«Պատժամիջոցներն հանելուց հետո հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի կզարգանան». Հայաստանում Իրանի դեսպան
24.07.2015
15:00
Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկումը կարևոր ազդեցություն կունենա տարածաշրջանում և հայ-իրանական հարաբերությունների զարգացման վրա:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:

Հիշեցնենք, որ  երկար տարիների բանակցություններից հետո վերջերս ընդունվեց  Իրան-«վեցնյակ» համաձայնագիրը, ըստ որի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ կիրառված պատժամիջոցները կհանվեն:

«Այդ համաձայնագրի շրջանակում համաշխարհային հանրությունը հասկացավ, որ Իրանի միջուկային ծրագիրը զուտ խաղաղ նպատակների համար է: Տասը տարիների աշխատանքի արդյունքում ի վերջո միջուկային այդ գործն իր ավարտին հասավ: Իրանը փոխադարձ հարգանքի և փոխադարձ պայմանավորվածության հիմքով է բանակցությունների սեղանի շուրջ նստում, Իրանը իր բոլոր ստանձնած պարտավորությունները կատարել է: Իրանը կարողացավ իրականացնել և միջուկային  ծրագրի խաղաղ նպատակների իրագործումը, և կարողացավ պահպանել Ուրանի հարստացման իր իրավունքը: Այս համաձայնության շրջանակում այն համաշխարհային ճգնաժամը, որին առընչվում էր համաշխարհային հնարությունը ի վերջո իր ավարտին հասավ: Անշուշտ այս համաձայնությունը շատ կարևոր ազդեցություն կունենան տարածաշրջանում»,-ասաց պարոն դեսպանը:

 Հայ-իրանական հարաբերություններ

Մուհամադ Ռաիսին անդրադարձավ նաև հայ-իրանական հարաբերություններին և ընդգծեց, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները միջազգային մակարդակով և  իր հարևան երկրների հետ էլ ավելի զարգացնել:

«Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ուստի հարաբերությունները էլ ավելի կզարգանան: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Իրանի փոխնախագահը պատվիրակությունով կայցելի Հայաստան և այդ այցը կլինի ի պատասխան վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի: Փոխնախագահի այցը լինելու է  երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի նախագծի շրջանակում»,-ասաց պարոն դեսպանը:

Նա նշեց, որ համագործակցության բանագավառները Իրանի և Հայաստանի միջև բազմաթիվ են և կան բազմաթիվ ստորագրված  նախագծեր, որոնք մինչ օրս  կյանքի չեն կոչվել:

«Այդ նախագծերի իրականացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Մենք բազմաթիվ նախագծեր ունենք այդ թվում էլկետրաէներգիայի փոխանակման, Մեղրիիի ՀԷԿ-ի և հյուսիս- հարավ միջանցքի կառուցման վերաբերյլ: Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը կլինի շատ լավ միջանցք Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Հնարավոր է այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, սակայն կոմունիկացիները լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության վրա»,-նշեց Մուհամադ Ռաիսին:

Անդրադառանլով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցմանը՝ նա նշեց, որ 3 մլրդ 200 մլն դոլար է նախատեսված այդ նախագծի համար, բայց այդտեղ ակնկալում է լուրջ ներդրող, որը դեռևս չի գտնվել:

«Ինչ վերաբերում է նավթաղտման նախագծին, ապա մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք իրականացնելու համար, ուղղակի պետք է գտնել ներդրողներ, որպեսզի  կառուցենք նավթազտարանը և մենք էլ մեր հերթին ապահովենք այդ նավթը»,-ընդգծեց պարոն դեսպանը: 

Իրան-ԵՏՄ համագործակցություն

Դեսպանի խոսքերով՝  Եվրասիական տնտեսական միությունը մեծ շուկա է Իրանի համար:

«Եթե մենք կարողանանք ԵՏՄ-ի հետ համաձայնության գալ և արտոնյալ սակագների մասին համաձայնագիր ունենալ, ես կարող եմ ասել, որ դա շատ կարևոր ազդեցություն կունենա Իրանի և ԵՏՄ-ի միջև հարաբերություններում»:

Ասուլիսի վերջում դեսպանը նշեց նաև, որ այս տարիների ընթացքում պատժամիջոցները մեծ վնաս են պատճառել Իրանին և անհրաժեշտ է 10 տարի, որպեսզի Իրանը տնտեսապես ոտքի կանգնի և այդ գործընթացները ավարտվեն:

 Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

 Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ