Բաղրամյանի քաղաքական դասերը
07.07.2015
17:00
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարը, ըստ քաղաքագետների, հաջողված էր այն իմաստով, որ քաղաքականացված էր, բայց ոչ կուսակցականացված և կարողացավ դուրս բերել փողոց մարդկանց այնպիսի մի զանգված, որն աննախադեպ էր:

Հուլիսի 7-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «A1+»-ի հեռուստատաղավարում անցկացվեց բանավեճ «Արտաքին և ներքաղաքական զարգացումները՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանակցման դեմ պայքարի շրջանակում» թեմայով, որին մասնակցում էին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Միքայել Զոլյանը, Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը, «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

«Նոր սերունդը անկախ Հայաստանում կարողացավ շարժում ձևավորվել և ապահովել այն ալիքը, որը բերեց հունիսի 27-ի` ինչ որ չափով հաղթանակը, և դուռ ու պատուհան բացեց երկրորդ խնդրին անցնելու համար»,-ասաց Թևան Պողոսյանը:

Ռուբեն Ռուբինյանը ընդգծեց, որ սա դեռ հաղթանակ չէ, այլ հաջողություն է, և շարժումը դեռ չի վերջացել:

«Թեև ավելի թույլ մասշտաբով, բայց շարունակվում է»,-հավելեց Ռուբինյանը:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ հայ ժողովուրդը չհանդուրժեց երկու կոռուպցիոն համակարգ՝ հայկական և ռուսական:

«Հաջողություն էր այն, որ դուրս բերվեց մարդկանց մի զանգված, որ վերջին տարիներին աննախադեպ էր: Սա քաղաքական շարժում էր, բայց ոչ կուսակցական և այս առումով հաջողություն էր»,-նշեց Միքայել Զոլյանը:

Աղասի Ենոքյանը, անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների կողմից այս պայքարը «մայդան» կոչելուն, նշեց, որ.

«Ռուսաստանը «մայդան» բառը հնարել է ու մտածում է կախարդանք կա այդ բառի մեջ: Ու եթե մի երկրում մայդան կա, ուրեմն հանգիստ կարող է իր զորքը մտցնել այդ երկիր»:

Հիշեցնենք, որ Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց կապիտալով դուստր ընկերություն համարվող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները 40%-ով բարձրացնելու հայտ: Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին, չնայած հանրային դժգոհությանը, հայտը բավարարեց մասնակի` 17 տոկոսով: Ընկերության պարտքը կազմում է 250 միլիոն դոլար և այն հայտնվել է բարդ ֆինանսական իրավիճակում:

Որոշումը բուռն հասարակական դժգոհություն առաջացրեց: Հունիսի 19-ից Երևանի բնակիչները սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքում` փակելով կենտրոնական Բաղրամյան պողոտան շուրջ 15 օր: Ցուցարարները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացումը, վերանայել գործող սակագները նվազման միտումով, ինչպես նաև պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 23-ին ցրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Շուրջօրյա բողոքի ակցիաների արդյունքում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեև ինքը հիմնավոր է համարում սակագների բարձրացումը, սակայն հասարակության մեջ առկա կասկածները փարատելու համար ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ: Մինչև աուդիտի ավարտը, որը տարբեր հաշվարկներով կարող է տևել 3-6 ամիս, կառավարությունը, ըստ Սերժ Սարգսյանի, իր վրա կվերցնի հոսանքի թանկացման ողջ բեռը:

Երևանյան ցույցերի ֆոնին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն դորալ արտոնյալ վարկ բանակի արդիականացման համար, ինչպես նաև հայ իրավապահներին կփոխանցի «Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի գործերը»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններում այս զարգացումներին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ հարաբերությունները բոլորի միջև պայմանավորված են շահերով, և եթե կա հնարավորություն շահերը առաջ տանելու, ապա պետք է դա օգտագործել:

«Երիտասարդները օգտագործեցին այն փաստը, որ իրենց ծեծել են և բողոքի մեծ ալիք բարձրացավ և այդ 7 դրամի վրա ավելացավ նաև այն, որ իշխանությունները բռնի ուժ են կիրառել: Շատերը միգուցե այնտեղ եկել էին ոչ թե հոսանքի թանկացման դեմ պայքարի համար, այլ բռնի ուժ թույլ չտալու համար: Իշխանություներն էլ իրենց խնդիրներ էին առաջ տանում և այստեղ պետք է բոլորս խելոք լինենք մեր շահերը առաջ տանելու համար»,-նշում է Պողոսյանը:

Ենոքյանը նշում է, որ Ռուսաստանը մեծ հաճույքով սպասում էր հակառուսական կոչերին:

«Դա բնական է, որովհետեև այս ամենի ինչի հետևում ռուս կոռուպցիոներ, չինովնիկ Բիբինն ու Պուտինն էին: Համաշխարհային մեդիան այս ամենը պահում էր իր ուշադրության կենտրոնում զուտ թույլ չտալու Ռուսաստանի կողմից նոր ներգրավվում, նոր ներխուժում այս տարածաշրջանում:  Այս ամեն ինչը գալիս էր նրանից, որ Հայաստանի իշխանությունները չէին կարողանում շփվել Ռուսաստանի հետ հավասարը հավասարի հետ»,-ասում է Ենոքյանը:

Ռուբինյանը հավելում է, որ չնայած քաղաքացիական հասարակության պահանջները եղել են ոչ աշխարհաքաղաքական և դրվել են ոչ քաղաքական դեմքերի կողմից, փաստ է, որ դրանք ունեցել են աշխարհաքաղաքական և քաղաքական հետևանքներ:

«Ռուսաստանը մտահոգված էր ու առաջ բերեց այդ հարցերը արագացված կերպով: Շարժումն օգնեց, որպեսզի առաջ գան այդ հարցերը, բայց ես համոզված չեմ, որ մեր իշխանությունները այստեղ ունեն իրենց լուման: Համոզված չեմ, որ մեր պաշտոնյաները զանգեցին Ռուսաստան ու ասացին. տեսա՞ք ինչ եղավ»,-նշեց Գրիգորյանը:

Զոլյանն էլ նշեց, որ ռուսական ԶԼՄ-ները աշխատում էին Ռուսաստանի բնակչության համար:

«Եվ նրանց պետք էր համոզել, որ Երևանում տեղի ունեցածը «մայդան» է վատ իմաստով: Դա իրենց պետք է ներքին քաղաքական նպատակներով, բայց Ռուսաստանի իշխանությունը ավելի պրագմատիկ գտնվեց, տեսնելով, որ վիճակը կարող է դուրս գալ իրավիճակից, լսեցին այն ռուս փորձագետներին, որոնք ասում էին, որ Հայաստանի հետ չի կարելի այսպես վարվել»,-հավելեց Զոլյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիակ ենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելուհ ամար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 13-ին հրապարակվեց Հայաստան-ԵՄ դեռ տարեսկզբին նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Փաստաթղթի վերջնական ստորագրումը տեղի է ունենալու Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է գալիք նոյեմբերին Բրյուսելում։
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ