ԱԺ 7-րդ նստաշրջանի դրական և բացասական միտումները
10.09.2015
12:00
Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը «Ազգային ժողովի մոնիտորինգ» ծրագրի ներկայացուցիչները ներկայացրեցին 5-րդ գումարման Ազգային Ժողովի 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները:

Քննարկմանը մասնակցում էին  «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, , ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյան և ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ըստ «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի զեկույցի՝  ԱԺ  7-րդ նստաշրջանի հիմնական միտումը այն է եղել, որ օրենսդիր մարմինը ավելի շատ օրենք է ընդունել արտահերթ նստաշրջանների ընթացքում, քան հերթականի:

«Սա միտում է, որը բնորոշ է այս խորհրդարանին, քանի որ ամեն նստաշարջանում արձանագրվում է: Ընդունված 112 օրենքներից 61-ը խորհրդարանը ընդունել է արտահերթ նստաշրջանների ընթացքում: Դրանք, ի դեպ շատ են եղել. յոթ նիստ, նստաշրջան և բոլորի նախաձեռնությունը եղել է Կառավարության կողմից, բացի մեկից»,-ասաց Լուսինե Վասիլյանը:

Ըստ զեկույցի՝ խորհրդարանի ամենակողմ խմբակցությունը ՀՀԿ-ն է, ամենադեմը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իսկ ամենաձեռընպահը՝ՀՅԴ-ն:

«7-րդ նստաշրջանի ընթացքում ամենաշատ բացակայած պատգամավորը Գագիկ Ծառուկյանն է: Ամենաշատ կողմ քվեարկողներից հանրապետականներն են, մասնավորապես Մնացական Մնացականյանը,  ամենաշատ դեմ քվեարկող պատգամավորը Նիկոլ Փաշինյանն է, իսկ ձեռընպահ՝ Աղվան Վարդանյանը: Ելույթների և հարցերի քանակով ամենաակտիվը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն է: Այստեղ փոխվել է միտումը, ավանդաբար եղել է Արծվիկ Մինասյանը, բայց 7-րդ նստաշրջանում նա իր դիրքերը զիջել է»,-նշում է Վասիլյանը:

Նա ընդգծում է, որ 7-րդ նստաշրջանում ՕԵԿ-ը ռեկորդային ցուցանիշ է գրանցել իր հարցերի և ելույթների վիճակագրությամբ: ՕԵԿ խմբակցության 5 պատգամավորներով հնչեցրել են 200 հարց և ելույթ, ինչը մոտ է ՀՀԿ-ի 70 պատգամավոր ունեցող խմբակցության ցուցանիշներին:

«Մինդեռ ՕԵԿ-ը կոալիցիայի ժամանակ 5 պատգամավորով ունեցել է  23 ելույթ, իսկ այժմ տասնապատկել է իր ակտիվության ցուցանիշները»,-հավելեց Վասիլյանը:

Փորձագետ Գոռ Աբրահամյանը նկատեց, որ 7-րդ նստաշրջանում ԱԺ-ում իր մեծությամբ 2-րդ խմբակցության՝ ԲՀԿ-ի որոշակի ցնցումներից հետո, ազդեցության եղավ նաև փոքրամասնություն կազմող կուսակցությունների վրա:

«Դա ազդեց նաև փոքրամասնության գործունեության վրա, քանի որ ձևավորվել էր քառյակի, հետո եռյակի ձևաչափը, իսկ այս փոփոխությունների ազդեցությամբ քառյակը, հետագայում եռյակը փլուզվեց»,-նշեց Աբրահամյանը:

Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ ուրախ է ակտիվ պատգամավորի փոփոխությամբ, բայց կարևորում է, որ այդ ակտիվությունը բովանդակային առումով պետք է դառնա նպատակային:

Քննարկմանը ներկա Գագիկ Մելիքյանի կարծիքով ԱԺ 7-րդ նստաշրջանը բավականին ակտիվ և բուռն է անցել:

«Չեմ կարծում, որ կարելի է բացասական ընդունել արտահերթ նիստերն ու նստաշրջանները: Դա խոսում է այն մասին, որ ԱԺ-ն աշխատում է բավականին ծանրաբեռնված օրակարգով: Ինչպես 7-րդը, այնպես էլ 8-րդը բավական ծանրաբեռնված են լինելու իրենց օրակարգով»,-նշեց Մելիքյանը:

Վահե Էնֆիաջյանն էլ առաջարկեց դիտարկման համար այլ գործոններ ևս հաշվի առնել:

«Պատգամավորի գործունեությունը միայն խորհրդարանի դահլիճում չի իրականացվում: Մասնավորապես լինում են հանդիպումներ, այցելություններ, պետք է հաշվի առնել արտաքին գործոնը, թե միջազգային պատվիրակություններում ինչ ակտիվություն է դրսևորել, ինչպիսի աշխատանք է տարել լրագրողների հետ, և եթե մոնիտորինգ է արվում, ճիշտ կլինի, կարծում եմ այս գործոններն էլ դիտարկել»,-ընդգծեց Էնֆիաջյանը:

Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ մեծ հաշվով 5-րդ գումարման ընթացքում էական ոչինչ չի փոխվել:

«ԱԺ-ն չի մասնակցում օրենսդրական քաղաքականության մշակմանը, նախագծերի  զգալի մասը չի մշակում Ազգային ժողովը: Նույնիսկ եթե10 տոկոսը պատգամավորներն են ներկայացնում, ապա դրանք էպիզոդիկ, կամ խմբագրական, ոչ մեծ ծավալով փոփոխություններ են: Զգալի  մասը դրանց փոխանցված է գործադիր իշխանությունից, որպեսզի օրենսդիրները իրենք իրենց ստորագրություններով ներկայացնեն: Իսկ ամենամտահոգիչը այն է, որ ԱԺ-ն շարունակում է հակասահմանադրական նորմեր և դրույթներ պարունակող կրող օրենքների պատճենահանումը ու ընդունումը»,-ասում է Ջհանգիրյանը:

Քննարկմանը ներկա Էդմոն Մարուքյանն էլ բացասական միտում է տեսնում, որ վիճահարույց և կարևոր օրենքները բերվում և քննարկման առարկա են դառնում ատահերթ նստաշրջանի ժամանակ:

«Անգամ ամենալավ աշխատող պատգամավորները հնարավորություն չեն ունենում հասցնել խորությամբ ծանոթանալու այդ նախաձեռնություններին, ուսումնասիրելու  միջազգային փորձը և դրանում առկա խնդիրները:  Եվ առանց բովանդակային քննարկումների այդ նախագծերը դառնում են օրենքներ: Այսնիքն դրանք ուղղակի բերելով ու հաստատելով արտահերթ նիստում, նախ շրջանցվում են մշտական հանձնաժողովներում քննարկումները, իսկ երկրորդ՝ պատագմավորները ուղղակի պատրաստ չեն լինում դրանց մասնակցելու»,-նշում է Մարուքյանը:

Ինչ վերաբերում է մշտական հանձնաժողովների աշխատանքին, Մարուքյանը նշում է, որ դրանք իրենց կարևոր դերը այդպես էլ չունեցան:

«Մեր խորհդարանական գործունեության մեջ դրանք ուղղակի մի օղակ են դարձել, միջանկյալ օղակ պլենար նիստից առաջ»,-հավելեց Մարուքյանը:  

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեպատիտների տարածվածության, դեղերի և բուժման հասանելիության խնդիրները Հայաստանում»
16.08.2018
12:00
2017-2018 թթ. «Դրական մարդկանց հայկական ցանց» սոցիալական ՀԿ-ն իրականացրել է հետազոտություն Երևան, Գյումրի, Վանաձոր, Հրազդան, Սևան, Գավառ, Մարտունի և Արմավիր քաղաքներում`ուղղված բնակչության շրջանում վիրուսային հեպատիտներ B-ի և C-ի վաղ հայտնաբերմանը, խնդրի մասին քաղաքացիների շրջանում իրազեկության բարձրացմանը:
«ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները»
27.07.2018
12:30
Հուլիսի 27-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգի 2017-2018թթ. մոնիտորինգի արդյունքները» թեմայով։
Պաշտպանական ոլորտի պետգնումները կոռուպցիոն մեծ ռիսկեր են պարունակում՝ փորձագետ
26.07.2018
14:00
Հուլիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի նախագահ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը ներկայացրեց ՀՔՀԱԿ-ի կողմից իրականացված 2017-2018 թթ. պաշտպանական ոլորտի գնումների մոնիտորինգի արդյունքները։
«Մեդիա-նոր իշխանություններ. մտահոգիչ միտումներ»
25.07.2018
12:00
Մանիպուլյացիա, քարոզչություն, ապատեղեկատվություն, կեղծ կայքեր..Այս ամենը մեդիայում եղել է միշտ: Սակայն մասշտաբները, որոնք տեսնում ենք այսօր, մեդիա փորձագետներին թույլ է տալիս վիճակը գնահատել՝ իբրև ճգնաժամային:

«Դիտորդների խմբի գործունեության խոչընդոտները և ՔԿՀ-ներում մարդու իրավունքների խախտումների ընթացիկ խնդիրները»
25.07.2018
11:00
Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը պահում է նույն դիրքորոշումը և նույն կերպ խոչընդոտում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդների խմբի գործունեությունը. այս մասին հուլիսի 25-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարեցին Դիտորդական խմբի անդամները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ