Անցկացվել է առաջին ուսումնասիրությունը Հայաստանի շահերի բախման ոլորտում
26.06.2015
11:00
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ուսումնասիրություն շահերի բախման ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են և վեր հանվել մի շարք կարևորագույն խնդիրներ:

Այդ հետազոտությունների արդյունքները հունիսի 26-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեցին Թրանսփարենսի ինթենրեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրի համակարգող Միքայել Հովհաննիսյանը, Արմավիրի Զարգացման կենտրոնի ղեկավար Նաիրա Առաքելյանը և Մարտունու «Կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

2009-ից ի վեր Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Եվրասիա համագործակցության հիմնադրամը իրականացրել են մի շարք ծրագրեր պետական հաստատություններում շահերի բախման երևույթի համակողմանի ուսումնասիրության նպատակով: Ծրագիրն իրականացվել է Արևելյան գործընկերության երկրներում՝ Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Լեհաստանում:

 «Ուսումնասիրություններ, օրեսնդրության բարելավում, իրազեկման բարձրացում շահերի բախման վերաբերյալ. ահա այս ուղղություններն են եղել ընդգրկված մեր ծրագրում: Մենք իրականացրել ենք նաև հարցումներ հանրային ծառայողների շրջանում: Օրինակ՝ էթիկայի հանձնաժողովների հետ կապված ոչ բոլոր պետական մարմիններն ունենց այդ հանձնաժողովները: Իսկ որտեղ ստեղծված են էթիկայի հանձնաժողովներ, համարյա չեն գործում, կամ չկան ուղեցույցներ ու բողոքներ: Տոտալ իրազեկվածության պակաս և անգործություն է կապված էթիկայի հանձնաժողովների հետ»,-ասում է Սոնա Այվազյանը:

Նա հավելում է, որ այս պարագայում օրենքում նույնպես առկա են բազմաթիվ բացթողումներ, որոնք կանխարգելում են շահերի բախման դրույթների գործողությունները:

«Շահերի բախումը կարգավորելը կանխարգելիչ հակակոռուպցիոն միջոցառում է: Քանի որ դա չի կարգավորվում, հնարավոր չի լինում կանխարգելել նաև կոռուպցիան»,-նշում է Այվազյանը:

Միքայել Հովհաննիսյանը ասում է, որ շահերի բախումը Հայաստանում կարևորագույն թեմաներից է մեկն է: Թե կառավարման, թե հակառուպցիոն պայքարի հիմնաքարերից մեկը:

«Օբյեկտիվ պատճառներից մեկը Հայաստանի հասարակության փորք լինելն է: Հորիզոնական կապերի բավականին ակտիվ գործելն է, ինչի արդյունքում շահերի բախման վտանգը էապես ավելի մեծ է, քան այն երկրներում, որտեղ հասարակությունները ավելի մեծ են և հորիզոնական կապերը ավելի թույլ են: Հայաստանում շատ ավելի հստակ և թափանցիկ պետք է լինեն այդ մեխանիզմները և գործընթացները, որպեսզի արդարության և վստահության աստիճանը ավելի բարձր լինի»,-նշում է Հովհաննիսյանը:

«Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը հարցումներ է իրականացրել 7 նախարարությունում շուրջ 140 քաղծառայողի շրջանում:

«Ըստ հարցումների արդյունքների՝ շատերի մոտ ոչ միայն խեղաթյուրված և սխալ պատկերացումներ են շահերի բախման մասին, այլև նրանց վարքագծային մոդելը շահերի բախման իրավիճակում, ըստ էության, հակասում է այն վարքագծային մոդելին, որը պետք է լինի այդ իրավիճակում: Շատ ցածր իմացություն և վատ ընկալման աստիճան է նրանց մոտ այդ հասկացության ընկալման զուտ արժեքային մակարդակում»,-հավելեց Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ քաղհասարակության կարողությունների զարգացումը նունպես կարևոր է այդ գործընթացների վերահսկման տեսանկյունից:

Ասուլիսի մասնակից Անահիտ Գևորգյանն էլ ասաց, որ իրենք ուսումնասիրել են Մարտունու քաղաքապետարանում գնումների և գույքի օտարման հարցը վերջին մեկ տարվա ընթացքում:

«Շատերի համար շահերի բախումը նոր հասկացություն էր, նույնիսկ պարզվեց, որ էթիկայի հանձնաժողով մեր քաղապետարանը չունի և նրանց գործառույթները կարգավորվում է Տարածքային կառավարման նախարարությունում ստեղծված էթիկայի հանձնաժողովով»,-նշում է Գևորգյանը:

Նա հավելում է, որ ՏԻՄ-երում գնումների գործառույթը կատարվում է օրենքի տառին և  պահանջներին համապատասխան, բայց օրենքը հեռու է իրականությունից:

«Օրինակ՝ գնումների դեպքում  հայտարարությունը պետք է տալ 3000 և ավելի տպաքանակ ունեցող թերթերում: Դա «Հայաստանի հանրապետություն» թերթն է, որը Մարտունի քաղաքի 99 տոկոսը չի կարդում: Այսինքն որտեղից անձը պետք է իմանա աճուրդի կամ գնման գործընթացի մասին: Միշտ վաճառքը կատարվում է այն գնով, որով որ հայտարարված է: Այսինքն համայնքի բյուջեն չի շահում, երբ որ կարող էր մրցակցության պայմաններում շահել: Նույն մարդն է միշտ մասնակցում ծառայությունների մատուցման գործընթացին: Շատերը խուսափում են գրանցվել գնումների գործակալությունում և մասնակցել գնումների գործընթացին, քանի որ ուզում են հեռու մնալ հարկային վարչարարությունից»,-հավելում է Գևորգյանը:

Նաիրա Առաքելյանը, ով նույնպես մասնակցում էր մամլո ասուլիսին, նշում է, որ Արմավիրի Զարգացման կենտրոնը անցկացրել է իրազեկման սեմինարներ և հարցումներ Արմավիրի 10 համայնքներում:

«Հարցումների ժամանակ մոտ 50 տոկոսը ասում էր, որ շահերի բախումը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր չի պարունակում և ընդամենը 16 տոկոսն էր, որ հարցումներին նշել էր, թե պարունակում է: Համայնքներում պետք է լինի շահերի բախման կանխարգելման քաղաքականություն, որը գրեթե բոլոր համայնքներում բացակայում է: Շահերի բախումը արտացոլվում է նաև աշխատավարձենրի չափի սահմանման դեպքում, երբ համայնքի ղեկավարը աշխատավարձի չափը սահմանում է ու դրա համար մեխանիզմներ, չափորոշիչներ հստակեցված չեն: Շատ դեպքերում աշխատավարձի չափը իր հայեցողությամբ կարող է սահմանել»,-ասաց Առաքելյանը:

Նա հավելեց, որ շատ կարևոր է, որպեսզի Տարածքայի կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը իր պարտադիր դասընթացների մեջ ներառի նաև շահերի բախման թեման ու առկա խնդիրները, որպեսզի հանրային ծառայողները իրազեկված լինեն:

Լիլիթ Առաքելյան «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ