Տուրիզմը Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ
18.06.2015
14:00
Հայաստանը ունի մեծ տուրիստական գրավչություն և հնարավորություններ, որոնք չեն ներկայացվում կամ թերի են ներկայացվում: Թեև տուրզիմը Հայաստանում հայտարարված է զարգացման գերակա ոլորտ, և տարեցտարի ներգնա տուրիստների քանակի որոշակի աճ է գրանցվում, այնուամենայնիվ խոչընդոտները շարունակում են մնալ: Դրանք են տուրիստական վայրերի և միջոցառումների մասին պարզ և համապարփակ տեղեկատվության պակասը արտասահմանում, լոգիստիկ խնդիրներ և ավիտոմսերի բարձր գները: Այդ կարծիքին են Հայաստանի և Ռուսաստանի տուրիզմի ոլորտը ներկայացնող պետական և մասնավոր կազակերպությունների ներկայացուցիչները:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 18-ին Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերդ Մինասյանի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Տուրիզմի զարգացման վարչության ամփոփ վերլուծությունների բաժնի ղեկավար Գոհար Ալոյանի և «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի մասնակցությամբ կայացավ Երևան-Մոսկվա տեսակամուրջ-քննարկում «Տուրիզմը Հայաստանում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով: Քննարկմանը տեսազանգի միջոցով Մոսկվայից միացան Ռուսաստանի տուրիզմի դաշնային գործակալության մամլո խոսնակ Իրինա Շեգոլկովան, Ռուսաստանի տուրինդուստրիայի միության մամլո-քարտուղար Իրինա Տյուրինան, Travel.ru պորտալի գլխավոր խմբագիր Մարիա Պուզակովան և «Երևան թրավլ» տուրօպերատորի մենեջեր Լաուրա Աբրահամյանը:

Ներգնա տուրիզմը Հայաստանում հիմնականում կրում է տարերային բնույթ, նշում է Իրինա Շեգոլկովան՝ բերելով Ռուսաստանից Հայաստան մեկնող տուրիստների քանակի որոշակի վիճակագրական տվյալներ: 2014 թ-ին Ռուսաստանից մոտ 11 տոկոս ավելի շատ տուրիստ է ժամանել Հայաստան, քան 2013-ին: «Բայց Հայաստան ժամանող տուրիստների միայն չնչին մասն է կազմակերպված անցկացնում իր հանգիստը: Այն է՝ օգտվում տուրօպերատորների ծառայություններից, նրանց միջոցով վերցնում տուր-փաթեթներ, ժամանում տարբեր վայրեր և երկարաժամկետ վարձում հյուրանոցային համարներ: Հիմնական մասը մարդիկ են, ովքեր մի քանի օրով գալիս են Երևան ու վերադառնում», - նկատեց Շեգոլկովան:

Ռուսաստանի տուրօպերատորների մոտ, նշում է Իրինա Տյուրինան, շատ կցկտուր տեղեկատվություն կա Հայաստանի տուրիստական վայրերի մասին: Նրա կարծիքով, այժմ Ռուսաստանից դեպի Հայաստան տուրիստական հոսքը ավելացնելու հնարավորություն է ստեղծվել, քանի որ շատ ռուսաստանցիներ (կապված Արևմուտքի հետ հարաբերությունների սրմամբ) դադարել են Եվրապայում իրենց հանգիստը կազմակերպել: Մյուս կողմից, Հայաստանը կարող է մեծացնել ներգնա տուրիզմի ծավալները, եթե օրինակ ՌԴ քաղաքացիներին թույլատրի երկիր մուտք գործել առանց արտասահմանյան անձնագրերի: «Այսինքն՝ ներքին անձնագրերով, ինչպես դա անում է Բելոռուսը», - առաջարկեց նա՝ հավելելով, որ այդ հարցը հնարավոր է լուծել կառավարական մակարդակում:

Տուրիզիմի զարգացումը Հայաստանի կառավարության համար կարևոր ոլորտ է, նշեց Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Գոհար Ալոյանը՝ հավելելով, որ այդ որոլտում Ռուսաստանի հետ կա սերտ համագործակցություն:

Մյուս կողմից նա ընդունեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ավելի շատ ուշադրություն է դարձրել եվրոպայից տուրիստական հոսքեր ներգրավելուն: «Հայաստանը ակտիվ մասնակցում է միջազգային ցուցահանդեսներին և տուրիզմը ամենաէֆֆեկտիվ գործիքն է համարվում նաև մշակութային երկխոսության համար: Սակայն այս ժամանակի ընթացքում, մենք ինչ-որ չափով կորցրեցինք ռուս տուրիստին, սակայն մոտ ապագայում կվերադարձնենք նրան Հայաստանին, ըստ Ռոբերտ Մինասյանի, անհրաժեշտ է պլանային տուրիզմ՝ տուրօպերատորների միջոցով: «Մենք պետք է բարձրացնենք տուրօպերատորների դերը և պատասխանատվությունը այս հարցում: Դրա համար աշխատանք է պետք իրականացնել: Երբ ավելանա տուրիստների քանակը, ինչը նաև կբերի ավիափոխադրումների քանակի ավելացման, համապատասխանաբար՝ ավիատոմսերի գների նվազման: Այդ խնդիրները լուծվող են, ուղղակի պետք է համակարգված և ամենօրյա աշխատանք», - նշեց Մինասյանը:
Տուրիստին այլևս հանարավոր չէ հետաքրքրել երկար տարիներ գործող միջոցներով և տեսարժան վայրերերով:

Ըստ Նունե Մանուկյանի՝ պետք է ստեղծել նոր հետաքրքրություններ և գրավիչ տուրփաթեթներ: «Տարեցտարի տուրիստը նոր պահանջներ է ներկայացնում: Անհրաժեշտ է նրա համար նոր հետաքրքրություններ ստեղծել: Այս ուղղությամբ մենք զբաղվում ենք և կազմակերպում տուրիստական փառատոներ», - պարզաբանեց Մանուկյանը: Սակայն մյուս կողմից, ըստ Մանուկյանի, դժվար է այդ տեղեկատվությունը հասցնել ռուսաստանցի տուրիստներին: «Շատ անգամ, ինքս գրել եմ տուրօպերատորներին, ուղարկել տեղեկատվություն այս կամ այն փառատոնի մասին, սակայն չեմ ստացել արձագանք», - դժգոհեց «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրենը:

Քննարկման ավարտին բանախոսները համակարծիք էին, որ Հայաստանում ներգնա տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ է ակտիվ համագործակցել տարբեր երկրների տուրօպերատորների հետ և համապարփակ տեղեկատվություն տրամադրել նրանց Հայաստանի տուրիստական վայրերի մասին: Բացի այդ զարգացնել ներքին լոգիստիկան և ավիափոխադրումների ավելի ճկուն ու գնային առումով ձեռնտու համակարգ ստեղծել: Բանխոսները նաև փոխանակվեցին կոնտակտներով՝ ապագայում համագործակցելու համար:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ»
17.10.2017
13:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով:
«Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ»
17.10.2017
11:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Սարգսյան Ալիև ժնևյան հանդիպում. գնահատականներ ու կանխատեսումներ» թեմայով:
Ֆիլմի դիտում. Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը
16.10.2017
16:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Նորաձևությունը կփրկի՞ մոլորակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ֆիլմի դիտում. Կոկոթա․ հույսի կղզյակը
16.10.2017
15:00
Հոկտեմբերի 16-ին Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ «Կոկոթա. հույսի կղզյակը» ֆիլմի դիտում Մեդիա կենտրոնում (հասցե` Սարյան 12, 3-րդ հարկ):
Ընտանեկան բռնության դեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք
13.10.2017
19:30
Հոկտեմբերի 13-ին,«Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Ընտանեկան բռնությանդեմ օրենք. կանխարգելմա՞ն, թե՞ նոր վտանգներ պարունակող գործիք» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ