Լրագրողների նկատմամբ բռնություններին պետք է հատուկ ուշադրություն դարձվի. իրավապաշտպաններ
06.07.2015
13:00
Լրագրողների նկատմամբ բռնություններին, ըստ իրավապաշտպանների, պետք է հատուկ ուշադրություն դարձվի:

Այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար ԱրթուրՍաքունցը անդրադարձան հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ նստացույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին:

Հիշեցնենք, որ շուրջ 15 օր քաղաքացիական հասարակությունը նստացույց իրականացրեց Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի սակագինը 7 դրամով թանկացնելու որոշումը:

Հունիսի 23-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:30-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող և նստացույց իրականացնող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը կիրառել էր բռնի ուժ և ջրցան մեքենաներով ազատել Բաղրամյան պողոտան: Ոստիկանները բերման էին ենթարկել շուրջ 237 ակտիվիստի, նրանից շատերը ստացել էին մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Մի քանի տասնյակ ցուցարարների տեղափոխել էին բուժհաստատություններ, մի քանիսն անգամ հայտնվել են վերակենդանացման բաժանմունքներում:

Բռնություններից անմասն չէին մնացել նաև դեպքի վայրում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներն ու օպերատորները: Լրագրողներից մի քանիսին բերման էին ենթարկել, վնասել էին նույնիսկ մի քանիսի տեսախցիկները:

Նշենք, նաև, որ հուլսի 3-ին Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել հունիսի 23-ին բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ:

«Մենք պետք է պահանջենք, որպեսզի մանրակրկիտ քննություն կատարվի այս փաստի առթիվ»,-ասում է Բաղդասարյանը:

Արթուր Սաքունցը նշում է, որ պետք է քրեական գործ հարուցվի ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հիմքով, այլև խաղաղ ցուցարարների նկատմամբ «լայնածավալ բռնությունների կիրառման հիմքով»:

Բարսեղյանը նշում է, որ լրագրողները չեն եղել ցույցի մասնակից, և ըստ Քրեական օրենսգրքի, հանցագործություն է համարվում միայն այն, որ խոչընդոտվել է լրագրողի օրինական գործունեությունը:

«Եվ այդ փաստի առկայությունը հաստատվում է մեր կողմից ներկայացված գրավոր ապացույցներով, վիդոնկարահանումներով, ձայնագրություններով և այդտեղ երևում է, որ ոստիկանները կատարում են գործողությունները, որոնք բնույթով համընկնում են Քրեական օրենսգքրի 164 հոդվածի երկրորդ մասին»,-ասում է Բաղդասարյանը:

Նա նշում է, որ բացի Քրեական օրսնգրքի 164-րդ հոդվածից, առկա են այլ հանցակազմեր:

«Մասնավորապես խոսքը գնում է ապօրինի մարդկանց ազատությունից զրկելուն, որովհետև Գալա հեռուստաընկերության լրագրող Փայլակ ֆահրադյանի՝ ինձ ներկայացրած դիմումում նշվում է, որ իրեն 40 րոպե պահել են ոստիկանական բաժնում՝ առանց որևէ  իրավական հիմքի: Եվ կա նաև հանցակազմ պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ»,-ասում է Բաղդասարյանը:

Սաքունցը ընդգծում է, որ լրագրողների նկատմամբ բռնություններին պետք է առանձին ուշադրություն դաձվի, որովհետև նրանց առաքելությունը շատ կարևոր է:

«Այստեղ ոչ միայն տեղի է ունեցել մասնագիտական գործունեության խոչընդտում, այլև լրագրողի արտադրանքն է ոչնչացվել: Ոստիկանների կողմից հանցագործության հետքերն են ոչնչացվել, որովհետև լրագրողներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում արձանագրել են խախտումներ և ոստիկանների կողմից տեխնիկայի ու չիպերի ոչնչացումը այդ նպատակն է ունեցել,  իրենց ոչ իրավաչափ գործողությունները քաղաքացիների նկատմամբ կոծկելու»,-ասում է Սաքունցը:

Ասուլիսի վերջում բանախոսները նշեցին, որ արդյունավետ պայքար կլինի, եթե լրագրողներն ու իրավաբանները միավորվեն ու նախաձեռնություն ստեղծեն այս գործընթացը համակարգելու և հետևողական աշխատանք տանելու համար:

«Երբ  չկա հակակշիռ, միշտ հայտնվում են մարդիկ, որոնք գլուխներ են ջարդում ու չեն պատժվում: Սա հետևանք է պատճառի: Այսօր եթե թողնենք ինքնահոսի, եթե ոչ մի լրագրող չպայքարի, հաջորդ անգամ նույնը կրկնվելու է ավելի մեծաթիվ անձանց նկատմամբ ու ավելի դաժան: Իսկ եթե այս գործով լրագրողների միավորում լինի, հաստատ որոշ մարդիկ պատասխանատվություն կկրեն»,-հավելեց Բաղդասարյանը:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելո ւհամար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ
28.12.2017
19:00
Ամանորյա տոներին ընդառաջ Հանրային Լրագրության Ակումբում իրականացվեց ճապոնական թեյախմություն և մշակութային զրույցներ:
«2017 թ. արտաքին քաղաքականության ամփոփում և Արցախի հակամարտության կարգավորման հեռնակարները»
28.12.2017
11:00
Դեկտեմբերի 28-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «2017 թ. արտաքին քաղաքական զարգացումների ամփոփում և Արցախի հակամարտության կարգավորման հեռնակարները» թեմայով: