Հայաստանի բնակչության թիվը կնվազի. ՄԱԿ-ի կանխատեսումները
28.08.2015
11:00
Ըստ ՄԱԿ-ի 2015թ-ի «Աշխարհի բնակչության հեռանկարները» զեկույցի՝ կանխատեսվում է, որ մինչև 2100 թվականը Հայաստանի բնակչությունը կնվազի մոտ կեսի չափով՝ ներկայիս 3 միլիոն բնակչությունից հասնելով մոտ 1,8 միլիոնի:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսին այս կանխատեսումների վերաբերյալ իրենց մեկնաբանությունները հնչեցրին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Գարիկ Հայրապետյանն ասում է, որ ժողովրդագրական տվյալների վերաբերյալ կանխատեսումներն արված են միջին կանխատեսման ուղղությամբ:

«Կանխատեսումներն արվում են լավատեսական, միջին և վատատեսական սցենարներով։ 2100 թվականին Հայաստանի բնակչության թիվը կկազմի 1,8 միլիոն և դա վատատեսական կանխատեսում է: Ամենացածր կանխատեսումը այն է, որ 1 միլիոնից պակաս բնակչություն ունենանք»,- ասաց  Գարիկ Հայրապետյանը:

Ըստ կանխատեսումների՝ աշխարհի բնակչության թիվը 2100 թվականին կհասնի 11.2 միլիարդի այսօրվա 7.3-ի միլիարդի փոխարեն: Ասիան կզիջի իր դիրքերը, Եվրոպայում նույնպես կգրանցվի բնակչության թվի նվազում՝ հասնելով 646 միլիոնի: Ամենամեծ աճը կապահովի Աֆրիկան 1 միլիարդից հասնելով 4.4 միլիարդի: Իսկ Թուրքիան և Իրանը կմնան մեծ երկրներ բնակչության տեսակետից, բայց այնտեղ էլ կարձանագրվեն բնակչության կորուստներ:

«Մի շատ կարևոր գործակցի մասին եմ ուզում նաև խոսել, որն իսկապես մտահոգիչ է: Դա աշխատող բնակչության հարաբերակցությունն է 60–ից ավելի բարձր տարիք ունեցող բնակչության նկատմամբ: Եթե այսօր՝ 2015 –ին ունենք մոտ 5,4 աշխատող, որոնք աջակցում են կենսաթոշակային տարիքի մեկ չաշխատողի, ապա 2100–ին բարձր կանխատեսումով կունենանք 2.4 աշխատող, որոնք կաջակցեն 1 կենսաթոշակառուի, իսկ վատատեսական սցենարով կլինի մեկը մեկին: Սա բերելու է մի մեծ սոցիալ-տնտեսական բեռ աշխատող բնակչության վրա և չի աշխատելու սերունդների համերաշխության սկզբունքը, որ այսօր գործում է Հայաստանում»,- նշեց Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ այս կանխատեսումների և հաշվարկների վրա հիմնական ազդող գործոններն են եղել ծնելիությունը, մահացությունն ու միգրացիան:

Ըստ նրա՝ սեռերի հարաբերությունը Հայաստանում նույնպես ոչ մի լավ բան չի խոստանում:

«Այսօրվա պատկերն է՝ 86 տղամարդ 100 կնոջ հաշվարկով, սա ամբողջ բնակչության թվաքանակի մեջ է, բայց ոչ 0-19 տարեկանների մեջ: Իսկ 0-19 տարեկանների մեջ  տղաները 11,4-ով ավելի են, քան աղջիկները»,-հավելեց Հայրապետյանը:

Ասուլիսին մասնակից Ռուբեն Եգանյանն էլ ասաց, որ հիմնական գործոնը այս ցուցանիշների միգրացիան է:

«Այսօր Հայաստանից տարեկան 30 հազար մարդու արտահոսք է լինում»,-նշում է Եգանյանը:

Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ 2015-ից տարեկան 12 հազար մարդ կպակասի Հայաստանից:

Մեկնաբանելով, թե այս կանխատեսումները որքանով են իրատեսական, նա նշեց, որ ինչպես յուրաքանչյուր կանխատեսում, կարող են լինել իրական և ոչ իրական:

«Օրինակ 1980-ականների մի կանխատեսում արեցին, ըստ որի 2000 թվականին ՀՀ բնակչությունը լինելու էր 4 միլիոնից մի քիչ ավել, սակայն կյանքը ցույց տվեց, թե դրանից ինչ մնաց»,-նշում է Եգանյանը:

Մյուս կողմից ժողովրդագիրը ներկայացված ցուցանիշներում ոչ մի արտառոց բան չի տեսնում, և նշում է, որ պետք է քայլեր կատարել, մեխանիզմներ մշակել իրավիճակի վրա ազդելու համար, որպեսզի այդ կանխատեսումները չիրականան:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ