Հոսանքի թանկացման դեմ շարժումը նոր դինամիկա հաղորդեց հայ-ռուսական հարաբերություններին
02.07.2015
12:00
Երևանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ քաղաքացիական ընդվզումը խթան հանդիսացավ հայ-ռուսական հարաբերություններում ծառացած որոշակի խնդրիների արագացված լուծման համար: Դժվար է հստակ ասել, որ Երևանի կենտրոնում շարունակվող ցույցերն էին հիմնական պատճառն այդ խնդիրների լուծման համար, բայց շատ հավանական է, որ նրանք կատալիզատորի դեր խաղացին այս գործընթացում: Այդ կարծիքին են քաղքագետները` վերլուծելով բողոքի ակցիաների և հայ-ռուսական բանակցությունների ընթացքը:

Ռուսական Ինտեռ ՌԱՕ-ի 100%-ոց կապիտալով դուստր ընկերություն համարվող «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մայիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողով է ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագները 40%-ով բարձրացնելու հայտ: Հանձնաժողովը հունիսի 17-ի նիստին, չնայած հանրային դժգոհությանը, հայտը բավարարեց մասնակի` 17 տոկոսով: Ընկերության պարտքը կազմում է 250 միլիոն դոլար և այն հայտնվել է բարդ ֆինանսական իրավիճակում:

Որոշումը բուռն հասարակական դժգոհություն առաջացրեց: Հունիսի 19-ից Երևանի բնակիչները սկսել են շուրջօրյա բողոքի ակցիաներ անցկացնել քաղաքում` փակելով կենտրոնական Բաղրամյան պողոտան: Ցուցարարները պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի սակագաների բարձրացումը, վերանայել գործող սակագները նվազման միտումով, ինչպես նաև պատժել կարգազանց ոստիկաններին, ովքեր բիրտ ուժի կիրառմամբ հունիսի 23-ին ցրեցին խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Շուրջօրյա բողոքի ակցիաները տվեցին իրենց արդյունքը: Նախագահ Սերժ Սարգսյանը տնտեսական ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ թեև ինքը հիմնավոր է համարում սակագների բարձրացումը, սակայն հասարակության մեջ առկա կասկածները փարատելու համար ՀԷՑ-ում կանցկացվի միջազգային աուդիտ: Մինչև աուդիտի ավարտը, որը տարբեր հաշվարկներով կարող է տևել 3-6 ամիս, կառավարությունը, ըստ Սերժ Սարգսյանի, իր վրա կվերցնի հոսանքի թանկացման ողջ բեռը:

Երևանյան ցույցերի ֆոնին տեղի ունեցավ ևս մեկ կարևոր իրադարձություն: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 200 մլն դորալ արտոնյալ վարկ բանակի արդիականացման համար, ինչպես նաև հայ իրավապահներին կփոխանցի «Պերմյակովի և Հրաչյա Հարությունյանի գործերը»:

«Ես հստակ չէի կապի Երևանում հոսանքի թանկացման դեմ ցույցերը հայ-ռուսական հարաբերություններում որոշակի խնդիրների լուծման հետ: Ամեն դեպքում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները նոր չեն ձևավորվել և որոշակի դինամիկայի մեջ են զարգանում: Բայց կարելի է ենթադրել, որ բողոքի ակցիաները խթան հանդիսացան այդ խնդրիների լուծման և դրանց հանրայնացման գործընթացի արագացման համար», - հայտարարեց Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Մեդիա կենտրոնում» հուլիսի 2-ին  քաղաքագետներ Ալեսքսանդր Իսկանդարյանի, Ալեքսանդր Մարգարովի, Ստեփան Սաֆարյանի ու Հանրային խորհրդի ներկայացուցիչ Սուրեն Զոլյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային ընդվզում և իշխանության արձագանք» թեմայով քննարկում:

Սուրեն Զոլյանը նկատեց, որ ՀԷՑ-ի ներկայացրած հայտը հիմնավորված չէ: «Այդ եզրակացությանն են եկել Հանրային խորհրդում քննարկումների արդյունքում: Սակայն դա հաշվի չառնվեց: Կլինի աուդիտ թե չէ, այդքան էլ կարևոր չէ, քանի որ այդ կազմակերպությունում ամեն տարի է անցկացվում աուդիտ: Իսկ հարկային մարմինները շատ լավ գիտեն, թե այնտեղ ինչ է կատարվում: Ուղղակի այս գործընթացում կարևոր էր այն, որ իշխանությանները երիտասարդության ընդվզման արդյունքում հետքայլ կատարեցին բիրտ ուժի կիրառման պրակտիկայից: Սակայն նրանց էությունը չի փոխվել, Հայաստանը շարունակում է մնալ ամենաոստիկանացված երկիրը: Հանրային կոշտ արձագանքը ստիպեց գնալ այդ քայլին», - նշեց Զոլյանը:

Սերժ Սարգսյանի ելույթը Ստեփան Սաֆարյանի որակմամբ խորամանկ և մշակված տեքստ էր:

«Այդ ելույթից հետո շարժումը երկատվեց և թուլացավ: Դա բնական էր, քանի որ Բաղրամյանում հավաքված մարդիկ ունեին ընդհանուր պահանջ, բայց ոչ ընդհանուր մոտեցումներ պայքարի հետագա ծավալման մասին: Սարգսյանը, փաստացի, ասեց, որ մարդիկ չեն վճարի, այլ կառավարությունը կվերցնի իր վրա այդ բեռը: Այլ բան է, որ պետական բյուջեն էլ հանրությանն է պատկանում, սակայն շատերը դա չեն գիտակցում: Կարևորը այդ պահին իրենց գրպանից չվճարեն», - պարզաբանեց Սաֆարյանը:

Հետևաբար, ըստ Սաֆարյանի, մարդկիկ պետք է ընտրեին` մնալ Բաղրամյան պողոտայում և շարունակել քաղաքացիական պայքարը, ինչը շարժումը քիչ-քիչ տանում էր լճացման, գնաին տուն, կամ քաղաքականացնեին գործընթացը:

«Արդյունքում եղավ այն, ինչ եղավ: Քաղաքացիական շարժումը մասնատվեց, բայց չքաղաքականցվեց», - նշեց նա:

Շարժման քաղաքական վերափոխում, ըստ Ալեքսանդր Մարգարովի տեղի չունեցավ, քանի որ սոցիալական բողոքին քաղաքական տեսք ու բովանդակություն տալու հնարավորություն չկար: «Չկա ուժեղ ընդդիմություն, որ այդ բեռը վերցնի իր վրա, իսկ պայքարի դուրս եկած երիտասարդներ մոտ կար մեկ հստակ պահանջ, բայց բացակայում էր գործողությունների պլան», - հավելեց քաղաքգետը:

«Ես տեսնում եմ տեքստերի, լոզունգների, առաջնորդության, ենթակառուցվածքի ստեղծման և հիերարխիայի պակաս: Այդ տիպի բողոքների հետ իշխանությունը կարողանում է աշխատել և իրավիճակը կարգավորել: Սակայն իշխանությունը արձագանքում է տեխնիկական մեթոդներով` բավարարելով ցուցարարների այս կամ այն պահանջը: Բանն այն է, որ հիմնական խնդիրները մնում են չլուծված: Այսինքն` սոցիալ-քաղաքական դժգոհությունը հասարակության մեջ մնում է, այն ոչ մի տեղ չի կորչում, և ամեն հարմար պահի դուրս է գալիս փողոց», - եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք [email protected]  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը
17.10.2020
13:00
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց հարցազրույց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանի հետ:

Թեման՝ «Երբ արևմտյան և եվրոպական նավերը հայկական լեռներ չեն բարձրանում. Հայկական Սփյուռքի ներուժը»:
«Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից»
17.10.2020
11:30
Հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնն անցկացրեց առցանց քննարկում «Ընտրովի՞ հումանիզմ, ակնկալիքները միջազգային կառույցներից» թեմայով։
Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում
16.10.2020
14:00
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնը իրականացվեց առցանց վեբինար «Ապատեղեկատվությունը, փաստերի ստուգումը և մեդիա արշավները հակամարտության ընթացքում» թեմայով։

Պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճ. ինչպե՞ս պայքարել
15.10.2020
12:00
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Պատերազմական իրավիճակում կորոնավիրուսի թվերի աճ. ինչպե՞ս պայքարել» թեմայով։

Առանց տողատակի. ո՞րն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը
14.10.2020
16:30
Հոկտեմբերի 14-ին, ժամը 16:30-ին, Մեդիա կենտրոնը անցկացրեց հարցազրույց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:Թեման «Առանց տողատակի. ո՞րն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը»:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Միջոցառում
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ
06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

06-07-2020

«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների...

27-03-2020

Մեկ շաբաթվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Թուրքիայում տասնապատկվել է, մահացել է 75 մարդ:...