Սահմանամերձ գյուղերը կրակահերթերից լուրջ վնասներ են կրել
09.09.2015
12:00
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն իր վնասներն է հասցրել սահմանամերձ գյուղերի բնակիչներին:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները, ովքեր վերջերս այցելել էին սահմանամերձ գյուղեր, ներկայացրեցին իրենց տպավորությունները վերջին օրերի իրադարձություններից:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ  Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում, որոնք վերջին օրերին գտնվում են ադրբեջանական կողմի կրակահերթերի տակ, խուճապ չկա:

Բանախոսները նշեցին, որ այցելել են մի քանի սահմանամերձ համայնքներ՝ Սևքար, Բերքաբեր, Ծաղկավան և այլն:

«Վստահաբար  խուճապային տրամադրություններ չկային, բայց մարդիկ իրոք մտահոգված էին: Օրինակ, Սեւքար գյուղում ասում էին՝ հրադադարից հետո նման գնդակոծություն չի եղել իրենց գյուղում: Վազաշենի գյուղապետարանը լուրջ վնասներ էր կրել, վրան ականներ էին ընկել: Կային մի քանի տներ, որոնք նույնպես վնասվել էին: Սևքարում մի տուն այնպես էր վնասվել, որ շատ հնարավոր է մեծ տրամաչափի զենքով էին կրակել»,-ասաց Հարությունյանը:

Նա նշեց, որ սահմանամերձ գյուղերում տներ կան, որոնց պատուհանները նայում են անմիջապես ադրբեջանական տարածքներին:

«Դժվար է պատկերացնել ի՞նչ քաջություն պետք է ունենան մարդիկ այդտեղ ապրելու համար, որովհետև հնարավոր է, որ մոտենաս քո պատուհանին ու դիրքերից, որոնք ընդամենը մի քանի հարյուր մետրի վրա են, կրակեն քեզ վրա»,-հավելեց Հարությունյանը:

Քննարկման մասնակիցները նշում են, որ իրենց այցելության նպատակը սահմանամերձ գյուղերի բնակիչներին սատարելն էր և նրանց կողքին լինելը, որպեսզի իրենց միայնակ չզգան:

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի գյուղապետ Սամվել Սաղոյանը, ով միացել էր քննարկմանը տեսազանգի միջոցով, ասաց, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում ադրբեջանական կրակոցներից վերջին շաբաթվա ընթացքում  18 տուն է վնասվել և իրենք ընդհանուր կրել են 500 հազար դրամի վնաս:

«Վնասվել են տների տանիքները, պատուհանների ապակիները, դռներ: Բարեբախտաբար, խոշոր վնասներ չկան, ականները, որ ընկել են այգու մեջ, դրանց արձակած բեկորներից են  պատուհաններն ու տանիքները վնասվել»,- ասաց Սամվել Սաղոյանը:

Կրակոցները Չինարիում պարբերաբար շարունակվում են: Վերջին կրակոցները եղել են նախորդ օրը երեկոյան:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ