Համալիրի ներդրումային ծրագիրը խոսում է «անարդյունավետ սեփականատիրոջ մասին». մասնագետներ
19.08.2015
12:00
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը գնող ընկերությունը ներկայացրել է «փնթի, անտրամաբանական ձևակերպումներով» մի ներդրումային ծրագիր, որը ցույց է տալիս այդ ընկերության անարդյունավետ սեփականատեր լինելը:

Այս գնահատականներն այսօր հնչեցրին «Մեդիա կենտրոնի» քննարկմանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ու Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գնումների քաղաքականության փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանը:

Նշենք, որ  oգոստոսի 13-ին Կառավարությունը հավանության արժանացրեց մարզահամերգային համալիրը 30 միլիոն ԱՄՆ դոլարով «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին վաճառելու նախագիծը: Նախագծով առաջարկվում է նաև հավանություն տալ ներդրումային ծրագրին, որի ընդհանուր արժեքը գերազանցում է 100 միլիոն ԱՄՆ դոլարը:

Ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել 4 տարվա ընթացքում և համալիրում ու նրա շրջակա տարածքում ստեղծել հյուրանոց, զվարճանքի կենտրոններ, համերգային դահլիճներ, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև խաղատուն:

Նիկոլայ Բաղդասարյանն ասում է, որ ներդրումային ծրագրի փաստաթղթում ոչ մի հստակություն չկա և այն իրավական տեսանկյունից բավականին զարմանալի է:

«Հստակություն չկա, թե ինչպես է այդ գործարքը տեղի ունենալու, թե այդ 100 մլն դոլարի ներդրումը որտեղ է լինելու: Գործարքը մեկ ամսվա մեջ պետք է կատարվի, առքուվաճառքի պայմանագիր պետք է կքնվի և տնտեսվարող սուբյեկտը պետք է  30 մլն դոլար վճարի պետությանը, բայց փոխարենը կարող է այդ տարածքը դնել բանկում գրավ ու վերցնել մոտավորապես նույն չափ գումար ու այդ գումարով վճարել պետությանը: Ինչ վերաբերում է 100 միլիոն դոլար ներդրումներին, այնտեղ չի էլ երևում նյութական, թե՞ ոչ նյութական արժեքներ են»,-ասում է Բաղդասարյանը:

Նա հավելում է, որ հասկանալի չէ, թե ի՞նչ վերանորորոգում պետք է կատարվի համալիրում և որտե՞ղ, ո՞ր մասում պետք է կառուցվեն հյուրանոցները, խանութներն ու մյուս զվարճանքի կենտրոնները:

«Այսինքն որոշումը, որպես իրավական փաստաթուղթ, անորոշությամբ է կազմվել: Որովհետև եթե գործարքը իրականում շահավետ լիներ, ապա բավականին մանրամասն  գրված կլիներ, թե գործարքի բուն առարկան ո՞րն է, թե գործարքի արդյունքում պետությունը ի՞նչ է  ունենում, որտե՞ղ են լինելու ներդրումները և ավարտական տեսքից հետո հասարակությունը ի՞նչ է ստանալու»,-ընդգծում է Բաղդասարյանը:

Արտակ Մանուկյանն էլ ասում է, որ ինքը դեմ չէ համալիրի մասնավորեցմանը, բայց հարց է, թե որքանով կունենանք արդյունավետ սեփականատեր:

«Մասնավորեցման հիմնական նպատակը ոչ թե բյուջե փող լցնելն է, այլ արդյունավետ սեփականատերերի ինստիտուտի զարգացումը: Այս կոնցեպացիայով միանգամից մի քանի հարց է առաջ գալիս, արդյո՞ք այդ ընկերությունը արդյունավետ սեփականատեր է: Դրա համար ինքը պետք է ունենա փորձառություն և վստահություն, բայց  երբ որ փաստաթղթերը ուսումնասիրում ենք, որևէ  նշույլ չկա այդ վստահության: Խիստ կասկածելի է, որ  այդ ֆիրման առանց փորձառության միանգամից եկավ այդ խաղադաշտ»,-ասում է Մանուկյանը

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների, «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն, որպես ընկերություն, գրանցվել է ընդամենը մեկ ամիս առաջ:

Մանուկյանը հավելում է, որ նման կարգի նախագծեր ներկայացնելիս, պետք է հասկանալի լինի 100 մլն դոլարի ներդրումների գրաֆիկն ու ուղղությունը:

«Լրջագույն խնդիրներ կան թափանցիկության հետ կապված: Նման նախագծերը պետք է անցնեն հանրային քննարկումների փուլ: Ներդրումային ծրագրում չկա մի նախադասություն, որը քննադատելի չլինի: Օրինակ՝ գրված է  6 ամիս ժամանակով պետք է նավազագույնը 55 հազար դրամ աշխատավարձով 99 աշխատող պահվի, բայց իմ համար տարակուսելի է: Մենք ունենք «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենք, որտեղ նվազագույն աշխատավարձը սահմանված է 55 հազար դրամը:  Աշխատավարձի չափը իմաստ կունենար գրել, եթե այդ նվազագույն աշխատավարձի սահմանաչափերից ավելի մեծ աշխատավարձի մասին խոսեինք: Այս ընկերությունը արդյունավետ սեփականատիրոջ գաղափարից շատ հեռու է,  որովհետև շատ փնթի է ամեն ինչը գրված»,-նշում է Մանուկյանը:

Նա ընդգծում է, որ նախագիծը բարի մղումների և  տարբեր տեղերից կտրված «copy-paste»-ի մի ամբողջ բազմություն է, որը տրամաբանական ոչ մի կապ չունի:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Խաղաղության ընկալումը․ ԼՂ հակամարտության մոտեցումների վերլուծությունը
06.02.2019
12:00
ԼՂ հակամարտության հանգուցալուծմանը հասնելու միակ ճանապարհը խաղաղությանը նախապատրաստվելն է: Թեպետ հակամարտող հանրույթներում գերիշխում է պատերազմի պրոպագանդան, սակայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում մարդիկ սկսել են ավելի ու ավելի քննադատաբար մոտենալ հնարավոր պատերազմին: Հարցեր են հնչեցնում պատերազմի ու խաղաղության գնի մասին:
2017-2018թթ պետգնումների համակարգի մոնիտորինգի արդյունքները
28.12.2018
12:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ն ներկայացրեց 2017-2018թթ (I կիսամյակի) պետական գնումների համակարգի հիմնական միտումները։
Իրավապաշտպանների առաջարկները ՔԿՀ-ներում բարեփոխումների իրականացման ռազմավարության վերաբերյալ
27.12.2018
13:30
Արդարադատության նախարարության կողմից е-draft կայքում 2018 թ. դեկտեմբերի 19-ից հանրային քննարկման է դրվել քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018 -2038 թթ. ռազմավարությունը և դրա իրականացման 20 -ամյա միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագիծը։ Այն հանրային քննարկման է դրված լինելու մինչև 2019 թ. հունվարի 8-ը։
Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը
26.12.2018
12:00
Դեկտեմբերի 26-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Օպտիմա՞լ է նախարարությունների օպտիմալացումը. գնահատում են մասնագետները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ