«Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը ճնշում էր փաստաբանական համայնքի վրա». փաստաբաններ
25.08.2015
12:00
Փաստաբանների պալատի, իրավապաշտպանների և ՀԿ-ների արագ արձագանքի ու ճնշման շնորհիվ կարճվեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս թեմայի շուրջ իրենց տեսակետները հայտնեցին փաստաբան Տիգրան Հայրապետյանը,  Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի համակարգող Կարեն Մեժլումյանը և «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի գրասենյակի տնօրեն, փաստաբան Քրիստինա Գևորգյանը:

Իրավապաշտպաններն ու փաստաբանները Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործը «վախի մթնոլորտ ստեղծելու և ակտիվ փաստաբանին լռեցնելու» փորձ են դիտարկում:

Մայիսի 27-ին փաստաբան Տիգրան Հայրապետյանի դեմ հարուցվել էր քրեական գործ, որի մասին հանրությունը տեղեկացավ ընդամենը 10 օր առաջ: Տիգրան Հայրապետյանը Ժուլետա Ամարիկյանի փաստաբանն է, Ամարիկյանին երկու տարի առաջ տեղափոխել են Ավանի հոգեբուժական կենտրոն հարազատների զանգով: Դատարանը վճիռ է կայացրել՝ նրա նկատմամբ հարկադիր բուժում նշանակելու:

Այժմ ընթանում է քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակում նորից նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզեն Ամարիկյանի բժշկական եզրակացությունը նախկինում եղել է հիմնավոր, թե՞ ոչ:

Փորձաքննության համար Հայրապետյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի փորձաքննությանը միջազգային փորձագետներ մասնակցեն, սակայն քննիչի կողմից մերժում է ստացել:

«Քրեական գործը հարուցելիս հետևյալ հիմնավորումներն էր, որ ես իմ միջնորդություններով խոչընդոտել եմ փորձաքննության կատարմանը և փորձաքննության ընթացքը ձգվել է, երկրորդ մեղադրանքը այն է, որ փորձաքննության ժամանակ իբր ես սադրիչ հարցեր եմ ուղղել փորձագետներին»,-ասաց Հայրապետյանը:

Նա հավելեց, որ այսօր անձամբ խոսել է քննիչի հետ, ով հաստատել է, որ քրեական գործը արդեն կարճվել է, և այդ մասին Քննչական կոմիտեն այսօր հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ:

Կարեն Մեժլումյանը նշում է, որ այստեղ միտում կար ճնշել ոչ միայն փաստաբան Տիգրան Հայրապետյանին, այլև ամբողջ փաստաբանական համայնքին:

«Դա տեսնում են նաև ՀԿ-ները, ովքեր համապատասխան հայտարարությամբ հանդես եկան: Փաստաբանը տուժողի շահերն է  ներկայացնում և այս ընթացքում միջնորդություններ է ներկայացրել և փորձաքննությանը իր հարցերն է առաջադրել փորձագետներին, որը հետագայում քննիչը որակել է որպես սադրիչ հարցեր: Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանը լավ ասաց, որ փաստաբանները հենց սադրիչ հարցեր էլ պետք է տան, դա մեր գործն է: Եթե խնդիր ենք տեսնում փորձագետների նույն շահագրգռվածության բացակայության հետ կապված, ապա կարող ենք հարցեր տալ: Միանշանակ սա միտում էր ակտիվ փաստաբանին լռեցնելու, վախի մթնոլորտ ստեղծելու համար, որ եթե փաստաբանը ակտիվ լինի, միջնորդություններ ներկայացնի ու եթե դա քննիչի դուրը չգա, ապա քրեական գործ կարող են հարուցել ու հետապնդում իրականացնել»,-ասում է Մեժլումյանը:

Նա ընդգծում է, որ ողջ քաղաքացիական հասարակությունը այս ամենը դիտարկեց որպես քրեական հետապնդում:

Քրիստինա Գևորգյանն էլ ընգծում է, որ Տիգրան Հայրապետյանի նկատմամբ քննիչի կողմից եղել է հետապնդում, որպեսզի Ժուլետա Ամարիկյանի գործը կարճվի, կամ գործի ուղղությունը շեղվի:

«Մենք ի սկզբանե հետևել ենք Ժուլետա Ամարիկյանի գործին, քանի որ Տիգրան Հայրապետյանը մեզ դիմել էր անկախ փորձագետների տրամադրման խնդրանքով: Մենք դիմել էինք մեր Վրաստանի գործընկերներին, որպեսզի նրանք ներգրավվեին այդ գործում, սակայն  քննիչի կողմից մերժումներ կային միջազգային փորձագետների ներգրավվման համար, քանի որ ՀՀ դատավարության օրենսգրքում նախատեսված չէ, որպեսզի միջազգային փորձագետը լինի փորձագիտական հանձնաժողովի անդամ»,-նշում է Գևորգյանը:

Նա հավելում է, որ եթե չկան օրենքով նախատեսված արգելք,  ապա փաստաբանի միջնորդությամբ միջազգային փորձագետները կարող են ներգրավվել:

«Բայց միևնույն է, խոչընդոտ էր հանդիսանում: Մի քանի անգամ նույնիսկ մենք ենք խնդրել, որ փորձաքննությունը հետաձգվի, քանի որ մեր փորձագետներին անհրաժեշտ էին բոլոր էպիկրիզները, փաստաթղթերը, փորձաքննությունների եզրակացությունները, որպեսզի իրենք կարողանան պատշաճ ձևով փորձաքննությունը իրականացնել»,-հավելում է Գևորգյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ