«Դիտորդների գնահատականը ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ»
15.09.2015
12:00
Հայաստանի 22 համայնքում սեպտեմբերի 13-ին կայացած ՏԻՄ ընտրություններին նշանակալի խախտումներ չեն արձանագրվել: Նկատվել են արդեն ավանդական դարձած թերացումներ՝ կուտակումներ ընտրատեղամասերում, ընտրատեղամասերից դուրս մարդկանց «ուղղորդողներ» ու ընտրատեղամասում նրանց գործը շարունակողներ: Այդ մասին հայտարարեցին ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպությունների ներկայացուցիչները:

Անցած կիրակի Հայաստանի 22 համայնքում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Դրանցից 14-ում տեղի են ունեցել  միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 7 համայնքում անցկացվել են ավագանու ընտրություններ: Միայն մեկ համայնքում միաժամանակ տեղի են ունեցել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Համայնքներից ամենախոշորները Մարալիկ և Իջևան քաղաքներն էին, որտեղ անցկացվեցին քաղաքապետի ընտրություններ: Հենց այդ պատճառով այս համայնքները գտնվում էին ԶԼՄ-ների, դիտորդների և քաղաքական դերակատարների ուշադրության կենտրոնում: 

Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ Մարալիկում և Իջևանում հաղթել են գործող քաղաքապետերը: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում ընտրություններում հաղթեց իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գևորգյանը, ով ստացավ 1965 քվե: Նրա հիմնական մրցակից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Ավդալյանի օգտին քվեարկեց 1110 անձ: Իջևան քաղաքում 6240 քվեով հաղթանակ տարավ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, ում սատարում էր Հանրապետական կուսակցությունը: Քաղաքապետի մյուս թեկնածուն, նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ստացավ 2032 քվե:

«Անցած ՏԻՄ ընտրությունների մեծ խախտումներ չեն արձանագրվել: Մենք դիտորդական առաքելություն ենք իրականացրել Մարալիկում, որտեղ առավոտը նկատվեցին կուտակումներ ընտրատեղամասերում: Շատ էին նաև մարդիկ, որոնք ընտրատեղամասից դուրս ուղղորդում էին քաղաքացիներին, ասում՝ ում օգտին քվերակել և ուղարկում ներս: Այս մեխանիզմը Հայաստանում գնալով կատարելագործվում է», - հայտարարեց «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանը:

«Մեդիա կենտրոնում» սեպտեմբերի 15-ին Արմեն Պետրոսյանի և Վանաձորի Քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Վարդուհի Անանյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ինչպե՞ս են ընթացել ՏԻՄ ընտրությունները սեպտեմբերի 13-ին. դիտորդների գնահատականը» թեմայով:

Վարդուհի Անանյանի խոսքով, ով դիտորդական առաքելություն է իրականացրել Իջևան քաղաքում, քվեարկության օրը նկատվել են գրեթե նույն թերությունները: «Իջևանում ևս նկատվել են ընտրատեղամասերից դուրս մարդկանց ուղղորդողներ, որոնք հասցնում էին քաղաքացիներին ընտրատեղամաս, իսկ արդեն ներսում գործը շարունակում էին իրենց մարդիկ: Իջևանում մոտենում էին նաև մեզ և տվյալներ հավաքում նաև դիտորդների մասին», - նշեց Անանյանը՝ հավելելով, որ դիտորդներն արձանագրել են ուրիշի փոխարեն քվեարկելու մեկ դեպք:

«Հարսը քվեարկել էր կիսուրի փոխարեն: Մենք, ի տարբերություն հանձնաժողովի, դա արձանագրեցինք: Հանձնաժողովի նախագահն ամեն կերպ փորձեց շրջանցել այդ դեպքը: Մեր հարցերին թե, ինչու չեն արձանագրում այդ խախտումը, հանձնաժողովի նախագահը միայն ժպտում էր», - պատմեց բանախոսը:

Այս նագամ ՏԻՄ ընտրություններին դիտորդները արձանագրել են խնդիրներ նույնականացման քարտերով քվեարկել ցանկացող քաղաքացիների հետ կապված: «Նույնականացման քարտերով, որոնք, ըստ օրենքի հանդիսանում են անձը հաստատող փաստափուղթ, մի համայնքում մարդկանց թույլատրեցին քվեակել, իսկ մեկ այլ համայնքում՝ ոչ: Այստեղ պարզություն և հստակություն չկա: Ամեն ինչ տեղում էր որոշում: Օրինակ՝ Մարալիկում մինչև առավոտյան ժամը 10:00-ն թույլատրեցին քվեարկել նույնականացման քարտերով, հետո այն արգելվեց», - նշեց Արմեն Պետրոսյանը:

Դիտորդները ենթադրում են, որ նույնականացման քարտերի հետ կապված խնդիրն ի հայտ եկավ հավանաբար այն պատճառով, որ այնտեղ նշված չէ քաղաքացիների հասցեն: «Սակայն անհասկանալի է, թե ինչու մի համայնքում բնակիչներին թույլատրեցին քվեարկել այդ քարտերով, մեկ այլ համայնքում՝ ոչ», - եզրափակեց Պետրոսյանը:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
«2019 թ. պետական բյուջեն ազնիվ, կոնսերվատիվ և իրավիճակային բյուջե է». տնտեսագետներ
09.10.2018
13:00
Հոկտեմբերի 9-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Պետական բյուջե-2019. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով։
«Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին Գյումրիում, Շիրակի պետական համալսարանի մեծ դահլճում (Հասցե: Պ.Սևակ 4, Գյումրի) տեղի ունեցավ հանրային քննարկում «Խորհրդարանի ցրման ու արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր տարբերականներն ու մեխանիզմները» թեմայով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի 2018թ. զեկույցի ներկայացում. «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում»
05.10.2018
12:00
Հոկտեմբերի 5-ին «Մեդիա կենտրոնում» ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ-ը) ներկայացրեց 2018թ. իրականացրած «Հայաստանում երեխաներին ուղղված հանրային ծախսերի գնահատում» թեմայով զեկույցի արդյունքները, ըստ որի երեխաներին ուղղված հանրային ծախսերը նվազել են թե՛ ընդհանուր ծախսերի և թե՛ սոցիալական ծախսերի համեմատ:
«ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները»
04.10.2018
11:00
Հոկտեմբերի 4-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման հնարավոր մեխանիզմները» թեմայով։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ