«Հայաստանը դեռևս պատրաստ չէ անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելի». քննարկում Գյումրիում
07.09.2015
13:00
Հայաստանը դեռևս պատրաստ չէ անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևաչափի, իսկ բնակչության մեծամասնությունը պահանջ չի ներկայացրել կատարել սահմանադրական փոփոխություններ. վստահեցնում էին քաղաքագետները երեկ Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում անցկացված քննարկման ժամանակ:

«Մեդիա կենտրոնի» և Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համատեղ կազմակերպած  քննարկմանը մասնակցում էին Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանը, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, քաղաքագետ Գագիկ Համբարյանը և մարզային ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սեյրան Մարտիրոսյանն ասում է, որ սահմանադրական փոփոխությունների նպատակը ընդհանուր առմամբ ենթադրում է իշխանությունների վերարտադրությունը ինչքան հնարավոր է լիարժեք և լավ նախապայմանների մեխանիզմով:

«Հանրային քննարկումներ չկան ընդհանրապես, կա հանրային քննարկումների իմիտացիա: Գյումրիում այդ ամենի նկիատմամբ իշխում է անտարբերությունը, քանի որ գյումրեցու առջև ծառացած խնդիրներց և ոչ մեկի լուծումը այս սահմանադրությունը չի առաջարկում: Մենք տեսնում ենք, որ առկա սահամանդրության հնարավորություններն էլ չի օգտագործվում, որպեսզի Հայաստանը ավելի սոցիալական, ավելի իրավական, ավելի ժողովրդավարական և ավելի ինքնիշխան երկիր լինի»,-հավելում է Մարտիրոսյանը:

Հովհաննես Գալստյանը նշում է, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը շատ քիչ աշխատանք է տարել հանրության հետ ներկայացնելու համար այդ կարևոր փաստաթուղթը և հիմնավորելու օբյեկտիվ պատճառները:

«Նույն հանձնաժողովի կազմում ներգրավված չեն եղել ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ինչը գործընթացը դարձնում է առավել կասկածելի, փակ ու ոչ թափանցիկ: Նախ, լայն հանրային քննարկումներ չկազմակերպվեցին նաև սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վերաբերյալ»,-ասում է Գալստյանը:

Քաղաքագետի համար մտահոգիչ է ընտրական մեխանիզմի վերաբերյալ հոդվածը սահմանադրական փոփոխությունների նախագծում:

«Ընտրությունների երկրորդ փուլը դեռևս նոր խորհրդարանական համակարգի անցնող և նոր ժողովրդավարության համար շատ վտանգավոր է, որովհետև ժողովրդավարական գործընթացները զարգանում են, երբ կան հակակշիռներ: Իսկ երբ իշխանության մեծ մասը զբաղեցնում է մեկ քաղաքական ուժ, այդ դեպքում այս կայունությունը ավելի շուտ լճացում է, քան ժողովրդավարության կայունություն»,-նշում է Գալստյանը:

Նրա երկրորդ մտահոգությունը վերաբերում է ընտրական օրենսգրքին.

«Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն հայտնեց, որ ընտրական համակարգը պիտի դուրս հանվի Սահմանադրությունից և կարգավորվի ընտրական օրենսգրքով, ինչը օբյեկտիվ դիտարկում է, բայց մեր պարագայում բավականին վտանգավոր: Փաստորեն հանրաքվեից հետո «Ընտրական օրենսգիրքը» կարող է կարգավորվել այնպես, որի մասին հանրաքվեի գնացող ընտրողը պատկերացում անգամ չունենար»,-ընգծում է Գալստյանը:

Քննարկմանը մասնակցող Գագիկ Համբարյանն էլ ասում է, որ խորհրդարանական հանրապետությունը դեմոկրատական պետությունների ամենաբարձրագույն կառավարման ձևն է:

«Դա շատ լավ է և ուրախալի է, որ մեր իշխանությունները ձգտում են դրան, բայց այստեղ խնդիրը հետևյալն է: Հայաստանը թե իր սոցիալ-տնտեսական զարգացվածության մակարդակով, թե կուսակցական շինարարության մակարդակով բավական ցածր կարգավիճակում է գտնվում: Եվ այս խնդիրները ունենալով հանդերձ՝ երկիրը դարձնել պառլամենտական հանրապետություն, ես կարծում եմ ժամանակավրեպ է, քանի որ պառալամենտական պետությունները սովորաբար սոցիալ-տնտեսական բավական բարվոք վիճակում են գտնվում՝ ի դեմս Իտալիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և այլ երկրների»,-հավելում է Համբարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
11.12.2017
12:30
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս, որի շրջանակում «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն ներկայացրեց 2017թ. մարդու իրավունքների խախտումները Հայաստանում:
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
11.12.2017
11:00
Դեկտեմբերի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը` «Հայ-ճապոնական հարաբերություններ. համագործակցության նոր հեռանկարներ և հնարավորություններ» թեմայով:
«Հայաստանի էներգետիկ ոլորտի հիմնախնդիրները. զուգահեռներ Վրաստանի հետ»
08.12.2017
13:00
Հայաստանի էներգետիկ համակարգում ամենազգալի խնդիրներից է սպառողի համար գազի գնի ոչ թափանցիկ ու անտրամաբանական ձեւավորումը: Պաշտոնապես Ռուսաստանը ՀՀ-ին գազը վաճառում է 1000 խորհանարդ մետրի դիմաց 150 դոլարով, բայց վերջնական սպառողը վճարում է գերթե երկու անգամ թանկ՝ 290 դոլար:
«Սպիտակի երկրաշարժից 29 տարի անց. սեյսմիկ անվտանգության խնդիրներն ու մարտահրավերները Հայաստանում»
07.12.2017
11:00
1988թ․ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստներն աղետալի էին։ Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, ավերվեց հանրապետության բնակֆոնդի 17 տոկոսը։
«2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա»
06.12.2017
12:00
Դեկտեմբերի 6-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «2015թ․ սահմանադրական փոփոխությունների արդյունքներն ու ազդեցությունը հասարակական-քաղաքական կյանքի վրա» թեմայով:
2015թ․ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե։ Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծով առաջարկվում էր անցում կատարել կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգի:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ