Զինակոչիկների իրավունքների խախտման դեպքերը հիմնականում կապված են բժշկական զննության հետ
17.09.2015
12:00
2014 ձմեռային և 2015 ամառային զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների խախտման դեպքերով Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստացել է 45 դիմում, որը 2013-2014-ի համեմատ ավելի է գրեթե կեսով:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսին զինակոչիկների իրավունքների խախտումների վերաբերյալ իրենց զեկույցը ներկայացրին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը և բժիշկ-փորձագետ Վարդան Համբարձումյանը:

Ասուլիսի մասնակիցները նշեցին, որ խախտումների մեծ մասը վերաբերում է բժշկական պատճաշ զննությանը:

«45 դիմումից 35-ը վերաբերում են առողջական հարցերին: Առողջական խնդիրները չեն լուծվում,  անձինք զորակոչվում են առողջական լուրջ խնդիրների առկայութամբ: Մենք բժշկական փաստաթղթերը ուսումնասիրում ենք, քննարկում ենք բժիշկ-փորձագետի հետ և հետո արդեն դիմում ՊՆ-ին: Բայց ՊՆ-ի պատասխաները բավականին նույնաբովանդակ են: Նրանք պատասխանները ներկայացնում են նույն նկարագրությամբ և միայն վերջում գրում են անձը պիտանի է, կամ ոչ պիտանի»,-ասում է Արմինե Սադիկյանը:

Նշենք, որ «Մեդիա կենտրոնը» ասուլիսին հրավիրել  էր ներկայացուցիչ նաև Պաշտպանության նախարարությունից, սակայն նրանք հրաժարվել էին մասնակցել:

«Մենք 20 գրություն ենք ուղարկել ՊՆ, որոնցից ժամանակին և ըստ էության պատասխանել են միայն  7-ին: Զինակոչիկներից շատերը պնդում են, որ նրանք ճանաչվել են սահմանափակումով ծառայությանը պիտանի, բայց շարունակում են մարտական հենակետեր գնալ, շարունակում են անել այն ամենը, ինչ անում են սովորական շարային ծառայության համար պիտանի անձիք»,-հավելում է Սադիկյանը:

Վարդան Համբարձումյանն ասում է, որ որպես կանոն, զինակոչիկի բուժզննումը անցնում է 3 օղակով. զինկոմիսարիատներին կից բժշկական հանձանժողովներում, հիվանդանոցներին կից բժշկական հանձնաժողովներում, այնուհետև վերջում՝ Կենտրոնական  բժշկական հանձնաժողովում:

«Զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում խախտումները այդքան էլ չեն լինում: Այդտեղից հիմնականում ուղեգրում են  հիվանդանոցներին կից գործող բժշկական հանձնաժողովներ և այդտեղ են հաճախ հանդիպող խախտումները լինում»,-նշում է Համբարձումյանը:

Ըստ նրա՝ առավել շատ հանդիպող խախտումներից է  փաստաթղթերի ձեռք բերման անհնարինությունը:

«Երբ զինակոչիկներին և նրա հարազատներին հրաժարվում են տրամադրել փաստաթղթերի պատճենը: Իրականում զինակոչիկն իրավունք ունի դրանք ունենալ: Դա ամրագրված է նաև «Բնակչությանը բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում: Շատ հաճախ է զինկոմիսարիատը ուղեգրում է հիվանդանոցին կից գործոց բժշկական հանձնաժողով, գրելով որ անձի մոտ գանգատ կա, սակայն հիվանդանցում գրում են, որ գանգատներ չունի, ինչն էլ հետագայում ազդում է  պիտանելիության վրա: Բացի այդ հանդիպում է անհամաձայնություն գանգատների և ախտորոշման միջև: Որպես կանոն ավելի թեթև հիվանդություն են ախտորում զինակոչիկի մոտ»,- ասում է Համբարձումյանը:

Նա ընդգծում է, որ ըստ ՊՆ նախարարի 410 հրամանի, զինակոչիկի մոտ որևէ  օրգանի Ֆունկցիայի խանգարման համար չկան սահմանված կրիտերիաներ:

«Այսինքն բժիշկը իր կարծիքով է որոշում զինակոչիկի մոտ ֆունկցիայի խանգարման աստիճանը: Իսկ ըստ 410 հրամանի,  եթե չկա ֆունկցիայի խանագարում, կա թեթև աստիճանի խանգարում, ապա ծառայության համար պիտանի են ճանաչվում: Միջին խանգարման դեպքում պիտանի են սահմանափակումով: Իսկ եթե խանգարումը արտահայտված է, ապա ենթադրելի է, որ զինակոչիկը պիտանի չէ»,-հավելում է Համբարձումյանը:

Արթուր Սաքունցն էլ արձանագրում է, որ ՊՆ-ն իրենց բարձրացրած հարցերի նկատմամբ ցուցաբերում է  խիստ ընտրողական մոտեցում:

«Մենք հստակ արձանագրում ենք, որ մի քանի հիվանդությունների համակցությամբ զինակոչիկի պիտանելիության հարցը հրամանով մնում է չլուծված: Սա իրավական կարգավորման հարց է: Անձը մոտ մի քանի հիվանդությունների պարագայում, երբ որ առանձին հիվանդություններով ենթադրենք ճանաչվում է սահմանափակումներով պիտանի,  դրա հիման վրա վերջնական որոշում է  կայացվում, որ անձը պիտանի է: Մենք սա համարում ենք անթույլատրելի և մարդու արժանապտվությունը նվաստացնող վերաբերմունք: Որովհետև տվյալ առողջականով  անձի՝ զինվորական ծառայության մեջ ներգրավվումը, հնարավորություն չի տալիս, որպեսզի նա իրականացնի պատճաշ զինվորական ծառայություն և  հետևաբար ինքը դառնում է խոցելի: Դա հանդիսանում է պատճառ նաև կանոնադրական հարաբերությունների խախտման և ցավոք սրտի նույնիսկ մահվան դեպքերի»,-նշում է Սաքունցը:

Նա հավելում է, որ անձի առողջական վիճակի մասին վերջնական եզրակացությունը նույնպես պետք է տրամադրվի անձին, ինչը ամրագրված չէ ենթաօրենսդրական ակտով:

«Մենք կարծում ենք, որ բժշկական ակտի բողոքարկան մեխանիզմը նույնպես պետք է ամրագրված լինի, որը չկա»,-հավելեց Սաքունցը:

 Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

 Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ