Սահմանադրական «հեղափոխությու՞ն», թե՞ բարեփոխումներ. քննարկում
20.07.2015
11:00
Սահմանադրական փոփոխություններով փորձում են Հայաստանում սահմանադրական «հեղափոխություն» կատարել ու հաստատել միակուսակցական իշխանություն. վստահեցնում են այսօր «Մեդիա կենտրոնի» քննարկմանը մասնակցող իրավապաշտպաններն ու քաղաքագետները:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել էր Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը, ինչը և բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ դարձավ ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ հանրության  փորձագիտական շրջանակներում:

Ըստ ներկայացված նախագծի՝ Ազգային ժողովը կազմվելու է առնվազն 101 պատգամավորից: ԱԺ-ն ընտրվում է համամասնական ընտրակարգով 5 տարի ժամկետով, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածությունը:

Գլուխ 5-ը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին: Առաջարկվում է, որպեսզի նախագահն ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։

«Սահմանադրությունը որպես հիմնական և կայուն օրենք, հաստատուն փաստաթուղթ պետք է լինի, որը ուղղորդող պետք է լինի բոլոր կառավարման մարմինների և իշխանության եկած բոլոր կուսակցությունների համար: Մինչդեռ մենք տեսնում ենք որ 1995-ին հանրաքվեով ընդունված Սահմանդրությունը արդեն  երրորդ անգամ է ենթարկվում փոփոխության: Այսինքն ամեն տարի մենք կանգնում ենք սահմանադրական փոփոխությունների շեմին և դա գովելի պրակտիկա չէ: Սահմանադրությունը չպետք է հաճախ փոփոխվի, որպեսզի մենք նրան չիջեցնենք ընթացիկ օրենսդրության մակարդակին»,-ասում է քննարկման մասնակից, Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:

Նա նշում է, որ երբևէ չհիմնավորվեց, թե գործող Սահմանադրությունը ի՞նչպես կարող էր առաջացնել կառավարման ճգնաժամ, որով էլ հիմնավորում են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Կառավարման ճգնաժամի մասին մենք կարող էինք խոսել այն ժամանակ, եթե գործող սահմանադրության իրավակարգավորումները չտային հնարավորություն լուծելու կառավարման մարմինների միմյանց հակակշռելու և միմյանց նկատմամբ փոխազդելու մեխանիզմները: Բառային խմբագրումներ, շտկումներ ցանկացած օրենքում է կարելի, բայց նման պատրվակով անել փոփոխություններ կառավարման համակարգի հետ, պետք է լիներ անհրաժեշտություն և հստակ հիմնավորում: Հարց է, թե ինչու՞ մենք հանկարծ որոշեցինք անցնել խորհրդարանական համակարգի, ընդ որում՝ ունենալով նույն ընտրական համակարգը և նույն անվստահությունը ընտրական համակարգի հանդեպ»,-նշեց Տիգրանյանը:

Քննարկման մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արտակ Կիրակոսյանն ասաց, որ այն, ինչ ներկայացված է նախագծում, բարեփոխումներ չեն:

«Սա փաստորեն նոր սահմանադրություն է և փորձ է արվում մի նոր հանրապետություն ստեղծել՝ չորրորդ հանրապետություն,  որի հիմքերը իսկապես չկան: Իսկապես հիմնավորված չէ, որ կա այդպիսի կառավարման ճգնաժամ»,-նշում է Կիրակոսյանը:

Նա ընդգծում է, որ 1995-ի առաջին Սահմանադրության և 2005-ի խմբագրված  Սահմանադրության տարբերակում իսկապես կային մի շարք խնդիրներ, բայց հանձնաժողովը փոխանակ այս մարտահրավերներին պատասխանելու, ընտրել է բոլորովին այլ տարբերակ:

«Մի կողմից քաղաքական պատվեր են կատարում՝ անցնելով պառալամենտականի, որը իրենց համար ավելի կայուն է այն իմաստով, որ կարող են իշխանությունը երկարատև պահել, մյուսով մի մտավարժանք է ազգի համար, որը  սահմանադրական մասնագետների համար մի գիտական թեզի պաշտպանություն է դարձել, ու հիմա մեզ ուզում են ներքաշել դրա մեջ: Այստեղ նաև բուն Սահմանադրության գաղափարն է ոտնահարվում, որովհետև Սահմանադրությունը հիմքն է ամեն ինչի»,-հավելեց Կիրակոսյանը:

Քաղաքագետ, «Չենք անցկացնելու» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն էլ ասում է, որ սա բարեփոխումների հետ կապ չունեցող փոփոխություններ են:

«Որևէ  ցանկություն չկա Սահմանադրությունը բարելավելու, սա վերարտադրության սահմանադրություն է: Ավելի շատ փորձում են սահմանադրական հեղափոխություն կատարել Հայաստանում ու հաստատել միակուսակցական իշխանություն: Երկար ժամանակ խոսվում էր մարդակենտրոն սահմանադրություն ունենալու մասին, բայց սա կուսակցակենտրոն սահմանադրություն են գրել, որտեղ Սերժ Սարգսյանը հնարավորություն կունենա անվերջ վերարտադրվելու»,-նշում է Գրիգորյանը:

Նա կարծում է, որ եթե անգամ նախագծում մարդու իրավունքների վերաբերյալ դրական փոփոխություններ  են մտցրել, միևնույն է, սահմանադրության հիմքը գտնվում է իշխանության ձևավորման դրույթի մեջ:

«Եթե իշխանության ձևավորման հարցում կան այնպիսի դրույթներ, ինչպիսիք են կայուն մեծամասնությունը, ապա մենք պետք է բոլորս մոռանանք մնացած կետերի մասին: Այս սահմանադրությունը սահմանափակում է նաև ժողովրդավարական գործընթացները, երկու համապետական ընտրություններից կրճատվում է մեկը: Ընտրությունները ամենակարևոր ինստիտուտն է ժողովրդավարության կայացման համար: Իրենք քանի որ խնդիր են ունենում ընտրությունների հետ կապված, փորձում են դա սահմանափակել: Այսպես իրենք փորձում են վերարտադրություն կատարել, ինչը բերելու է նրան, որ որևէ  մեկը հնարավորություն չի ունենալու մրցակցել  հանրապետական կուսակցության հետ: Հանրապետականը մեծամասնություն է  կազմելու և փոքր կուսակցությունները  դեր չեն ունեալու: Իրենք փակում են ժողովրդավարական ճանապարհով Հայաստանի զարգացման ուղին և միայն փողոցում հեղափոխական ճանապարհն են թողում ժողովրդի համար»,-հավելեց Գրիգորյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 16-ին Ժնևում մոտ տարի ու կես տևած դադարից հետո տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ