Ներառական կրթության ոլորտում մեծագույն խնդիր է ուսուցիչների վերաբերմունքն ու պատրաստվածությունը
26.08.2015
11:00
Այսօր ՀՀ-ում գործում է ներառական կրթություն իրականացնող 170 դպրոց և մինչև 2025 թվականը Հայաստանում պետք է ներառական կրթություն ներդրվի հանրապետության բոլոր դպրոցներում:

Այսօր «Մեդիա կենտրոնում» ներառական կրթության վերաբերյալ տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին «Հույսի կամուրջ» ՀԿ-ի ղեկավար Սուսաննա Թադևոսյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի գործադիր տնօրեն և հետազոտող Արևիկ Անափիոսյանը, Կրթության և Գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, Երևանի Ջոն Կիրակոսյանի անվ. N 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանը և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 2 հիմնական դպրոցի ներառական կրթության սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանը:

Անահիտ Մուրադյանն ասում է, որ ներառական կրթության գաղափարախոսությունը հիմանդրվել է կրթությունը կարգավորող հիմնարար օրենքով դեռ 1999-ին:

«2005-ին ԱԺ-ն  ընդունեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը, որտեղ հստակ ներառական կրթության գաղափարախոսությունը ներառված էր: Ամբողջ աշխարհում ներառումը այլևս ապրելակերպ է, մարդկանց համատեղ ապրելու, աշխատելու և սովորելու կենսակերպ: Յուրաքանչյուր երեխա պետք է իրեն հարմարվետ և կարևորված զգա հանրակրթության պայմաններում, և պետությունը պետք է յուրաքանչյուր երեխայի մասին հոգ տանի անկախ նրանից երեխան առանձհատուկ պայամանների կարիք ունի թե չունի»,-ասում է Մուրադյանը:

Նա նշում է, որ 2014-ին ԱԺ-ն ընդունեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:

«ՀՀ բոլոր դպրոցները մինչ 2025 թվականը պետք է կարողանան իրականացնել ներառական կրթություն օրենքի պահանջներով, ոչ թե ուղղակի ընդունեն երեխային: Այսօր էլ պարտավոր են ընդունել երեխաներին, բայց պետք է կարողանան համարժեք արձագանք տալ յուրաքանչյուր երեխայի կարիքներին»,-հավելում է Մուրադյանը:

Սուսաննա Թադևոսյանը նշում է, որ մեծագույն խնդիր է մնում երեխայի կարողությունների և հնարավորությունների նկատմամբ վերաբերմունքը, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխայի:

«Սա խոչընդոտ է, որը կա ընտանիքներում, հասարակության մեջ, դպրոցում: Այստեղ շատ անելիք ունեն ՀԿ-ները:  Վերապատրաստումների, լավագույն փորձի, անընդհատ լուսաբանման միջոցով պետք է փոխել վերաբերմունքը նաև ուսուցիչների մոտ: Մեծագույն խնդիր է  ուսուցիչների վերաբերմունքն ու մասնագիտական ունակությունները, որոնք ձևավորվում  են մանկավարժական համալսարանում: Իսկ շատ հաճախ, ցավոք, հենց ընտանիքի անդամների ակնկալիքն է շատ ցածր  երեխաների կրթության հարցում»,-նշեց Թադևոսյանը:

Լարիսա Մովսեսյանն ասում է, որ 2006-ից, երբ իրենց դպրոցը դարձավ ներառական, իրենք բազմաթիվ դժվարությունների առջև կանգնեցին:

«Ամենակարևորը ստեղծել ներառական հասարակություն դպրոցում, ապա գնալ դեպի ներառական հասարակություն: Եթե դուք կարողանում եք ստեղծել փոքր հասարակություն դպրոցում, ապա երեխաները ավարտում են մեխանիկորեն, մեծանում են այդ նորմերի և գաղափարախոսության մեջ, և նրանք բնազդաբար են ստեղծում այդ հասարակությունը: Իհարկե, սկզբից կային մարդիկ, որ չէին ընկալում, չէին ուզում աշխատել նման պայմաններում, սակայն պետք է ստեղծել այդ խումբը, որը կլինի արհեստավարժ, պաստրատված և այդ գաղափարախոսությունը ընկալող: Մենք սկզբից տանում էինք զգացմուքներից դեպի արհեստավարաժություն, իսկ այժմ արհեստավարաժությունից ստաբիլ ներառում: Դա նորմ է, և խնդիրները երեխաների մեջ չեն, խնդիրները մեծերի, ծնողների և ուսուցիչների կարծրատիպերի մեջ է»,-հավելում է Մովսեսյանը:

Արևիկ Անափիոսյանը ներկայացնում է իրենց կատարած հետազոտությունը ներառական կրթության համակարգում և ներկայացնում 5 կարևոր խնդիր, որոնք մտահոգության տեղիք են տալիս:

«Առաջինը ներառական կրթության գաղափարախոսությանն է վերաբերում և դրա ձևակերպումներին:  Երկրորդը վերաբերում է համակարգի միասնականությանը: Երրորդը վերաբերում է որակին: Այսօր բարեփոխումը գնում է նրան, որ մենք ներառում ենք բոլորին դպրոցներում, բայց դա պետք է անենք կրթության որակը չգցելու, այլ բարձրացնելու հաշվին: Չորրորդ խնդիրը վերաբերում է մասնագիտական պատրաստվածությանը, ուսուցիչներին և բազմամասնագիտական թիմին: Հինգերորդ խնդիրն էլ վերաբերում է  ֆինանսավորման մեխանիզմներին»,-ասում է Անափիոսյանը:

Աստղիկ Գալստյանն էլ նշում է, որ մարզերում ներառական կրթության համակարգում առկա է մանկավարժների վերապատրաստման խնդիր:

«Մեր դպրոցը 2012-ից է դարձել ներառական 12 աշակերտով, իսկ այժմ ունենք 40 աշակերտ: Մեր դպրոցի մանկավարժները անցել են համապատասխան վերապատրաստում Կրթության ազգային ինստիտուտում, բայց Բժշկահոգեբանական  մանկավարաժական գնահատման կենտրոնից մեզ դեռ չեն վերապատրաստել: Մենք սպասում ենք, որ վերապատրաստեն: Մեր մարզում հիմնականում շատ են խանգարում կարծրատիպերը: Այս պահին ունենք ծնողներ, ովքեր երեխա ունեն, բայց մտածում են` ամոթ է,  դուրս բերեն նրանց: Մտածում են, ո՞նց կլինի, որ համաքաղաքացիները տեսնեն, որ իրենք ունեն սայլակով երեխա: Բայց մեր մանկավարժները աշխատում են այդ ուղղությամբ, որ մոտեցումները փոխվեն: Մեր միակ խնդիրը նաև այն է, որ ոչ մի ՀԿ-ի, ոչ մի կառույցի հետ չենք համագործակցում»,-հավելեց Գալստյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ