Սահմանադրական փոփոխությունները հասարակական դիմադրության չեն հանդիպի. քաղաքագետներ
18.09.2015
11:00
Հայաստանում ընթացող սահմանադրական փոփոխությունները թեև կհանգեցնեն քաղաքական դաշտի «ապաանձնավորման», սակայն լայն կտրվածքով երկրի քաղաքական կյանքում էական փոփոխություններ չեն լինի քանի դեռ չկա զարգացած կուսակցական համակարգ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին քաղաքագետները:

Սահմանադրական փոփոխություների գործընթացն արդեն մտել է խորհրդարանական քնարկումների փուլ: Ազգային ժողովում հինգերորդ օրն է, ինչ ընթանում են ակտիվ քննարկումներ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ, որն առաջին հերթին ենթադրում է կառավարման մոդելի փոփոխություն: Ըստ փոփոխված տարբերակի՝ Հայաստանը գործող կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական կառավարման մոդելի: Ինչն էլ առաջացրել է իրավապաշտպանների և որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի մոտ մտահոգություն:

Նրանք կարծում են, որ կառավարման համակարգի փոփոխությունն իրականացվում է ոչ թե խորհրդարանի դերի ուժեղացման և կառավարման որակի բարձրացման, այլ իշխանության վերարտադրության համար:

Մինչ ԱԺ-ում ընթանում են ակտիվ, երբեմն վիրավորական արտահայտություններով ուղեկցվող քննարկումները, որոշ ընդդիմադիր քաղաքական և հասարակական շրջանակներ փորձում են միասնական պայքարի ճակատ ձևավորել այդ գործընթացի դեմ: Ըդդիմադիր շարժումն արդեն ստացել է «Ոչ»-ի ճակատ անվանումը, վերջինիս շարքերն են համալրել հասարակական, քաղաքական շարժումներ ու կազմակերպություններ, ինչպես նաև խորհրդարանում ներկայացված «Հայ ազգային կոնգրես» և «Ժառանգություն» կուսակցությունները:

Չնայած ընդդիմադիր դաշտի որոշակի գործողությունների՝ փորձագետների կարծիքով լայն հասարակական կոնսոլիդացիա սահմանադրական փոփոխությունների գործընթացին դեմ տեղի չի ունենա:

«Վերջերես տարբեր քաղաքական դերակատաների ոչ միանշանակ պահվածքը, նրանց կողմից համոզմունքների արագ փոփոխությունը հանգեցրեց այն իրավիճակին, որ հասարակությունը չի վստահում քաղաքական գործընթացներին: Ուստի ես չեմ կարծում, որ սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական գործընթացները հանգեցնեն հասարակակայն լայն ընդդիմադիր ճակատի ձևավորման», - նշեց քաղաքագետ, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Աղասի Ենոքյանը:

«Ոչ»-ի ճակատը, կարծում է Իսկանդարյանը, հաշվի առնելով քաղաքական դաշտում ընդդիմության դիրքերի թուլությունը, դժվար թե հաջողության հասնի: Հայաստանում ոչ թե պետք է միավորվեն այս կամ այն ընդդիմադիր հատվածները, այլ պետք է ստեղծել ընդդիմություն:

«Այժմ գոյություն ունի մի իրավիճակ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կարող է տեսանելի ապագայում հանգիստ շարունակել կառավարել երկիրը, հաղթել ընտրություններում և վերարտադրվել: Այս առումով, Հայաստանի խնդիրը, ոչ թե ընդդիմադիր հատվածների միավորումն է, այլ ընդիմության՝ որպես ինստիտուտի ստեղծումը: Այժմ ընդդիմությունը, կամ այն ինչ նրանից մնացել է, գործում է բացասական ծրագրի հիման վրա և գնում է իշխանության առաջարկների մերժման ճանապարհով: Օրինակ՝ մարդիկ, ովքեր ժամանակին կողմ էին խորհրդարանական համակարգին, հիմա ընդդիմանում են Սահմանադրության նոր տարբերակին, որն հենց առաջարկում է անցում խորհրդարանական կառավարման մոդելի», - պարզաբանեց քաղաքագետը:

Փորձագետների կարծիքով, սահմանադրական փոփոխությունները նախ պետք է դիտարկել հետխորհրդային տարածքում որոշակի քաղաքական միտումների համատեքստում:

«Հետխորհրդային տարածքի այն երկրներում, որտեղ առկա է հանրային քաղաքականություն, այնտեղ տեղի է ունեցել անցում խորհրդարանական կառավարման մոդելի: Օրինակ՝ Մոլդովա, Ուկրաինա, Վրաստան, այժմ նաև Հայաստանն է ընթանում այդ ուղիով», - կարծում է Իսկանդարյանը:

Նրա խոսքով, մոդելի փոփոխության պատճառն էլ այն է, որ այդ երկրներում կարծում են, որ դեմոկրատական ինստիտուտները խորհրդարանական կառավարման ձևի պարագայում ավելի լավ կաշխատեն:

«Սակայն իրականությունն  այլ է: Կառավարման համակարգը ուղղակի ձև է, որը պետք է լցվի բովանդակությամբ: Իսկ բովանդակությունը քաղաքական կուսակցություններն են, կուռ քաղաքական համակարգը, որը Հայաստանում բացակայում է: Եթե այն չստեղծվի, ապա իրականում սահմանադրական փոփոխությունները ոչ մի էական տեղաշարժի չեն բերի երկրի քաղաքական կյանքում», - վսահեցրեց է նա:

Ենոքյանի կարծիքով, ՀՀԿ-ն նախաձեռնել է Սահմանադության փոփոխությունը սեփական իշխանության հարատևությունն ապահովելու համար:

«Սերժ Սարգսյանն այս կերպ փորձում է իշխանությունը պահել Հանրապետականի ձեռքում և կոլեգիալ կառավարման մոդելի ներդրմամբ զրկել իշխանությունը փոխելու պոտենցիալ ունեցող մարդկանց այդ հնարավարությունից», - եզրափակեց նա:      

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ