Թուրքիայում կառավարական ճգնաժամ է սկսվել
16.06.2015
13:30
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո սկսվել է կառավարական ճգնաժամ: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ), թեպետ հաղթել է ընտրություններում, սակայն կորցրել է խորհրդականական մեծամասնությունը: ԱԶԿ-ն հայտնվել է բարդ իրավիճակում և տարբերակներ է փնտրում խորհրդարան անցած մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիոն կառավարություն կազմելու համար:

Խորհրդարանական ընտրություններն աննախադեպ էին Թուրքիայի քաղաքական իրականության համար երկու պատճառով: Առաջին անգամ վերջին 13 տարիների ընթացքում իշխող քաղաքական ուժը կորցրեց մեծամասնությունը Մեջլիսում և Թուրքիայի խորհրդարանում հայտնվեց քրդական Ժողովրդա-դեմոկրադական կուսակցությունը: Եթե 1980 թթ. սկզբին քրդերին Թուրքիայում արգելվում էր հանրային վայրերում խոսել մայրենի լեզվով, այժմ քրդական համայնքի (որը միայն պաշտոնական տվյալներով կազմում է Թուրքիայի բնակչության 20%-ը) ձայնը մի ամբողջ կուսակցության պատգամավորների շուրթերից հնչելու է երկրի բարձրագույն քաղաքական մարմնի հարթակում:   

Մինչ խորհրդարան անցած ընդդիմադիր քաղաքական ուժերը` Ժողովրդա-հանրապետական, Ժողովրդա-դեմոկրադական և Ազգայնական շարժում կուսակցությունները, քաղաքական առևտրի մեջ են մտել ԱԶԿ-ի հետ և բացահայտ պահանջներ են ներկայացնում կառավարություն կազմելու հարցում, փորձագետները նշում են, որ Թուրքիայում արդեն իսկ սկսվել է կառավարական ճգնաժամ: Էրդողանի` Թուրքիան նախագահական կառավարման համակարգ ունեցող երկիր դարձնելու նախագիծը, փորձագետները համարում են տապալված:

Արտաքին քաղաքականության հարցերում Թուրքիան ապագայում իրեն կպահի ավելի զգուշավոր: Անկարայի զգուշավոր կեցվածքը կարտահայտվի արտաքին քաղաքական գրեթե բոլոր հարցերում` սկսած Սիրիայում տեղի ունեցող պատերազմից և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ դիրքորոշումից մինչև Հայկական հարց և հայ-թուրքական հարաբերություններ:

«Թուրքիայում քաղաքական ճգնաժամն արդեն սկսվել է: Քննարկվում են բազմաթիվ տարբերակներ այն լուծելու համար: Դրանք են` ԱԶԿ-ի դաշինքը խորհրդարան անցած մյուս կուսակցությունների հետ, կամ վերընտրության անցկացում: Դաշինքի կազմման տեսնակյունից, ամենահավանականն է ԱԶԿ-ի և ազգայնականների միջև կոալիցիայի ձևավորումը», - հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ փորձագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նրա կարծիքով, վաղ է խոսել Թուրքիայում քաղաքական իրադարձությունների զարգացման տրամաբանության, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի մասին, քանի դեռ չի լուծվել կոալիցիոն կառավարություն ձևավորելու խնդիրը:

«Մեդիա կենտրոնում» հունիսի 16-ին Վահրամ Տեր-Մաթևոսյանի, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի, լրագրող, մեկնաբան Մարկ Գրիգորյանի և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արտակ Կիրակոսյանի մասնկացությամբ տեղի ունեցավ «Խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում. ներքին փոփոխություններ և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը» թեմայով քննարկում:

Ըստ Մարկ Գրիգորյանի, ով քվեարկության օրը և դրան հաջորդած ժամանակահատվածում գտնվել է Ստամբուլում, Թուրքիայում ստեղծվել է բավականին բարդ իրավիճակ: «Ընտրություններում փաստացի հաղթող ուժը` ԱԶԿ-ն, պարտվել է, իսկ պարտվողը՝ հաղթել», - նշեց Գրիգորյանը` հավելելով, որ էական տեղաշարժեր հայ-թուրքական գործընթացում չի սպասում, քանի որ առկա է քաղաքական անորոշություն և հայերի հետ հարաբերությունները Թուրքիան ավելի լայն ենթատեքստում է դիտարկում, քան Հայաստան պետության հետ կապեր հաստատելը:

«Հայ-թուրքական հարաբերությունները Թուրքիայի համար ունեն ներքին և արտաքին նշանակություն: Մի կողմից՝ Թուրքիայում հայկական համայնքն է և սփյուռքը, իսկ մյուս կողմից` Հայաստանի հետ հարաբերությունները: Սա խնդիրների մի կույտ է, որը բավական բարդ է լուծել, ինչի պատճառով այն օրակարգից փաստացի հանված է», - նշեց բանախոսը:

Քննարկմանը մասնակից Արտակ Կիրակոսյանը ևս չի տեսնում նախադրյալներ հանրային մակարդակում հայ-թուրքական երկխոսության էական ակտիվացման համար ընտրություններից հետո: «Այս ընտրություններն ուղղակի ցույց տվեցին, որ մարդիկ դեմ են Էրդողանի սուլթանական նկրտումներին: Նրանք քվեարկեցին Էրդողանի դեմ: Այժմ հիմնական խնդիրը Թուրքիայում լինելու է կառավարություն կազմելը, որից հետո Անկարան արտաքին քաղաքական հարցերում կլինի շատ ավելի զգուշավոր», - նշեց նա` հավելելով, որ Թուրքիայում առկա քաղաքական համայնապատկերում հայ-թուրքական հարաբերությունների հարցը երկրորդական կամ երրորդական դիրքերում է:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները, պատգամավոր Թևան Պողոսյանը համարում է Էրդողանի «դարաշրջանի վերջի սկզիբը»: «Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ Էրդողանի դարաշարջանը մոտենում է ավարտին», - նշեց նա` հավելելով, որ այժմ դժգոհություններ են ծագել նաև իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերում: «Կարծում եմ՝ հիմնական խնդիրը նոր կառավարություն ձևավորելն է: Հիմա ակտուալ է այն հարցը, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Էրդողանը բանակցություններում», - նշեց պատգամավորը` ևս հավելելով, որ 2015 թ-ին հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց սպասել պետք չէ: 

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում»
20.09.2018
13:30
Սեպտեմբերի 20-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԶԼՄ-ների գործունեություն առանձնահատկությունները Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական շրջանում» թեմայով։
Երևանի ավագանու ընտրություններ- 2018 «Երևանը՝ երեխաների համար»
20.09.2018
12:30
Սեպտեմբերի 20-ին Մեդիա կենտրոնում Երևանի ավագանու թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը՝ «Երևանը՝ երեխաների համար» թեմայով:
Երևանի ավագանու ընտրություններ 2018. «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» . ավագանու թեկնածուների ծրագրերը
19.09.2018
12:30
Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում քննարկեցինք «Որքանո՞վ է Երևանը հարմար հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեման. ավագանու թեկնածուները կներկայացնեն իրենց կուսակցության կամ դաշինքի ծրագիրը:
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ