Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում. առկա խնիրներն ու հարևան Վրաստանի փորձը
24.07.2015
12:00
Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգին անցումը, ինչը նախատեսված է սահմանադրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակում, ժողովարդավարության զարգացման տեսնակյունից դրական է այնքանով, որ նախատեսում է կառավարման կոլեգիալ մոդելի ներդրում:

Այնուամենայնիվ առաջարկվող համակարգը հեռու չէ թերություներից, քանի որ հստակ հակակշիռների բացակայության պայմաններում, այն կարող է վերածվել «սուպերմեծամասնական» համակարգի: Այդ մասին «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկմանը, վերլուծելով վերջերս հրապարակված սահամանդրական բարեփոխումների նախագծի նախնական տարբերակը, հայտարարեցին փորձագետները: 

ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ձևավորված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վերջերս հրապարակեց սահմանադրական փոփոխությունների 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը: Այն բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրության շրջանում փորձագետների կողմից: 

Ըստ ներկայացված նախագծի՝ Հայաստանում կառավարման ձևաչափը պետք է փոխվի: Նախատեսված է անցում գործող կիսանախագահականից խորհրդարանական համակարգի: Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվելու է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով: ԱԺ ընտրություններին հաղթած կուսակցությունը, ով ունի «կայուն մեծամասնություն» օրենսդիրում, կազմելու է կառավարություն և ներկայացնելու է վարչապետի թեկնածու: Եթե ընտրությունների արդյունքում որևէ կուսակացություն չի ստացել խորհրդարանական տեղերի մեծամասնությունը, ապա ձայների գերակշիռ մասը ստացած երկու քաղաքական ուժերը գնում են ընտրությունների երկրորդ փուլ՝ «կայուն մեծամասնություն» ձևավորելու համար:

Նախագծով էականորեն կրճատվում է նախագահի լիազորությունները: Նա ավելի շատ սիմվոլիկ դերակատարում է ունենալու: Անգամ օժտված չի լինելու վետոյի իրավունքով, ընտրվելու է անուղղակի՝ ընտրիչերի կողմից 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Այս փոփոխությունները պետք է հաստատվեն հանրաքվեի միջոցով:  

Թեև խորհրդարանական համակարգը նպաստում է կառավարման կոլեգիալ համակարգի ներդրմանը, սակայն հստակ հակակշիռների բացակայության և «կայուն մեծասանության» եզրույթի ներդրման պայամաններում, այն կարող է վերածվել վատ վերհսկվող միակուսակցական կառավարման: Այդ մասին հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Հատկանշական է, որ երբ մասնագիտական հանձնաժողովը ամիսներ առաջ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, երկրի ղեկավարը նշեց, որ խորհրդարանական համակարգին անցնելու վերաբերյալ մտահոգություններ ունի: Այդ ժամանակ դեռևս քննարկվում էր երկու տարբերակ՝ գործող կիսանախագահական համակարգի բարեփոխում կամ խորհրդարանական մոդելին անցում: Այնուհետև նշվեց, որ նախագահի մատահոգությունների պատասխանը տրված է, և հանձնաժողովն աշխատելու է խարհրդարանական մոդելի մշակման վրա: Իսկ երբ հրապարակվեց սահմանադրության փոփոխություների նախագծի առաջին յոթ գլուխների նախնական տարբերակը, այնտեղ հայտնվեց «կայուն մեծամասնություն» եզրույթը:  

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի և Հանրային լրագրության ակումբի Մեդիա կենտրոն նախագծի  նախաձեռնությամբ հուլիսի 24-ին տեղի ունեցավ «Սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում եւ Վրաստանի փորձը» խորագրով  քննարկում: Քննարկմանը Հայաստանից մասնակցում էին փորձագետներ Արա Ղազարյանը և Հովհաննես Գալստյանը: Վրաստանի փորձը, որտեղ արդեն մի քանի տարի է տեղի ունեցել անցում խառը խորհրդարանական համակարգի, ներկայացրեց (տեսազանգի միջոցով) Վրաստանի Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փորձագետ Գիորգի Գոցիրիձեն: 

Հանրային քաղաքականության, վերլուծության և երկխոսության ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հովհաննես Գալստյանն ի սկբանե նշեց, որ ի տարբերություն Վրաստանի, որտեղ բարեփոխումների գործընթացը նախաձեռնվեց մասսայական քաղաքական դժգոհություններից հետո, Հայաստանում սահմանադրկան փոփոխությունների հանրային պահանջ չկա: Գալստյանի խոսքերը հաստատում են նաև սոցիոլագիական հարցումները:

Ըստ APR Group «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբի» իրականացրած հետազոտության՝ Հայաստանի բնակչության մոտ 60%-ը չի աջակցում սահամանդրական բարեփոխումների գործընթացին:

Սահմանադրությունը, նշում է քաղաքագետը, առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է, որի ընդունման լեգիտիմությունը ու գործելու արդյունավետությունը կախված է ոչ թե ֆորմալ ընթացակարգերից, այլ քաղաքական ուժերի հավասարակշռությունից և հանրային տրամադրություններից:

«Հանրությունն այս գործընթացին չի աջակցում և չի մասնակցում, իսկ քաղաքական դաշտում մենք այժմ ունենք (Հայաստանի հանրապետական կուսակցության) մենիշխանություն: Այս պայմաններում ինձ համար կասկածելի են նման փոփոխություններով ավելի ժողովրդավար դառնալու շարժառիթները», - կարծիք հայտնեց Գալստյանը:

Իրավիճակը Հայաստանում էականորեն Վրաստանից տարբերվելու է, եթե այնուամենայնիվ ՀՀ-ում ևս հաստատվեն խորհրդարանական կառավարման կարգեր:

Վրաստանում, նշում է Գիորգի Գոցիրիձեն, խորհրդարանի ձևավորման գործընթացում չկա «կայուն մեծամասնության» սկզբունքը:

«Խորհրդարանը ձևավորվում է ընտություններին մասնակից քաղաքական ուժերի կողմից՝ համամասնական և մեծամասնական ընտրակարգով: Խորհրդարան անցած քաղաքական ուժերը, եթե անգամ նրանցից որևէ մեկը չի ստացել ձայների մեծամասնությունը, սկսում են բանակցել կոալիցիոն կառավարություն ձևավորելու և վարչապետ նշանակելու հարցում: Եթե նրանք չեն կարողանում համաձայնության գալ որոշակի ժամանակհատվածում, ապա նախագահն իրավունք ունի ցրել խորհրդարանը և նոր ընտրություններ նշանակել», - ասաց վրաստանցի փորձագետը:

Վրաստանում, թեև նախագահի լիազորությունները բավականին կրճատվել են, այնուամենայնիվ, նա օժտված է առաջնային մանդատով, քանի որ ընտրվում է ուղղակի ընտրությունների միջոցով և ունի վետոյի իրավունք: «Վրաստանի նախագահն ունի վետոյի իրավունք, կարող է քաղաքացիություն շնորհել և այլն: Սակայն Վրաստանի դեպքում խնդիր է ուժերի հավասարակշռությունը: Խորհրդարանում մեծամասնություն ունի մեկ քաղաքական ուժ՝ «Վրացական երազանքը», ոըը ձևավորել է նաև կառավարություն: Նախագահը ևս հանդիսանում է այդ ուժի ներկայացուցիչը», - ասաց Գոցիրիձեն:  

Վրաստանի Սահմանադրությամբ հստակեցված չէ նախագահի և վարչապետի լիազորություններն արտաքին քաղաքականության հարցերում՝ ով պետք է երկիրը ներկայացնի այս կամ այն միջազգային միջացառմանը և ստորագրի միջազգային պայմանագրեր:

«Նման իրավիճակի ականատես եղանք, երբ վեճեր էին ընթանում՝ նախագահը, թե՞ վարչապետը պետք է ստորագրի Եվրամիության հետ Ասոցիացիայի համաձայնագիրը: Այնուամենայնիվ համաձայնագիրը սոտրագրեց վարչապետը», - հիշեցրեց վրաստանցի փորձագետը:

Հայաստանցի փորձագետները համաձայնեցին, որ Վրաստանի Սահամանադությամբ նախատեսված խորհրդարանական համակարգում ավելի հստակ են նշված հակակշիռները:

«Նման մեխզանիզմենրի բացակայության պայմաններում Հայաստանում կարող է ձևավորվել «սուպերմեծամասնական» համակարգ», - նշեց Գալստյանը:

Նրա խոսքով, եթե համեմատական տարվի Վրաստանում և Հայաստանում անգամ սահամանադրական բարեփոխումների գործընթացների միջև, ապա այստեղ ևս ակնառու են տարբերությունները:

«Եթե Վրաստանում սահամանդրական փոփոխությունները նախաձեռնվեցին այն ժամանակ նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի դեմ ընդդիմության մասսայական դժգոհություններից հետո, ապա Հայաստանում մենք սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման մասին իմացանք հանկարծակի: Եթե Վրաստանում բարեփոխումների հանձնաժողովում փորձագետներից բացի ներկայացված էին ընդդիմության և իշխանության ներյացուցիչները, ապա Հայաստանում այն գեթե ամբողջությամբ բաղկացած է մեկ քաղաքական ուժի ներկայացուցիչներից: Եթե Վրաստանում բարեփոխումների հանձնաժողովում որոշումները կայացվում էին ձայների 2/3-ով, ապա Հայաստանում այդ գործընթացը փակ է, և պարզ չէ, թե ինչպես են որոշումները կայացվում», - եզրափակեց  Գալստյանը:

   ԱրշալույսՄղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

 Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ