Թեժ քննարկում. Ինչպե՞ս հարկել արտասահման աշխատուժ տեղափոխող ռեզիդենտ կազմակերպություններին
ՀՀ «Եկամտահարկի մասին» ու «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխությունները, որոնք հնարավորություն են ընձեռում արտասահման աշխատուժ տեղափոխող Հայաստանի ռեզիդենտ կազմակերպություններին եկամտահարկ և շահութահարկ վճարել ՀՀ բյուջե, բուռն հանրային-քաղաքական քննարկումների թեմա դարձան:

Ըստ օրենսդրական փոփոխությունների՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողն աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13  տոկոս, իսկ շահութահարկը 5 տոկոս դրույքաչափերով, որոնք պետք է վճարվի Հայաստանի բյուջե:

Հայաստանյան մամուլում օրենսդական փոփոխությունները անվանվեցին «խոպանչիներին հարկելու» նախաձեռնություն, որը «նպաստելու է կանոնավոր արտագաղթի կազմակերպմանը»: Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի մեծ մասը կողմ է արտահայտվում օրենսդրական փոփոխություններին, սակայն նշում է օրենքի բարեփոխման անհրաժեշտության մասին: Նրանց կարծիքով հասարակական և քաղաքական շրջանակներում կառավարության օրենսդրական նախաձեռնությունը թյուրըմբռնման և տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ, քանի որ կառավարությունն այն ներկայցրեց հապճեպորեն, առանց հանրային քննարկումների անցկացման:

«Օրենսդրական փոփոխություններն Ազգային ժողովում համապարփակ և բազմակողմանի չներկայացվեցին, որն էլ իրարամերժ կարծիքներ ձևավորեց: Նախաձեռնությունը ներկյացվեց հապճեպ, այն չէր անցել հանրային քննարկումների փուլ, և դրա համար տրաբնույթ, հաճախ անգամ իրականության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթ դարձավ», - հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Հարկային օրենսդրության փոփոխությունները և աշխատանքային միգրանտներին հարկելու խնդիրը» թեմայով մայիսի 11-ին «Մեդիա կենտրոնում» տեցի ունցավ քննարկում Արծվիկ Մինասյանի, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի և ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի մասնակցությամբ:

Օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ոչ թե աշխատանքային միգրանտներին, այլ Հայաստանում գրանցված ռեզիդենտ շինարարական կազմակերպություններին, պարազաբանում է քննարկման մասնակից Վարդան Այվազյանը:

«Այսինքն՝ Հայաստանում գրանցված կազմակերպությունները, որոնք զբաղվում են արտագնա աշխատուժի տեղափոխմամբ և այլ երկրում շինարարական աշխատանքների իրականացմամբ, այսուհետ կարող են վճարել եկամտահարկ և շահութահարկ Հայաստանում: Օրենքը տարածվում է միայն այդ կազմակերպությունների վրա, այլ ոչ թե անհատ աշխատանքային միգրանտների: Օրենքը տալիս է ընտրության հնարավորություն: Այն է՝ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կարող է ընտրել վճարել նշված հարկերը Հայաստանում, թե այն երկրում, որտեղ իրականացնում է շինարարական աշխատանքներ», - ասաց Այվազյանը:

Ավելի վաղ՝ քննարկումների ժամանակ, կարծիքներ էին հնչում առ այն, որ օրինագիծը խախտում է Ռուսաստանի օրենսդրությունը, քանի որ փաստացի առաջարկում է հարկերը ՌԴ բյուջե վճարելու փոխարեն, վճարել Հայաստանի գանձարան: Նմանատիպ կարծիքներ էին հայտնել նաև ռուսաստանցի որոշ տնտեսագետներ և փորձագետներ:

Վարդան Այվազյանը չհամաձյնեց հնչեցված կարծիքների հետ՝ նշելով, որ ՌԴ օրենսդրության հետ հակասություն չկա, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ եկրների հետ ունի կրկնակի հարկման բացառման մասին պայմանագրեր: «Մենք կենտրոնացնում ենք մեր հիմանական ուշադրությունը ԵՏՄ-ի վրա, քանի որ այդ տարածքն է հանդիսանում Հայաստանից մեկնող աշխատուժի զբաղվածության հիմնական շուկան», - նշեց Այվազյանը՝ հավելելով, որ այդ սկզբունքով աշխատում են նաև թուրքական շինարարական կազմակերպությունները:  

Պատգամավոր Արամ Մանուկյանը կտրականապես դեմ արտահայտվեց օրենսդրական փոփոխություններին՝ իր խոսքում շեշտադրումը կատարելով արտագաղթի խնդրի վրա: «Իշխանությունը փոխանակ Հայաստանում ստեղծի աշխատելու և արարելու պայմաններ խթանում է արտագաղթը: Այս օրենքը խթանելու է արտագաղթը: Սա արտագաղթի կազմակերպված իրականացում է, ուրիշ ոչինչ: Հիմա իշխանությունը ստեղծում է նոր պայմաններ Հայաստանից արտագաղթելու համար: գումարած դրան՝ փախնող մարդուց՝ արտագաղթողից, ցանականում է նաև հարկ գանձել», - նշեց Մանուկյանը՝ հավելելով, որ ամեն տարի Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մոտ կեսը չի վերադառնում:

Արամ Մանուկյանին հակադարձեցին Միքայել Մելքումյանը և Արծվիկ Միկանսյանը: «Սա արտագաղթի կազմակերպում չէ, այլ աշխատուժի կազմակերպված տեղափոխում և հետ վերադարձի ապահովում է: Այդ կազմակերպությունները Հայաստանում են գրանցված: Նրանք աշխատանքներ են իրականացնում, ադյունքներ ստեղծում արտերկրում: Հիմա պետությունը փորձում է իր ՀՆԱ-ի մի մասը դրսում ստեղծել, գումարներ գանձել», - նշեց Մելքումյանը՝ հավելելով, որ Հայաստանում շինարարության ոլորտի անկման պատճառով այսպես թե այնպես մարդիկ պետք է մեկնեն արտագնա աշխատանքի:

«Հայաստանում շինարարության տեսակարար կշիռը կազմում է 400 մլն դրամ, ինչը հավասար է Ռուսաստանում աշխատանքներ իրականացնող միայն մեկ խոշոր շինարարական ընկերության շրջանառությանը: Պատկերացնում եք, թե այդ գումարի 18 տոկոս հարկը ինչքան կկազմի», - հռետորական հարց հնչեցրեց պատգամավորը:

Այնուամենայնիվ նրա խոսքով, օրենսդրական նախաձեռնության թերություններից մեկն այն է, որ հստակ հաշվարկներ կամ տվյալներ չկան պետության ակնկալիքների մասին: Չկան նաև հաշվարկեներ, նշում է Մելքումյանը, թե քանի կազմակերպություն կարող է մտնել ռուսական շուկա և ինչ շրջանառության մասին է խոսքը գնում:

Արծվիկ Մինասյանն էլ ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքում լուծված չեն Հայաստանի ռեզիդենտ կազմակերպությունների միջոցով արտագնա աշխատանքների մեկնող անձանց սոցիալական ապահովության հարցերը:  Նա ևս հատուկ շեշեց այն հանգամանքը, որ օրենքի պահանջները վերաբերում են հայաստանյան ռեզիդենտ կազմակերպություններին, այլ ոչ թե անհատներին կամ քաղաքացիներին, որքեր մեկնել են արտագնա աշխատանքի:  

Արշալույս Մղդեսյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ