Ըստ ՄԱԿ-ի 2015թ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի՝ կանխատեսվում է, որ մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ կեսի չափով՝ ներկայիս 3 միլիոն բնակչությունից հասնելով մոտ 1,8 միլիոնի: Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին այս կանխատեսումների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները հնչեցրին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: