Գյուղատնտեսական վարկերի հետևանքները. Կառավարության և բանկերի վարած քաղաքականությունը
20.12.2014
13:00
Արմավիրի գյուղական համայնքներում բնակիչների համար առաջնային խնդիր է այսօր հանդիսանում գյուղատնտեսական վարկերի մարումը: Գյուղացիների շուջ 90 տոկոսն ունի գյուղատնտեսական և սպառողական վարկ, ընդ որում, ոչ միայն մեկ բանկից, այլ մի քանի բանկերից:

Հայտնի է, որ գյուղացիներից շատերն անգամ գրավի տակ են դնում իրենց անշարժ գույքը, որպեսզի կարողանան մարել վարկերի տոկոսներն ու մայր գումարը: Վարկային վատ պատմություն ունենալը գյուղացիների կյանքի անբաժանելի մասն է դարձել:

«Գյուղատնտեսության ոլորտում վարկավորման ճիշտ քաղաքականության խնդիրը շատ է կարևորվում: Վարկերի պահանջը շարունակաբար ավելի է մեծանում, սակայն այնուամենայնիվ կան բավականին լուրջ չլուծված խնդիրներ: Կա արդարացի դժգոհություն, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են, հետևաբար մեր գյուղացիական տնտեսությունները դժվարությունների առջև են կանգնում: Առավել ևս բնակլիմայական պայմանների հետևանքով ստեղծվում է ծանր իրավիճակ և հասկանալի է, որ գյուղացին բավականին բարդ իրավիճակում է հայտնվում»,-այս մասին դեկտեմբերի 20-ին՝ Արմավիր քաղաքում, «Մեդիա կենտրոնի» և «Արմավիրի զարգացման կենտրոնի» համատեղ նախաձեռնած քննարկմանը ասաց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

Քննարկմանը մասնակցում էինՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանիը, «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիր մարզային միավորի կառավարիչ Արմեն Արաբաչյանը,  Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը և «Hetq.am»-ի լրագրողԳրիշա Բալասանյանը:

Ներկա էին նաևԱրմավիրի մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, ովքեր իրենց մտահոգող հարցերը ուղղեցին բանախոսներին:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ գյուղատնտեսական վարկեր տրամադրող բանկեր շատ կան մարզում, բայց հիմնականում AGBA Credit Agricole բանկն է, որ աշխատում է մարզի 93 համայանքների հետ:

«2014-ի համար 6312  վարկառուների տրամադրվել է 8,12 միլիարդ դրամ վարկ, որից 2,59 միլիարդ դրամը պետության սուբսիդավորմամբ: Դրա անհրաժեշտությունն այսօր գյուղացին խիստ զգում է: Մենք բազմաթիվ անգամ նշել ենք, որ դեռևս վարկերի տոկոսադրույքները մնում են բարձր, իսկ ժամկետները՝ կարճ, մինչև մեկ տարի ժամկետով: Բանկերը պետք է իջեցնեն տոկոսադրույքները և տրամադրեն ավելի երկարաժամկետ վարկեր, որպեսզի արդյունավետությունը ավելի բարձր լինի»,-ասաց Այվազյանը:

Այսօր ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորում է վարկերի տոկոսադրույքները 4 տոկոսով:

«Բայց ցավոք, գյուղացին հաճախ հայտնվում է դժվար իրավիճակում, քանի որ ստացված վարկերը նպատակային չի օգտագործում»,-հավելում է Այվազյանը:

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության Արմավիր մարզային միավորի կառավարիչ Արմեն Արաբաչյանը նույնպես ընդգծում է, որ այսօր համայքնի բնակիչները հիմնականում վարկ են վերցնում՝ վարկի նպատակայնությունը հաշվի չառնելով:

«Հաճախ վարկերը այլ նպատակներով են օգտագործում, ուստի  գյուղացիական տնտեսություն չի զարգանում:  Խնդիրը գալիս է դրանից հիմնականում: Եթե վարկը նպատակային օգտագործվի,  ապա տնտեսությունը կզարգանա: Գյուղացին պետք է հասկանա, թե վարկը ինչի համար է վերցնում, ինչպես պետք է օգտագործի, որ նպատակային լինի ու արդյունավետ»,-ասում է Արաբաչյանը:

Hetq.am-ի լրագրող Գրիշա Բալսանյանը, ով արդեն 4 տարի է՝ ուսումնասիրություն է կատարում գյուղատնտեսական վարկերի ոլորտում, ասում է, որ վիճակը հուսադրող չէ:

«Երբ ասում են՝ գյուղատնտեսական վարկերը նպատակային չեն ծառայում, մեղավորը նաև բանկերն ու վարկային կազմակերպություններն են, որովհետև մոնիտորինգ չեն անում, հետևողականություն չեն դրսևորում: Գյուղացին վերցնում է վարկ, ասում է գյուղատնտեսական վարկ եմ վերցնում գյուղատնտեսության մեջ օգտագործելու նպատակով, բայց սառնարան է գնում, Ամանոր է նշում և այլն: Բանկը և վարկային կազմակերպությունը պետք է հետամուտ լինի, որպեսզի հենց իր տրամադրած վարկը ծառայի իր նպատակին»,-ասում է Բալասանյանը:

Նա նշում է, որ այսօր գյուղերում ընտանիքները երեխա են ունենում, որպեսզի ստացած նպաստի գումարով փակեն վարկի գումարը: Գյուղացիներից ոմանք էլ արդեն կորցրել են իրենց տները, քանի որ բանկը առգրավել է տունը վարկի դիմաց, վաճառել այն և ստացել իր գումարը:

«Բազմաթիվ դեպքեր կան այդպիսի: Գյուղատնտեսական վարկերը ծուղակ են: Հայտնի է, որ գյուղատնտեսությունը արտադրություն է բաց երկնքի տակ և ռիսկերը շատ մեծ են: Իսկ գյուղացին մենակ է տարերային աղետների և բոլոր ռիսկերի առջև: Չկա գյուղատնտեսության ապահովագրություն, ինչը պետության խնդիրն է և պետք է բարձր մակարդակով կարգավորվի, թե չէ գյուղացուն պետության 5000 դրամ աջակցությունը պետք չէ»,-ասում է Բալասանյանը:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը արձագանքեց՝ նշելով, որ ապահովագրության բացակայության պայմաններում, ցուցաբերվող աջակցությունները իրականում համարժեք չեն գյուղացիների կրած վնասներին:

«Շատ կարևոր է, որ իսկապես ներդրվի ապահովագրական համակարգ: Երկար տարիներ այս մասին խոսում ենք, իսկ թե ինչու չի կայանում այս համակարգը, այն պարզ պատճառով, որ այն գրավի չէ ներդրողների համար: Գյուղատնտեսության ոլորտը բարձր ռիսկայնության պատճառով գրավիչ չէ: Բայց և այնպես, պետք է քայլեր ձեռնարկվեն»,-նշեց փոխնախարարը:

Իր խոսքի վերջում պարոն Պետրոսյանը հավելեց, որ ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու համար գյուղատնտեսության նախարարը վարչապետի հետ քննարկել է, և ելքեր են նշմարվում, որ 2015-ից արդեն 6 տոկոսային կետով կսուբսիդավորվեն գյուղացիներին տրվող գյուղատնտեսական վարկերը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Քննարկում. «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովում, թե՞ այլախոհության ճնշում»
23.02.2018
13:00
Փետրվարի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Փոփոխություններ Քրեական օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով:
«Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում»
22.02.2018
11:00
Փետրվարի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Կոռուպցիայի ընկալման համաթիվը 2017-ին. իրավիճակը Հայաստանում» թեմայով:
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ