիդավորումը»,-նշեց Գյուլումյանը:

Օգոստոս ամսվա համար սպառած էլեկտրաէներգիայի դիմաց սուբսիդավորում ստացած բնակիչների ընդհանուր քանակը կազմել է 767 հազար, իսկ ոչ բնակիչների թիվը 23 հազար:

«Հետագայում յուրաքանչյուր ամիս, մինչև խորհրդատվական ծառայությունների ավարտը, ՀԷՑ-ը կրկին կներկայացնի տեղեկանք, թե այս խմբի սպառողները ինչքան են ու կհաշվարկվեն սուբսիդիաները: Մնացած սպառողների օգտին սուբսիդիաներ չեն տրամադրվում համաձայն Կառավարության հայտնի որոշման»,-ասաց Գյուլումյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»
19.03.2019
12:00
Մարտի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված Սոցիալական աշխատանքի համաշխարհային օրվան: Ասուլիսի թեման էր` «Ինչպե՞ս ստեղծել որակյալ սոցիալական ծառայություններ Հայաստանում և պայքարել աղքատության դեմ»:
«Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում-2019» հետազոտության ներկայացում
15.03.2019
12:00
Մարտի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Մեդիա սպառումն ու ինֆորմացիոն նախասիրությունները Հայաստանում- 2019» հետազոտության արդյունքների ներկայացում:
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ