Երևանում բացվեց Էստոնական ժամանակակից գրաֆիկան ներկայացնող «Գոյության զարմանքը» ցուցահանդեսը
26.06.2015
15:00
Հունիսի 26-ին Երևանի Նկարիչների միությունում բացվեց «Գոյության զարմանքը» խորագիրը կրող էստոնական ժամանակակից գեղարվեստական տպագրության լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին 34 արվեստագետի 125 աշխատանք:

Ցուցահանդեսի բացումից առաջ տեղի ունեցավ «Մեդիա կենտրոնի» և «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի համատեղ կազմակերպած մամլո ասուլիսը, որին մասնակցում էին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը, Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը, Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ Ինգա Հեամեգին, Էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամանն և Էստոնիայի Ազգային գրադարանի ցուցահանդեսային բաժնի վարիչ Ավե Թյոլփթը:

Ցուցահանդեսը բաց կլինի գրեթե մեկ ամիս, մինչև հուլիսի 20-ը բոլոր քաղաքացիների և արվեստասերների համար:

«Այս համագործակցությունը սկսվել է դեռևս 2013-ին,  երբ մեր հիմնադրամը Տալլին գործուղեց 4 հայ նկարիչների, որոնք այնտեղ էին ճանաչողական այցով: 2014-ին եղավ հաջորդ այցը, երբ 3 հայ նկարիչ`Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը,  մեկնեցին Տալլին և երկու ամիս շարունակ աշխատեցին Տալլինի Գեղարվեստական տպագրության արվեստանոցում: Այդ աշխատանքի շնորհիվ 2014-ին էստոնիայի ազգային գրադարանում բացվեց նաև հայ նկարիչների լայնածավալ ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեց ավելի քան 30 աշխատանք»,-ասաց Սոնա Հարությունյանը:

Ի պատասխան այդ համագործակցության՝ այս անգամ Հայաստանում հյուրընկալվել են էստոնացի նկարիչները, որոնց աշխատանքերը ներկայացված են Երևանի Նկարիչների միության սրահում:

Ասուլիսին ներկա գտնվող Էստոնիայի դեսպան Պրիիտ Տուրկը  նույնպես հանդես եկավ ողջույնի խոսքով և նշեց, որ Էստոնիայի գրաֆիկ նկարիչները ոչ բոլոր երկրների հետ են համագործակցում, և սա իրենց համար մեծ պատիվ  է գտնվել Երևանում ու զարգացնել Հայաստանի և Էստոնիայի միջև մշակութային հարաբերությունները:

«Եվ հայերը, և էստոնացիները շատ ջերմ ժողովուրդներ են և ունեն շատ լավ հարաբերություններ միմյանց հետ: Բայց աշխարհագրական հեռավորությունը հաշվի առնելով, դժվար է ունենալ մարդկանց, ինչպես նաև նկարիչների միջև կապեր, որպեսզի մշտապես այցելեն միմյանց: Ուստի այս ցուցահանդեսը չափազանց կարևոր և արժեքավոր է մեզ համար»,-ասաց դեսպանը:

Նա շնորհակալություն հայտնեց և էստոնական, և հայկական կողմին, որոնք կարողացել են ստեղծել այս համագործացությունը, որն ունի մի քանի տարվա պատմություն, բայց արդեն շատ մեծ դեր է խաղում հայ-էստոնական հարաբերություններում:

«Դեսպանության կողմից նշեմ, որ հուսով ենք՝ սա վերջին համագործակցությունը չի լինի էստոնիայի և Հայաստանի միջև մշակութային ոլորտում և հաջորդ անգամ մենք հայերին կհանդիպենք արդնե Տալլինում»,-հավելեց դեսպանը:

Թե ինչու էր ցուցահանդեսը կրում «Գոյության զարմանքը» խորագիրը, այս առումով մեկնաբանեց մամլո ասուլիսի մասնակից, Էստոնիայի Գրաֆիկների ասոցիացիայի նախագահ Ինգա Հեամեգին:

«Դա էստոնացի արվեստի քննադատ Վապպու Թհուրլովի գաղափարն էր, ում հետ մենք երկար տարիներ համագործակցում ենք: Ես խնդրեցի, որպեսզի նա գեղեցիկ գաղափար մտածի մեր ցուցահանդեսի համար, և նա առաջարկեց այսպիսի մի գաղափար, որ երբ նկարիչը արթնանում է առավոտյան, այդ առավոտը նրա համար մի ամբողջ նոր աշխարհ է: Կարծես թե երեկը չի եղել նրա համար և նա հնարավորություն ունի զարմանալու այդ նոր օրվա համար: Եվ այդ գաղափարը, որ նկարիչը կարող է զարմանալ ամեն մի նոր օր, նրա մոտ ստեղծում են այն մտքերն ու գաղափարները, որոնք վերածվում են ստեղծագործությունների: Իսկ գրաֆիկայում ստեղծագործական աշխատանքը կոմպլեքսային է»,-ասաց Հեամեգին:

Ըստ էստոնացի արվեստագետ Տարրվի Լաամաննի՝ ժամանակակից գրաֆիկական արվեստը այն է, երբ վերցնում ենք հինը և այն նորացնում:

«Հայաստանում իմ վարպետության դասի ընթացքում ես ներկայացնելու եմ փայտի կտրվածքով արված ստեղծագործություններ: Պետք չէ վախենալ փայտի կտրվածք ասածից, որովհետև այն շատ հեշտ է և նույնիսկ Ճապոնիայում մանկապարտեզի երեխաներն են դրանով զբաղվում: Բայց Էստոնիայում շատ քչերն են զբաղվում ժամանակակից գեղարվեստական տպագրությամբ, քանի որ բոլորը մտածում են, որ դա դժվար աշխատանք է և բարդ արվեստ: Իրականում այն շատ հեշտ է, բայց հակառակը մտածելու հետևանքով, էստոնիայում բոլորը նախընտրում են զբաղվել համակարգչային գրաֆիկայով՝  ի տարբերություն ավանդական գրաֆիկայի»,-նշեց Լաամանն:

Ցուցահանդեսին նկարիչների աշխատանքներից բացի ներկայացված էին գրքեր, որոնք նկարազարդված էին էստոնական ժամանակակից գեղարվեստական տպագրության ոճով:

Էստոնիայի Ազգային գրադարանի ցուցահանդեսային բաժնի վարիչ Ավե Թյոլփթը ասաց, որ ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել 25 լավագույն գրաֆիկական դիզայնով գրքեր և 5 լավագույն մանկական գրաֆիկական դիզայնով գիրք:

«Նման մրցույթ ամեն տարի անցկացվում է էստոնիայում և այս տարի այստեղ ցուցադրության են ներկայացված այն գրքերը, որոնք հաղթել են անցած տարվա մրցույթում»,-եզրափակեց Թյոլփթը:

Լիլիթ Առաքելյան «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ