Սյունիքի մարզը կողմ է համայնքների խոշորացմանը, բայց տեսնում է նաև ռիսկեր
15.05.2015
12:30
Սյունիքի մարզում կողմ են ՀՀ կառավարության համայնքների խոշորացման ծրագրին: Խոշորացման ծրագրում ընդգրկված համայնքապետերի մեծ մասը կարծում է, որ գործընթացի արդյունքում համայնքները կուժեղանան, իսկ տարիներով կուտակված ենթակառուցվածքային խնդիրները կլուծվեն:

Անհանգստությունները վերաբերում են համայնքնենրի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման առաջնահերթությունների սահմանմանը՝ կենտրոնացված, բյուջետային բաշխումների եղանակով:

Հայաստանի՝ Սյունիքի, Տավուշի ու Լոռու մարզերի 22 համայնքներում մայիսի 17-ին կանցկացվի հանրաքվե, որի միջոցով բնակիչները պետք է հայտնեն իրենց տեսակետը. համաձայն են արդյոք, որպեսզի հարակից մի քանի համայնքները միավորվելով, դառնան մեկ համայնք, թե՝ ոչ:

Հանրաքվեից առաջ՝ մայիսի 15-ին, «Մեդիա կենտրոնը» Գորիսի մամուլի ակումբի հետ համատեղ Սյունիքի Շինուհայր համայնքում Սյունիքի մարզպետարանի, կառավարության ներկայացուցիչների, համայնքապետերի ու ՀԿ-ների մասնակցությամբ անցկացրեց մարզային քննարկում «Համայնքների խոշորացման գործընթացը. սպասվող հանրաքվե» թեմայով:

Քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նշեց, որ համայնքների խոշորացում չի նշանակում վերաբնակեցում: Հայաստանում ընթացող համայնքների խոշորացման գործընթացը, հավելեց նա, վերաբերում է միայն տեղական մարմինների կառավարման ձևի փոփոխությանը և ֆինանսական ռեսուրսների կենտրոնացմանը: Տեղի է ունենալու համայանքապետարանների խոշորացում:

«Գործընթացի արդյունքնում մենք ունենալու ենք մեկ համայնքապետ, ավագանի և մեկ բյուջե: Բոլոր համայքներում լինելու են գյուղապետեր, որոնք ներկայացնելու են կենտրոնը և նշանակվելու են կենտրոնից: Գործող համայնքներում՝ գյուղերում, պահպանվելու են բոլոր ծառայությունները: Նվազագույն ծառայությունները, որ հիմա մատուցվում են բնակիչներին, շարունակելու են տրամադրվել: Որևէ բացասական ազդեցություն բնակիչը չի զգալու: Նույնիսկ ծառայություններն ավելանալու են: Տեղադրվելու են տերմինալներ, որոնց միջոցով բնակչությանը տրամադրվելու են ծառայություններ», - մանրամասնեց նա:

Խոշորացման գործընթացը կառավարման արդյունավետության և ֆինանսական ռեսուրսների ռացիոնալ ծախսման տեսանկյունից դրական է գնահատում նաև Սյունիքի մարզպետարանը: Սյունիքի մարզպետարանի ՏԻՄ և տարածքային գործադիր մարմինների վարչության պետ Սեյրան Ավետիսյանի խոսքով համայնքների խոշարացումը կարևոր է:

«Տնտեսական և կառվարաման արդյունավետության տեսանկյունից, մարզետարանը անմիջապես առնչվում է ՏԻՄ գործությունեությանը: Այժմ այն միջոցները, որ համայանքները ստանում են չի բավարարում խնդիրների լուծման համար: Մենք ունենք փոքր համայնքներ, որոնք իրենց լիազորության շրջանակներում չեն կարողանում լուծել առկա խնդիրները»,-նշեց նա:

Ավետիսյանը համոզված է, որ խոշարացման գործընթացից հետո համայնքային կենտրոնացված բյուջեի պարագայում, կառավարության աջակցության և դրամաշնորհային ռեսուրսների ներգրավվման միջոցով հնարավոր կլինի լուծել համայնքների ենթակառուցվածքային խնդիրները:

«Խոշորացումը կարևոր է նաև կադրային քաղաքականության տեսնակյունից, քանի որ այժմ փոքր համայնքներում կա կադրերի պակաս: Մեկ միասնական կառավարման ապարատ ստեղծելով՝ կադրային քաղաքականությունը կդառնա ավելի արդյունավետ», - պարզաբանեց Ավետիսյանը:

Միևնույն ժամանակ մարզպետարանի և նախարարաության ներկայացուցիչները տեղեկացրին, որ խոշորացվող համայնքներում իրականացվել է կարիքների գնահատում և կարևոր խնդրիների արձանագրում, որոնք պետք է լուծվեն Եվրամիության կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: Խոշորացվող «համայնքների փնջի» խնդիրների լուծման համար տրամադրվելու է 3 մլն եվրո, հավելեց Ավետիսյանը:

Քննարկմանը ներկա Սյունիքի խոշորացման գործընթացում ընդգրկված համայնքների ղեկավարները ողջունեցին այս ծրագիրը՝ միևնույն ժամանակ խոսելով հնարավոր ռիսկերի մասին:

Շինուհայր համայնքի ղեկավար Սմբատ Երեմյանն ասում է, որ համայնքների միավորումը ենթադրում է կառավարման համակարգի միավորում, այլ ոչ թե գյուղերի:

«Տեղական ինքնակառավարումը մեկ միասնական ձևով է լինելու, որի կենտրոնը կլինի Շինուհայրը: Իմ կարծիքով մի քիչ էլ ուշացած է այս ծրագիրը: Ճիշտ է գյուղապետարաններում ընդմանեը մեկ երկու աշխատատեղ է կրճատվելու, բայց նոր հաստիքացուցակ է ավելանալու այն մասնագիտությունների համար, որոնք առավել անհրաժեշտ կլինեն համայնքներում: Սզբում բնակիչների մոտ մտահոգություն կար, որ մի տեղեկանքի համար պետք է մի գյուղից գան հասնեն կենտրոն, բայց հետո պարզ դարձավ, որ այդ խնդիրը չի լինելու: Ես ողջունում եմ այս ծրագիրը և էականը այն է, որ Եվրամիության ծրագրով լինելու են ներդրումներ այս միավորված համայնքներում»,-ասաց Երեմյանը:

Նշենք, որ խոշորացված համայնքների կենտրոնում լինելու է ներկայացուցիչ յուրաքանչյուր համայնքից: Այսինքն լինելու են գյուղապետեր, բայց ոչ թե ընտրովի, այլ նշանակովի և կենտրոնում բարձրաձայնելու են իրենց համայնքի խնդիրների մասին:

Հալիձոր համայնքի ղեկավար Մարատ Գերասիմյանը կարծում է, որ համայանքների խոշորացումը այսօրվա տեղական ինքակառավարումից թռիչք է ավելի արդյունավետ կառավարման ապարատի: «Այն իր մեջ կներառի ներդրումներ, ծառայությունների մատուցում»,-հավելեց Գերասիմյանը:

Համայնքապետերը նշում են, որ մինչ համայնքների խոշորացման հանրաքվեն անցկացնելը, նախարարությունը համայնքներում անցկացրել է հանրային լսումներ և քննարկումներ:

Խոտ համայնքի ղեկավար Մարտիրոս Գրիգորյանը հույս հայտնեց, որ օրենքում հետագայում ավելի նոր և լավ գործիքներ կմշակվեն, որպեսզի ֆինանսական միջոցները հավասարաչափ բաժանվեն համայնքների միջև:

«Այն, որ Հայաստանի ՏԻՄ համակարգում պետք է փոփոխություն կատարվի, բոլորս համակարծիք ենք: Մենք հույսով ենք, որ համայնքների կառավարման ապարատների միացումով նոր ծառայություններ կմատուցվեն, նոր մանկապարտեզներ կբացվեն: Պետք է առկա խնդիրները լուծվեն, որպեսզի ծնելիությունը բարձրանա, երիտասարդները չհեռանան գյուղերից, աշխատատեղեր ստեղծվեն, մարդիկ իրենց հողն ու ջուրը մշակեն: Այսինքն սա պետք է նպաստի գյուղերի զարգացմանը: Մենք հույսով ենք, որ այդպես կլինի»,-նշեց Գրիգորյանը:

Քննարկման ավարտին Աշոտ Գալոյանը նշեց, որ գոծընթացի ճակատագիրը կախված է համայնքների բնակիչների հանրաքվեի միջոցով կայացված որոշումից: «Թեև ՀՀ Սահմանադրությամբ տեղական հանրաքվեների որոշումներն Ազգային ժողովը կարող է հաշվի չառնել, սակայն այս պարագայում վերջնականը լինելու է համայնքի բնակիչների կայացրած որոշումը», - նշեց նա՝ հավելելով, որ փորձնական ծրագրի բարեհաջող իրականացման դեպքում խոշորացման գործընթացը կընդլայնվի և իր մեջ կներառի նաև այլ մարզեր և համայնքներ:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Նոր ձևավորված խորհրդարան. որո՞նք են լինելու իշխանություններին վերահսկելու և հակակշիռներ ձևավորելու մեխանիզմները»
14.12.2018
17:00
Դեկտեմբերի 14-ին «Մեդիակենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» տաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հեռւոստաբանավեճ «Նորձևավորվածխորհրդարան. որո՞նքենլինելուիշխանություններին վերահսկելուև հակակշիռներ ձևավորելումեխանիզմները» թեմայով:
Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված Հեքըթոն
13.12.2018
12:30
Դեկտեմբերի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված 2018թ-ի դեկտեմբերի 15-16-ը անցկացվող`Տեխնոլոգիական լուծումների միջոցով սեռով պայմանավորված բռնությունների նվազեցմանն ուղղված «Geeks Against Gender-Based Violence (GBV)» Հեքըթոնին:
«Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ»
13.12.2018
11:00
Դեկտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանրային քննարկում «Մարդու իրավունքների խախտումները ՔԿՀ-ներում 2017-2018 թթ.» թեմայով։
«Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները»
12.12.2018
13:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ՀՀ Նկարիչների միության համագումարին ընդառաջ մամուլի ասուլիս «Նկարիչների միության անդամներին մտահոգող խնդիրներն ու ներկայացվելիք առաջարկները» թեմայով:
«Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում»
12.12.2018
11:00
Դեկտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամուլի ասուլիս «Մարդու իրավունքները 2018-ին. տարվա ամփոփում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ