ԵՄ-ն դեռեւս Հայաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է. Տրայան Հրիսթեա
16.12.2014
12:00
Եվրոպական Միությունը, ըստ վիճակագրական տվլալների, Հայաստանի համար թիվ մեկ առևտրատնտեսական գործընկերն է և երկրում ամենախոշոր ներդրողը:
ԵՄ-ն շարունակելու է համագործակցությունը Երևանի հետ, սակայն համագործակցության ֆորմատը պարզ կդառնա առաջիկա համատեղ քննարկումների արդյունքում:

Այդ մասին  հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան,  Հանրային լրագրության ակումբի «Մեդիա կենտրոնի» և Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ դեկտեմբերի 16-ին կայացած մամլո ասուլիսին, որը նվիրված էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին ու զարգացումներին

Հղում կատարելով վիճակագրական տվյալներին՝ Հրիսթեան վկայեց, որ Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 27% բաժին է ընկնում ԵՄ:

ԵՄ-ն առաջին հորիզոնականն է զբաղեցնում նաև ներդրումների ծավալով:

Ըստ նույն վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ներդրումների 52% իրականցվել է Եվրամիության կողմից:

Դեսպանն ընդգծեց, որ ԵՄ-ն Հայաստանի արտաքին աջակցության խոշորագույն դոնորն է՝ ոչ միայն խոստացված, այլ փաստացի տրամադրված գումարներով՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանի ժողովրդավարացմանը: 

«Մենք պայմանավորվել ենք, որ հայ գործընկերների դիմումի հիման վրա շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել Հայաստանին ժողովրդավարացման գործընթացում: Պատրաստակամ ենք շարունակել համագործակցությունն առևտրի ոլորտում, ինչպես նաև մյուս բնագավառներում`մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, ՓՄՁ ոլորտի, գյուղական համայնքների, ՀՀ մարզերի հավասարաչափ զարգացման, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աջակցության ու մի շարք այլ ողղություններով»,- տեղեկացրեց Տրայան Հրիսթեան:

Հարցին, թե հնարավոր է սահմանափակվեն Հայաստան-ԵՄ հարաբերությունները առևտրի ոլորտում, քանի որ Հայաստանի մուտքը Եվրասիական տնտեսական միություն (ԵՏՄ) նշանակում է որոշակի լիազորությունների փոխանցում վերազգային կառույցին՝ Եվրասիական հանձնաժողովին, դեսպանը նշեց, որ համագործակցությունը հնարավոր է:

«Թեև Եվրասիական միությունում գործելու է հանձնաժողով և առևտրատնտեսական հարցերում անդամ պետությունները որոշակի լիզաորություններ փոխանցելու են այդ կառույցին, այնուամենայնիվ, համագործակցությունը այդ ոլորտում Հայաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր է: Բանն այն է, որ անդամ պետությունները ոչ բոլոր լիազորություններն են փոխանցելու Եվրասիական հանձնաժողովին: Այս հարցը մենք քննարկել ենք հայ գործընկերների հետ վերջին շաբաթվա բրյուսելյան հանդիպումների համատեքստում: Առաջիկա քննարկումների ժամանակ պարզ կդառնա, թե որ լիազորությունները Հայաստանը կփոխանցի այդ կառույցի, իսկ որը՝ ոչ: Հենց այդ չփոխանցած լիազորությունների շրջանակներում էլ հնարավոր է իրականցվի մեր համագործակցությունը: Սա որևէ կերպ չի հակասելու Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին», - մանրամասնեց ԵՄ դեսպանը: 

ԵՄ քաջալերում է նաև Հայաստանին շարունակել մասնակցել Արևելյան գործընկերության ձևաչափին: «2013 թ. Արևելյան գորընկերության Վիլնյուսի գագաթնաժողովից հետո (երբ Հայաստանը չնախաստորագրեց, իսկ Ուկրաինան հրաժարվեց ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցիացիայի պայմանագիրը – խմբ.) ոմանք հրաժեշտի երգ էին ձոնում ծրագրին, սակայն իրականում այն շատ ավելի կենսունակ է, շարունակում է գործել և աշխատել գործընկեր երկրների հետ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակներում: Դա ամենևին էլ վերջը չէր, այլ նոր սկիզբ էր: Եվրոպական միությունը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման ուղղությամբ՝ լիովին հաշվի առնելով 2013 թ. սեպտեմբերի 3-ի որոշմամբ վերցված հանձնառությունները»,- նշեց Հրիսթեան:

Նա տեղեկացրեց, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների նոր իրավական բազայի ձևավորման մասին քննարկումները Երևանի հետ սկսվեցին անցած շաբաթ Բրյուսելում հայ գործընկերների հետ հանդիպման ժամանակ:

«Մենք քաջալերելու ենք Հայաստանին շարունակել մասնակցել Արևելյան գործընկերության ձևաչափին ու բոլոր միջոցառումներին»,- հայտարատեց դիվանագետը, հավելելով, որ ապագայում ավելի պարզ կդառնա, թե ինչ պետք է սպասել 2015 թ. մայիսին կայանալիք Արևելյան գորընկերության Ռիգայի գագաթաժողովից:

«Հիմա մենք բանակցում ենք մեր հայ գործընկերների հետ` սահմանելու համագործակցության շրջանակը: Այս պահի դրությամբ հաստատ է, որ ԵՄ-ն պատրաստակամ է աշխատելու Հայաստանի հետ: Հուսով եմ, որ լայն և հիմնավոր համաձայնություն կկայանա երկողմ համագործակցության ուղղությունների վերաբերյալ», - հույս հայտնեց նա:

ԵՄ դեսպանը նաև նշեց, որ 3,5 տարի ԵՄ-ի հետ Ասսացիացիայի համաձայնագրի շուրջ բանակցելուց հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու սեպտեմբերի 3-ի որոշումը անակնկալ էր և այն արտացոլվեց նաև վստահության մակարդակի վրա:

«Դա անակնկալ էր որոշակի շահգրգիռ կողմերի համար և այն արտացլվեց վստահության մակարդակի մեջ: Բայց Եվրոպական միությանը բնորոշող հատկանիշներից մեկն այն է, որ նա միշտ հարգում է իր գործընկերների որոշումները: Այս տեսանկյունից եվրոպական կառույցները և անդամ պետությունները ամբողջությամբ հաշվի են առնում այդ որոշումը: Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում, որպեսզի ապագայի համաձայնագրում ապահովենք որոշակի շարունակականություն: Հենց դա էլ մենք համաձայնեցրել էինք Վիլնյուսում: Այժմ աշխատում ենք ոչ թե ինչ անելու, այլ ինչպես անելու ուղղությամբ», - եզրափակեց նա:   

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ