Հայաստանը չի կատարել միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
29.01.2015
18:00
ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակում վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի միջազգային հանձնառությունները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում չեն կատարվել. վստահեցնում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք այս ոլորտում չեն տեսնում իրական փոփոխություններ:

Երեկ «A1plus»-ի տաղավարում  «Մեդիա կենտրոնի» կազմակերպած բանավեճին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն   ասաց, որ ՄԱԿ-ի համապարփակ պարբերական զեկույցը ՄԱԿ-ի կենդանի գործիքն է, որը ի մի է բերում մարդու իրավունքների, ժողովրդավարության բնագավառում առկա բոլոր խնդիրները:

«Օրենսդրական դաշտում փոփոխություններ եղել են, բայց չկա ձգտում խախտված իրավունքի ուղղությամբ արդյունավետ քննություն անցկացնելու համար: Հայաստանում ստեղծվում են ինչ որ կառուցվածքային մարմիններ (Քննչական կոմիտե), բայց բովանդակությունը մնում է նույնը: Քաղաքական իշխանությունների կողմից չկա հստակ քաղաքական կամք, որպեսզի իրավիճակը փոխվի: Նրանք միայն փորձում են հնարավորինս  լավ դեմքով, ձևականորեն, մակերեսորեն հանդես գալ, բայց բովանդակային ոչինչ չի արվում»,-նշում է Սաքունցը:

Մարդու իրավունքների իրավիճակը 4,5 տարին մեկ պարբերականությամբ ուսումնասիրվում է ՄԱԿ-ի անդամ հանդիսացող 193 երկրներում: Այս տարվա հունվարի 22-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի  21-րդ նստաշրջանում քննարկվեց Հայաստանի երկրորդ պարբերական զեկույցը: Առաջին զեկույցը ներկայացվել էր 2010-ին:

Դրան զուգահեռ՝ Հայաստանի շուրջ 26 ՀԿ-ներ ներկայացնում են իրենց համատեղ զեկույցը մարդու իրավունքների ոլորտում կատարված փոփոխությունների, կամ խախտումների վերաբերյալ:

«ՄԱԿ-ի մեխանիզմը փափուկ ուժի մեխանիզմ է և այստեղ պետությանը պարտադրող մեթոդներ չկան: Այս առումով կարևոր հնարավորություն է 4,5 տարին մեկ ֆիքսել իրավիճակը պետությունում»,- նշեց  բանավեճի մասնակից «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախագահ Արման Դանիելյանը:

Նա նշում է, որ խոշտանգումները Հայաստանում  մշտապես այլ երկրների կողմից բարձրաձայնվել են՝ որպես կարևոր խնդիր:

«2010-ին պետությունը խոստանում էր կատարել օրենքի փոփոխություններ, քանի որ մեզ մոտ Քրեական օրենսգրքի զեկույցը չի համապատասխանում ՄԱԿ-ի խոշտանգումների բանաձևին, բայց եթե մենք նայենք հիմա՝ այդ խոստումներից 5 տարի անց, ապա այդ օրենսդրական փոփոխոթյունները չեն կատարվել, բայց իշխանություները շարունակում են խոստանալ, որ կատարելու են»,-ընդգծում է Դանիելյանը:

Քաղաքացիական հասարակության  ներկայացուցիչները ընդգծում են, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ խնդիրներ մնացել են անփոփոխ:

«Դատավորների նշանակման մեխանիզմը նախագահի կողմից մնաց անփոփող, դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական կարգավորումները նույնպես: Օրենսդրական և իրավական փոփոխությունները չեն հանգեցնում իրական փոփոխության, որովհետև բացակայում է դրանք իրագործելու կամքը»,-  ասաց  բանավեճին մասնակցող «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հակադարձելով հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մատնանշած խնդիրներին՝ ՀՀ Ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Նելլի Մանանդյանը ասաց, որ Հայաստանը առաջընթաց ապահովել է  մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

«ՄԱԿ-ի պարբերական դիտարկման գործընթացը բավականին լուրջ և արդյունավետ գործընթաց է մարդու իրավունքների տեսանկյունից: Սա մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ամփոփ և ամբողջական հաշվետվողական մեխանիզմ է: 2010-ին ներկայացրած զեկույցի և պետությունների կողմից ներկայացրած առաջարկությունների հիման վրա Հայաստանի կողմից տարված աշխատանքը համեմատական կարգով եթե նայենք,  ապա կարող ենք ասել, որ այս տարիների ընթացքում արձանագրվել  է շոշափելի առաջընթաց»,-ասաց Մանանդյանը:

Բանավեճի մասնակից «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Մադոյանը արձագանքեց, որ Հայաստանը, ամեն դեպքում, առաջարկներ ընդունելու առումով բաց է և ՄԱԿ-ի նախորդ զեկույցում ընդունել է առաջարկների գրեթե 95 տոկոսը, բայց այլ հարց է այդ առաջարկները կատարելը:

«Օրինակ՝ Հայաստանը գիտակցում է ընտանեկան բռնության խնդիրը, ասում է, որ քայլեր են արվում այդ ուղղությամբ, բայց միևնույն է ընտանեկան բռնությունը կանխելու համար մեր երկիրը  գործիք դեռևս չունի: Օրենքը կա, մշակվել է, բայց այն չի ընդունվում»,-նշում է Մադոյանը:

Բանավեճի վերջում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նշեցին նաև, ՄԱԿ-ը միակ հարթակն է, որտեղ մարդու իրավունքները ներկայացվում են ամբողջական տեսքով, և դա այն հարթակն է, որտեղ քաղաքացիական հասարակության  ինստիտուտների դերը բավականին բարձր է գնահատված:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները»
19.10.2018
19:00
Հոկտեմբերի 18-ին Մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ Ա1 պլյուսի տաղավարում առցնաց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց հաղորդում «ԱԺ արտահերթ ընտրություններ. հնարավոր զարգացումներն ու հանրության ակնկալիքները» թեմայով:
«Հունան Պողոսյանի նշանակումը ստորացնում է սյունեցիներին». իրավապաշտպաններ
18.10.2018
11:00
Հոկտեմբերի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունենցավ քննարկում` «Կադրային քաղաքականությունը հետհեղափոխական Հայաստանում» թեմայով:

Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ