Էլ. էներգիայի սակագնի սուբսիդավորումից դուրս է մնացել ոչ միայն խոշոր բիզնեսը, այլև ՓՄՁ-ները
20.08.2015
12:00
Էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորումը Կառավարության կողմից չի կարող երկարատև լինել, քանի որ ՀՀ բյուջեն մշտապես «ճեղքվածք» ունի և բավարար ֆինանսական միջոցներ չկան բոլոր շրջանակները սուբսիդավորելու համար:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը այս թեմայի շուրջ իրենց մեկնաբանությունները հնչեցրին Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Ինչպես հայտնի է օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտել ՀԾԿՀ ս.թ. հունիսի 17-ի որոշմամբ սահմանված էլեկտրաէներգիայի նոր սակագները, որոնք մինչ այդ գործող սակագներից թանկ են շուրջ 7 դրամով:

Օգոստոսի 2-ին Գյումրիում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորումը իրականացվելու է Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի 3 ՀԷԿ-երի վաճառքից ստացած հասույթից:

Իսկ օգոստոսի 13-ի կառավարության նիստին վարչապետը ասել էր, որ մինչ էլեկտրաէներգիայի սակագների վերաբերյալ խորհրդատվության ավարտը ՀՀ կառավարությունը սակագների տարբերության մասով կաջակցի միայն բնակչությանը, բայց ոչ խոշոր բիզնեսին:

Առաջիկայում կքննարկվի նաև ՓՄՁ-ներին աջակցելու հարցը, ովքեր ծախսում են միջին հաշվով ամսական 250 կվտ/ժամ էլեկտրաէներգիա:

«Պետությունը երբեք չէր կարողանա ավելի մեծ գումարներ իր վրա վերցնել, քանի որ առանց այդ էլ մենք մշտապես բյուջեում ունենք «ճեղքվածք» և բացի այդ կան բազմաթիվ սոցիալական խնդիրներ:  Հետևաբար այն թիվը, որ Կառավարությունը նախնական սահմանել է 250 կվտ/ժամ մեկ ամսվա կտրվածքով, դա ընդամենը մեկ միջին ընտանիքի էլեկտրաէներգիայի սպառման համարաժեք հզորություն է: Այսինքն ասել, որ միայն խոշորն է դուրս մնացել սուբսիդավորումից, ճիշտ չէ,  այստեղ դուրս են մնացել նաև փոքր և միջին ձեռնարկությունները, որովհետև 250 կվտ/ժամը ընդամենը ընտանքիներին և միկրոբիզնեսին կարող է բավարարել, որն ունի փոքր գրասենյակ կամ փոքրիկ առևտրային կրպակ»,-ասում է Մակարյանը:

Նա ներկայացնում է իր հաշվարկները, ըստ որի, 250 կվտ/ժամը ամսական սուբսիդավորելու համար Կառավարությունը ծախսելու է մոտ 24 մլն դոլար, ինչը ներառում է և ընտանքիներին և միկրոբիզնեսը:

«Այսինքն 2-3 ամսում ծախսելու է մոտ  50-70 մլն դոլար սուբսիդավորելու համար, իսկ այդ պրոցեսը երկար չի կարող շարունակվել: Իսկ եթե 2-3 ամսից տեխնիկական աուդիտը ավարտվի, և եթե հիմնավորվի, որ տեղին է թանկացումը, ապա պետությունը չի կարող ամբողջ հասարակությանը և միկրոբիզնեսին սուբսիդավորել, նա կգնա անապահով ընտանքիքների սուբսիդավորման ճանապարհով,  որը կազմում է մի 50-60 հազար ընտանիք: Դրանով հարցը կփակի»,-ընդգծում է Մակարյանը:

Անդրադառնալով խոշոր բիզնեսին՝ Մակարյանը նկատեց, որ այն գտնվում է 3 ոլորտում՝ ալկոհոլային խմիչքներ, հեռահաղորդակցման համակարգեր և հանքարդյունաբերություն:

«Խմիչքների ոլորտում պետք է փորձեն իրենց ծախսերը շահույթի հաշվին անել կամ մի փոքր վերանայել, որովհետև ալկոհոլային խմիչքները արտահանվում են հիմնականում այլ երկրներ: Հանքարդյունաբերությունը չի կարող գները փոխել, որովհետև այնտեղ ապրանքի գները ֆիքսված են բորսաներով և իրենք պետք է իրենց եկամուտների հաշվին անեն, իսկ հեռահաղորդակցության ոլորտը պետք է փորձի ճկուն ծառայություններ ներկայացնել կամ էլի իր շահույթի հաշվին առաջ գնա, կամ չնչին ծառայություններ ավելացնի: Այն խոշոր բիզնեսները, որոնք հարակից ոլորտներում կան և նաև օլիգարխիկ բնույթ ունեն, այդ խնդիրը կկարգավորեն «ստվերի» հաշվին: Քիչ կլինեն օլիգարխներ, բիզնեսմեններ, որոնք կհամաձայնվեն հոսանքի թանկացման պատճառով իրենց եկամուտները նվազեցնել, իրենք կփորձեն նույն մակարդակի  վրա պահել` օգտագործելով իրենց լծակները Ազգային Ժողովում, այլ կապերն ու հնարավորությունները»,-հավելեց Մակարյանը:

Դանիել Իոաննիսյանն էլ ներկայացրեց իր կատարած հաշվարկները և նշեց, որ էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը եթե բազմապատկենք ՀՀ-ում տարեկան սպառվող Էլեկտրաէներգիայի քանակին, ապա կստացվի տարեկան  36 մլրդ դրամ:

«Այսինքն 7 դրամ թանկացման հետևանքով 36 մլրդ դրամ ավել պետք է տարեկան վճարվի ՀԷՑ-ին բոլորիցս,  ընդ որում այդ 36 մլրդ-ի 12 մլրդ-ը ընկնում է բնակիչ- բաժանորդներին և շուրջ 23- 24 մլրդ դրամն է ընկնում տարբեր իրավաբանական անձանց վրա: Եթե կառավարությունը սուբսիդավորում է միայն բնակիչ- բաժանորդներին ապա բյուջեի վրա ամսական նստում է 1 մլրդ դրամ, եթե գործադիրը գնում է իր խոստացած սուբսիդիային, ընդգրկելով բոլոր խավերին, ապա դա ամսական կազմում է 3 միլիարդ»,-նշում է Իոաննիսյանը:

Ըստ նրա ներկայացրած հաշվարկների՝ տարեկան մեկ ընտանիքի բյուջեի վրա էլեկտրաէներգիայի թանկացումը, եթե այն չսուբսիդավորվի և արտահայտվի գնաճով կամ հոսանքի թանկացմամբ, կկազմի 100 հազար դրամ:

«Այսինքն 100 հազար դրամ ավել ծախս է կատարվելու, որը լինելու է այդ մեկ ընտանիքի «փայաբաժինը» էլեկտրաէներգայի թանկացման հարցում: Իսկ ինչ վերաբերում է Որոտանի հիոդրոկասկադի 3 ՀԷԿ-երի վաճառքին, ապա առ այսօր հստակ հայտնի չէ, թե ինչ գնով է այն վաճառվել: Խոսվում է 180 մլն դոլարի մասին, բայց այնուամենայնիվ այդ գումարի մի մասն է, որ փոխանցվել է Որոտան հիդրոկասկադին, իսկ գումարի մի մասը հավանաբար կփոխանցվի հաջորդ տարի: Եվ այդ գումարը դեռ պետք է հասնի Հայաստանի պետական բյուջե»,-նշեց Իոաննիսյանը:

Մակարյանն էլ ընդգծեց, որ թանկացումները բիզնեսի և արտահանողների շրջանում նվազեցնելու է նրանց եկամտաբերությունը հասարակության առանց այդ էլ ցածր վճարունակության պայմաններում:

«Շատերը չեն կարող գները բարձրացնել, քանի որ շուկայից դուրս կմղվեն և փոքր բիզնեսի համար փակվելու նախադրյալներ կստեղծվեն: Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ 100 հազար դրամը կպակասեցնի քաղաքացու մասնակցությունը տնտեսության մեջ գնողունակության պահպանման տեսանկյունից»,-ասաց Մակարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր»
28.02.2020
11:00
Այսօր՝ փետրվարի 28-ին, Մարտի 1-ին ընդառաջ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մարտի 1՝ 12 տարի անց․ անպատասխան մնացած հարցեր» թեմայով։
«Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն»
27.02.2020
13:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ին, «Մեդիա կենտրոն»-ը Արմավիրի մարզում՝ «NooK» քաղաքացիական ակումբ-սրճարանում (հասցե՝ ք. Արմավիր, Սայաթ-Նովա 122),
կազմակերպեց քննարկում՝ «Աղքատությունը՝ անգրագիտության պատճառ. մտահոգիչ վիճակագրություն» թեմայով:
«Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում»
27.02.2020
12:00
Փետրվարի 27-ին՝ ժամը 12:00-ին, «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ քննարկում՝ «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով:
«Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն»
26.02.2020
13:00
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը ՀՀ Արարատի մարզպետարանի դահլիճում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ., 60 շենք) անցկացրեց բանավեճ՝ «Սահմանադրական բարեփոխումնե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն» թեմայով:
Փոփոխությունները պետք է լինեն արմատական, համակարգային և հրատապ
25.02.2020
11:50
Վերլուծելով հետհեղափոխական գրեթե երկու տարին` պարտավոր ենք արձանագրել հետեւյալը:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ