Անհրաժե՞շտ են արդյոք սահմանադրական փոփոխությունները. բանավեճ
23.07.2015
17:47
Սահամանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ իրենց հակընդեմ կարծիքները ներկայացրեցին քաղաքական գորիչներն ու իրավապաշտպանները հուլիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1+»-ի հեռուստատաղավարում կազմակերպված բանավեճին:

Բանավեճի մասնակից, ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանն ասում է, որ ընդհանուր առմամբ դեմ չէ սահմանադրական փոփոխություններին, բայց մեկ կարևոր խնդիր է այստեղ տեսնում:

«Այն է, Սերժ Սարգսյանը մտածում է, թե ոնց է կազմակերպելու իր լիազորությունների ավարտը և ինչպես է անելու, որպեսզի կայուն իրավիճակ ստեղծվի հանրապետական իշխանությունը այս երկրում առհավետ շարունակելու համար»,-ասում է Ռուբինյանը:

Նա նշում է, որ ճիշտ կլիներ բեկումնային փոփոխություններ չկատարել Սահմանադրությունում:

«Ներկայացնում են մեր երկրի Սահմանադրությունը, լրջագույն մի փաստաթուղթ ու մաս-մաս են մեզ մատուցում: Բացի այդ մեզ շեղում են հիմնական խնդիրներից, որոնք կանգնած են մեր երկրի առջև և պատրանք են փորձում ստեղծել, թե դրական գործով են զբաղվում: Բայց մի անորակ փաստաթղթի մի հատված են ներկայացրել:  Հիմա մենք չենք կարող ասել, թե երկրորդ մասում կամ անցումային դրույթներում ինչ է լինելու»,-հավելեց Ռուբինյանը:

Փաստաբան Հայկ Ալումյանը, ով նույնպես մասնակցում էր բանավեճին, նշեց, որ Սամանադրությունը հաճախ փոփոխելը բացասական երևույթ է:

«Մենք տաս տարին մեկ մեր Սահմանադրությունը ավելի շատ ենք փոփոխում, քան ԱՄՆ-ն իր ամբողջ պատմության ընթացքում: Համապատասխանաբար մեր Սահմանադրության նկատմամբ հարգանքը ավելի ցածր է: Մի փաստաթուղթ, որը կարող  է ամեն նախագահի կառավարման ժամանակ հիմնահատակ փոփոխվել, այդ փաստաթուղթը չի կարող հարգանք առաջացնել: Ամեն ինչ պետք է կառուցել եղածի վրա: Առաջին խմբագրությամբ մեր Սահմանդրությունը լավն էր, և ես չէի ասի, որ 2005-ի սահմանադրական փոփոխությունները ինչ-որ դրական բան մտցրեցին այդ Սահմանադրության մեջ: Իսկ այս նոր փոփոխությունների նախագծում մարդու իրավունքների տեսանկյունից զգալի հետընթաց եմ տեսնում, համեմատած նրա, ինչ ներկայումս ունենք»,-ասում է Ալումյանը:

Բանավեճի մասնակից APR Group-ի տնօրեն Ռուբեն Սարգսյանն ասում է, որ Սահմանադրությունը հաճախ փոփոխելը լուրջ խնդիր է առաջացնում Սահմանադրության նկատմամբ վստահության առումով:

«Մենք 2014-ի ամռանը հետազոտություն իրականացրեցինք 34 փորձագետների շրջանում և հանրության շրջանում ամբողջ հանրապետության տարածքով: Որոշ հարցերում կարծքիների համընկնում եղավ: Օրինակ՝ սահամանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասով բնակչությունն  մեծ մասը կողմ չէ փոփոխություններին; Բացի այդ հանրության կողմից թերհավատություն կա ընտրական գործընթացների նկատմամբ»,-նշեց Սարգսյանը:

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, հակադարձելով մյուս բանախոսներին, նշեց, որ սահամանդրական փոփոխությունների միջոցով անցումը կառավարման խորհրդարանական ձևաչափին երկիրը կտանի դեպի ժողովրդավարական զարգացման:

«Եթե մեկնարկել է որևէ գործընթաց, չի կարելի դա թերագնահատել ու չի նշանակում, որ մենք դրան լուրջ չենք վերաբերում: Սա բեկումնային է,  տարիներ շարունակ մեր բոլոր ընդդիմադիրները, մեր բոլոր նախագահներին շատ կատաղի ձևով քննադատել են, և դուք ասում եք, որ նախագահական երկիրը ենթադրում է ավտորիտար ռեժիմ: Հիմա անցումը խորհրդարանականին, կարծում եմ, որ մեր երկիրը ժողովրդավար զարգացման կտանի: Սահմանադրությունը բարեփոխելով որևէ  վատ գործընաց չեմ տեսնում: Բայց մենք պետք էտապ-էտապ անցնենք և հասկանանք, թե որքանով է պատրաստ մեր հասարակությունը և որքանով են մեր քաղաքական կուսակցությունները պատրաստ այս բարեփոխումներին»,-նշեց Աճեմյանը:

Ռուբինյանը հակադարձեց Աճեմյանին՝ նշելով, որ սահամանադրական բարեփոխումներին դեմ չէ, բայց դեմ է, որ հանրապետականները բարեփոխեն:

«Որովհետև դուք այս երկրում ոչինչ չեք բարեփոխել: Այդ  բեկումնային փոփոխություն, որ նշում եք, պետք է լինի մեր կյանքում»,-նշեց Ռուբինյանը՝ խոսքը ուղղելով Կարինե Աճեմյանին:

Փաստաբան Ալումյանը ընդգծում է, որ այս փաստաթղթի վտանգը մեկ այլ տեղ է:

«Հնարավոր է՝ ես խորհրդարանական կառավարմանը կողմ եմ, բայց մյուսին՝ կյանքի իրավունքից զրկելու նորմին՝ դեմ: Ինձ դնում են այնպիսի ընտրության առաջ, որ ես երկու դեպքում ասեմ այո, կամ ասեմ՝ ոչ, երկու դեպքում էլ իմ խղճին դեմ եմ քվեարկելու: Մինչդեռ ճիշտ կլիներ, եթե քվեարկության թերթիկում առանձնացված լինեին տարբեր բաժիններ ու անձը քվեարկելիս նշեր, թե որ փոփոխությանն է կողմ, որին՝ ոչ»,-առաջարկեց Ալումյանը։

Բանավեճի մասնակիցները նշեցին նաև, որ Վենետիկի հանձնաժողովին ներկայացվել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի ավելի լավ փաթեթ, քան Հայաստանի քաղաքացիներին։

 Լիլիթ Առաքելյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

 Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ»
23.10.2017
12:00
Հոկտեմբերի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայաստան-ԵՄ համաձայնագրի տնտեսկան բաղադրիչը․ նոր հնարավորություներ ու խնդիրներ» թեմայով:
«Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ»
20.10.2017
15:00
Հոկտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Տնտեսական զարգացման վիճակը Հայաստանում. ՓՄՁ ոլորտ, արդյունաբերություն, ներդրումներ» թեմայով:
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ