«Ադրբեջանը փորձում է մշտապես լարվածություն պահել տարածաշրջանում». քաղաքագետներ
04.09.2015
12:00
Հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂՀ շփման գծում վերջին օրերին տեղի ունեցող դեպքերով Ադրբեջանը փորձում է մշտապես լարվածություն պահել տարածաշրջանում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը վերջին օրերի իրադարձություններին անդրադարձանԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը և «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրթանեսյանը:

Նշենք, որ oգոստոսի 31-ից սկսած՝ լարվածությունը մեծացել է հայ-ադրբեջանական սահմանին: Սեպտեմբերի 1-ի երեկոյան Բերդի տարածաշրջանում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով վիրավորվել էր պայմանագրային երկու զինծառայող: Սեպտեմբերի 2-ի ուշ երեկոյան և գիշերը ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի զենքերից գնդակոծել է Տավուշի մարզի մոտ 20 գյուղ: Կոթի գյուղի երկու բնակիչ վիրավորվել և տեղափոխվել է հիվանդանոց. նրանց վիճակը կայուն է: Սեպտեմբերի 3-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից սահմանին պայմանագրային զինծառայող է զոհվել:

Մանվել Սարգսյանը ասում է, որ վերջին տարիներին լարվածությունը անընդհատ կա և Ադրբեջանը փորձում է լարվածությունը թեժ պահել շփման գծում, դրանով  իսկ լուծելով ներքին և արտաքին քաղաքական խնդիրներ:

«Այժմ Ադրբեջանը փորձում է նոր որակի հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի հետ: Շատ ինտենսիվ զինվում է Ռուսաստանի օգնությամբ և քաղաքական նոր հարաբերություններ է ստեղծում: Այն հանագամանքը որ Ադրբեջանը վերջին օրերին Հայաստանի հյուսիսային սահմանին գործողություններ է ծավալում, ցույց է տալիս, որ նա փորձում է ամեն կերպ հակամարտությունը թեժացնել Հայաստանի հետ սահմանում: Մենք տեսնում ենք, որ Թուրքիան էլ է ինտենսիվ ներգրավվում, ինտենսիվ զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ»,-ասում է Սարգսյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը այս կերպ փորձում է միջազգային վերաբերմունքը և մոտեցումները փոխել հակամարտության շուրջ:

Կարեն Վրթանեսյանը նշում է, որ վերջին 5 տարիներին այս լարվածությունը շարունակվում է սահմանին:

«Ռուսաստանից զենք գնելը նորություն չէ, Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը ու զորավարժությունները նույնպես նորություն չեն: Ես նորությունը ավելի շատ տեխնիկական մակարդակում եմ տեսնում, օրինակ՝ Ադրբեջանը սկսել է կիրառել նոր զինատեսակներ: Ականանետերը, հրթիռները, համազարկային կայանը, զենիթային հրանոթները լինի թե թուրքական, թե իսրայելական, թե ռուսական արտադրության: Նոր զինատեսակների օգտագործումը  բռնության ուժեղացման օրինակ է»,-ընդգծում է Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը այս հարձակումներին դիմում է ոչ այնքան լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու նպատակով, որքան ճնշում գործադրելու համար թե հայ հասարակության, թե իշխանության, թե միջազգային հանրության վրա:

Դավիթ Բաբայանն էլ նշում է, որ կան մի քանի պատճառներ պաշտոնական Բաքվի որդեգրած քաղաքականության մեջ:

«Ադրբեջանը որպես պետություն, դարձել է ֆաշիստական պետություն, իսկ նման պետությունները միշտ ագրեսիվ պահվածք են ցուցաբերում, լինի դա արտաքին հարաբերություններում, թե ներքին կյանքում: Այդ պահվածքին գումարվում է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը՝ 2015-ին սպասվող ընտրությունները:  Ադրբեջանի իշխող կլանը պատրաստ չէ իշխանությունը հանձնելու և չի հանձնի հենց այնպես, ուստի փորձում է իր երկրում առկա խնդիրները փոխադրել հայերի վրա: Ինչքան էլ զոհեր է տալիս Ադրբեջանը, դա լավ է իշխող վարչակարգի համար, որովհետև քարոզչության դրսևորում է: Երբ որ շուքով կազմակերպում են այդ թաղումները, սա էլ է ընտրարշավի մի ձև: Սա անմարդկային է, բայց այդպես է»,-ասում է Բաբայանը:

Նա ընդգծում է, որ այնուամենայնիվ իրավիճակը սահմանին վերահսկելի է, և Արդբեջանը  որևէ առավելության չի կարող հասնել:

«Ռազմավարական նախաձեռնությունը նրանք չեն կարողանում իրենց ձեռքը վերցնել ու չեն էլ կարող: Ուղղակի այս պահվածքով շարունակելու են  անընդհատ լարվածության մեջ պահել տարածաշրջանը»,-հավելում է Բաբայանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ