Հայաստանում մեկնարկում են երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար սեմինարներ
30.04.2015
12:00
Մայիսի մեկին Երևանում կմեկնարկի «Սեմինարներ երգչախմբային դիրիժորների և տնօրենների համար» նախագիծը, որն իրականացնում է լեհական Chórtownia հիմնադրամը: Սեմինարի ընթացքում մասնակիցները տեղեկանալու են The Sound of Europe II նախագծին: Միջոցառման ժամանակ ներկայացվելու է նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է հարթակ՝ մեկտեղելու տարբեր երկրների երգչախմբերի մասին տեղեկատվությունը:

Այս առիթով «Մեդիա կենտրոն»-ի տաղավարում ապրիլի 30-ին հյուրընկալվել էին «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ Նախագահ Գայանե Բաղդասարյանը,  «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, Chórtownia հիմնադրամի նախագահ Յուստինա Դյուման, Մոլդովայի «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան, Սիլեսկի համալսարանի Ակադեմիական Երաժշտական Անսամբլի գեղարվեստական ղեղավար Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան և Chórtownia ֆոնդի տնօրեն Ջերզի Վոզնիակը:

«Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա»-ն, ինչպես նշում է կազմակերպության նախագահ Գայանե Բաղդասարյանը, կաևորում է հայկական երգչախմբերի համագործակցությունը արտասահմանյան կազմակերպությունների հետ: «Մեր երգչախմբային արվեստը, համագործակցելով արտասահմանյան կառույցների հետ, նոր դպրոց է ներմուծում Հայաստան, որով կարող ենք նաև ներկայանալ աշխարհին: Այս սեմինարի շրջանակներում Երևանում կանցկացվեն շնորհանդեսներ և վարպետաց դասընթացներ, որին հրավիրում ենք մասնակցել բոլոր նրանց, որվքեր հետաքրքրված են», - տեղեկացրեց Բաղդասարյանը:

Միևնույն ժամանակ նա կարևորեց The Sound of Europe II նախագծը, որի շրջանակում թողարկվել է ձայներիզ և տարածվել տարբեր երկրներում: «Հայաստանի նկատմամբ ցուցաբերվել է հատուկ մոտեցում և մեր երկիրը ձայներիզում ներկայացված է չորս երգչախմբերի կատարումներով», - նշեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ նախագահը:

Հայաստանում կարևորում են նաև Երգչախմբային կայքը, որը հանդիսանում է տարբեր երկրների երգչախմբերի, ինչպես նաև նրանց միջոցառումների մասին տեղեկատվության մեկտեղման հարթակ: «Կայքը մեկ տարի առաջ է ստեղծվել: Մեր գլխավոր նպատակն է միավորել երգչախմբային արվեստը, որպեսզի մարդիկ շփվեն միմյանց հետ, ճանաչեն միմյանց մշակույթները, հանդիպեն մշակութային դաշտում: Կարելի է ասել, որ սա նաև տեղեկատավական բազա է», - նշեց Chórtownia ֆոնդի նախագահ Յուստինա Դյուման:

Կայքում արդեն գրանցված են ավելի քան 800 երգչախումբ Հայաստանից, Լեհաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Բելոռուսից, Ռուսաստանից և այլ երկրներից: Նրանք կարող են գտնել գործընկերներ, հայտարարել համերգների կամ փառատոնների մասին:

Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Chórtownia հիմնադրամի ներկայացուցիչները բացատրում են հայկական մշակույթի հարստությամբ և երգչախմբային արվեստի զարգացման համար տեսանելի ներուժով: «Մենք շատ հետաքրքված ենք Հայաստանով: Այն շատ հետաքրքիր երկիր է հատկապես լեհերի համար: Մեզ համար այցը Հայաստան նաև հնարավորություն է գալ և ճանաչել ձեր մշակույթը, որն ամենահին մշակույթներից մեկն է», - պարզաբանեց Յուստինա Դյուման՝ հավելելով, որ հայկական կողմի հետ արդեն իսկ ուրվագծվում են ապագային միտված համագործակցության նոր հեռանկարներ:  

Մոլդովայի «Ռապսոդիա» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Նատալյա Բարաբանշիկովան հավելեց, որ ցանկությունը մեծ է Հայաստանի երգչախմբերին տեսնել միջազգային հարթակներում: «Հայաստանը առաջին քրիստոնյա երկիրն է և երբեք այս միջազգային փառատոնին ներգրավված չի եղել: Մեզ համար միևնունն է սիրողական երգչախմբեր են, թե պրոֆեսիոնալ: Մենք շատ ենք ցանկանում Հայաստանին նույնպես հրավիրել», - ասաց բանախոսը:

Քրիստինա Կրժիժանովսկա-Լոբոդան այցը Հայաստան համարում է առաջին քայլը՝ ծանոթանալու հայաստանյան երգչախմբային դիրիժորների հետ:  «Սա հնարավորություն է ծանոթանալու առաջին հերթին երգչախմբային դիրիժորների հետ և լսելու նրանց: Ես էլ ունեմ սիրողական երգչախումբ», - հավելեց նա:  

Chórtownia հիմնադրամի հետաքրքրությունը հայկական մշակույթի նկատմամբ, նշում է «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Քրիստինե Շերոյանը, եղել է շատ վաղուց: «Բավականին երկար ժամանակ է, ինչ նախագծվում էր այս այցը: Այսօրվա միջոցառումների շարքը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հիմնադրամը կարևորեց, որ ձայներիզում Հայաստանից ավելի շատ երգչախմբեր ներկայացված լինեն: Յոթ երկրների շարքում Հայաստանը ներկայացնում է երգչախմբային հանրությանը մեր բազմաշերտ պատմությունը», - պարզաբանեց նա: 

Երևանում անցկացվելիք վարպետաց դասերը, ըստ Շերոյանի, շատ կարևոր են Հայաստանի հատկապես մարզերի երգչախմբային դիրիժորների համար՝ փորձի փոխանակման տեսանկյունից: «Հենց այդ պատճառով մենք քաջալերում ենք բոլորին մասնակցել վարպետաց դասընթացներին և կայքի շնորհանդեսին, որը տեղի կունենա մայիսի մեկին՝ ժամը 10:00-ին Սայաթ-Նովա երաժշտական դպրոցում», - եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան, «Մեդիակենտրոն» ծրագրիհամակարգող-խմբագիր

Հեղինակի հետ կապվելու համար գրեք arshaluismghdesyan@pjc.am  հասցեին:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար.հնարավոր զարգացումներ» թեմայով:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
«Ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում 2017 թ․-ին. վերջին տարիների դինամիկան, կանխարգելման միջոցներն ու օրենսդրական դաշտի բացերը»
15.11.2017
12:00
ՀՀ ոստիկանության տվյալներով՝ 2007 թվականից մինչեւ 2016 թվականը հանրապետությունում գրանցվել է 25 624 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 3267 քաղաքացի, իսկ վիրավորների թիվը 36 023 է:
Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները
14.11.2017
13:00
Նոյեմբերի 14-ը Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհայիօն օրն է: Այս օրվան նվիրված Մեդիա կենտրոնում կազմակերպվել էր քննարկում «Դիաբետի դեմ պայքարը Հայաստանում. որքանո՞վ են հասանելի դեղամիջոցներն ու ժամանակակից սարքավորումները» թեմայով:
«Կին» 14-րդ միջազգային կինոփառատոն. մամլո ասուլիս
14.11.2017
11:00
Նոյեմբերի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս` նվիրված «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 14-18-ը Երևանում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ