ՍԴ որոշումը կուտակային կենսաթոշակների վերաբերյալ չի բավարարել «ԴԵՄ ԵՄ»-ի և պատգամավորների պահանջը
16.07.2015
13:00
Հուլիսի 7-ին ՍԴ-ի կայացրած որոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ չի բավարարել ԱԺ 33 պատգամավորների և «ԴԵՄ ԵՄ» շարժման անդամների պահանջներն ու ակնկալիքները:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի անդամ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Մերի Խաչատրյանը, «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Մանե Թանդիլյան ու Դավիթ Խաժակյանը:

«Սահմանադրական դատարանի որոշումն ինձ չի բավարարել, այն հիասթափեցնող էր: Անկախ նրանից՝ որտեղ կլինեմ,  հետևողական եմ լինելու, որ այս համակարգը վերացվի»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի հուլիսի 7-ին ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և հարակից օրենքների վերաբերյալ ԱԺ 33 պատգամավորների դիմումի հիման վրա կայացրած որոշումը: 

Մերի Խաչատրյանը ասում է, որ ՍԴ-ն օրենքի առանցքային հարցերին չի անդրադարձել:

«Oրենքն ընդունվել է ԱԺ արտահերթ նստաշրջանով, սակայն առանց որևէ հանրային քննարկման: ՍԴ-ն իր որոշման մեջ հայտարարել է, որ այն չի դիտարկում որպես սահմանադրաիրավական հարց: Այնինչ ՍԴ-ն ինքը օրենսդրական դաշտը կարգավորող մարմիններից մեկն է, իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահին տրված է իրավունք խորհրարանական լսումներ անցկացնելու: ՍԴ-ի կողմից կարևոր դիտարկում պետք է լիներ, որ հանրային հնչեղությունից ելնելով քննարկումներ անցկացվեին»,-նշեց Խաչատրյանը:

Դավիթ Խաժակյանը ասաց, որ ՍԴ-ի այս որոշումը վտանգավոր նախադեպ կարող է ձևավորել ԱԺ-ի կողմից, և ցանկացած իրավական ակտ կարող է օրենք դառնալ առանց հանրային քննարկումների:

 «Թեպետ ՍԴ որոշման մեջ ասվում է, որ հանձնաժողովներում քննարկելը չի վերաբերում արտահերթ նստաշրջանին, բայց Սահմանադրության համապատասխան հոդվածը ամրագրում է, որ ԱԺ մշտական հանձնաժողովները ստեղծվում են օրենքներն ԱԺ-ում քննարկելու համար, այսինքն չի կարող որևէ բացառություն լինել»,-նշեց Խաժակյանը:

Մանե Թանդիլյանն էլ ընդգծեց, որ սա նահանջ էր նախորդ որոշումից և իրենք շարունակելու են իրենց պայքարը անգամ միջազգային ատյաններում:

«Պատրաստվում ենք դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան այս օրենքը վիճարկելու»,-ասաց Թանդիլյանը:

Քննարկման մասնակից Արտակ Զեյնալյանն ասաց, որ ՍԴ-ի իրավական դիրքորոշումները կոնֆլիկտ են առաջացնում իրավունքի հիմնարար սկզբունքների հետ:

«ՍԴ որոշումը համոզիչ չէ: Այն, որ երաշխիքներ նախատեսված չեն գումարների վերադարձնելու հետ կապված, սա խոսում է այն մասին, որ ամբողջ օրենքն անիմաստ է, սա ճանաչվել է Սահմանադրությանը հակասող ու անվավեր, հետևաբար ողջ համակարգը անտեղի է: Սրանով ասվում է, որ մարդիկ իմացեք, երաշխիքներ չկան, թե գումարները ձեզ վերադարձվելու են»,-ասաց Զեյնալյանը:

Խաչատրյանն էլ հավելեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է տարածվի մասնավոր հատվածի վրա 2017 թվականի հուլիսի 1-ից:

«Գործադիրն այն ճանապարհով գնաց, որ այն մեծամասնությունը, որը «ԴԵՄ ԵՄ»-ում էր, մեծամասամբ մասնավոր սեկտորի աշխատակիցներ էին, և այդ զանգվածն է, որ «լռեցվեց», բայց չի բացառվում, որ 2017-ի նախաշեմին ավելի կատարելագործված պայքարի այդ համակարգի դեմ, և չի բացառվում, որ մինչ 2017-ը կարող են շատ փոփոխություններ լինեն: Հնարավոր է Կառավարությունը հետ գնա այս ծրագրից՝ տեսնելով, որ չի կարողանում նույնիսկ պետբյուջեից գումար հատկացնել 5%-ները փոխանցելու համար»,-նշեց Խաչատրյանը:

Քննարկման վերջում Արծվիկ Մինասյանը նշեց, որ թեև ՍԴ որոշումը հիասթափեցնող էր, պայքարը շարունակվելու է:

«ՍԴ-ն վերջը չէ, այլ ճանապարհներ էլ կան»,-հավելեց Մինասյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ