Քննարկում. ինչպե՞ս հանգուցալուծել Երևանում լարված իրավիճակը
Հունիսի 26, 12:00

Էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դեմ Երևանի կենտրոնում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները պետք է գնան իշխանության հետ բանակցությունների: Խնդիրը պետք է լուծել խոսելով: Այդ մասին հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Ըստ պատգամավորի՝ անգամ, եթե ակտիվիստները չգնան բանակցությունների և շարունակեն խաղաղ ակցիաները օրենքի սահմաններում, ապա նրանց նկատմամբ ուժ չի կիրառվի: «Ուժ չի կիրառվի: Սակայն հավաքների մասին օրենսդրությունը նաև հստակ արձանագրում է, որտեղ անցկացնել ակցիաներ և ինչպես: Ինչպես նաև օրենքում նշված է ոստիկանության գործողությունների մասին: Ոստիկանության խնդիրն է ապահովել հասարակական կարգը, և որ ամենակարևորն է՝ հավաքված երիտասարդների անվտանգությունը: Հանրահավաքը այլևս ինքնաբուխ չէ և կարող են լինել սադրիչներ: Պետք է զգոն լինել», - նշեց նա՝ հավելելով, որ այս պահին չի կարող ասել, թե քաղաքական իշխանությունը ինչպիսի որոշում կկայացնի մայրաքաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:  

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
«2017 թ. ներքաղաքական զարգացումների ամփոփում. ի՞նչ սպասել 2018-ին»
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ