Մանկատան սաների բնակարանների հատկացման ձախողված ծրագիրը
04.12.2014
11:30
Մանկատան սաներին բնակարաններով ապահովելու հարցը նախկին ձախողված ծրագրից հետո էլ դեռ դանդաղ աջաջընթաց ունի, և ավելի քան 300 շրջանավարտներ սպասում են իրենց հասանելիք բնակարաններին` շատերը 1993 թվականից ապրելով կիսաքանդ հանրակացարանների անմարդկային պայմաններում:

ՀՀ կառավարությունը, ըստ օրենքի, պարտավորված է մանկատան շրջանավարտներին ապահովել կացարաններով, սակայն անկախությունից հետո միայն 2003-ից մեկնարկած բնակարանների հատկացման ծրագիրը, որ պետք է բնակարաններով ապահովեր մանկատան մոտ 503 շրջանավարտների ձախողվեց: Ըստ Վերահսկիչ պալատի` ծրագիրն իրականացվել էր միայն 20 տոկոսով, մսխվել էր շուրջ 4 մլն դոլար:  

Դեկտեմբերի 4-ին «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնությունը «Մեդիա կենտրոն»-ի հետ համագործակցությամբ «Մանկատան սաների բնակարանների հատկացման ձախողված ծրագիրը» թեմայով քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը տեղեկացրել է, որ այսօր բնակարան ստանալու հերթում հաշվառված են մանկատան 234 սաներ, առանց ծնողական խնամքի մնացած 109 անձինք, սակայն հաշվառման ցուցակը շարունակական է:

«2013 թվականի օգոստոսի մեկին մեկնարկել է նոր ծրագիրը, որը կոչվում է «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերի դասված անձանց կացարանների և այլ սոցիալական ծառայությունների տրամադրում»: Կառավարության այդ որոշմամբ հստակ սահմանվեց այն հատուկ խմբերը և սոցիալապես անապահով այն խմբերը, որոնք կարող են հավակնել կացարանի ստացման և դրան զուգահեռ այլ ծառայությունների, քանի որ միայն կացարանի տրամադրումը բոլոր խնդիրները չէ, որ լուծում է»,-ասել է Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ վերջին շրջանում առավել ակտիվացել է կացարանների տրամադրման գործընթացը, մասնավորապես 2012-ին 59 անձ, որոնց թվում մանկատան շրջանավարտներ և առանց ծնողական խնամքի մնացած անձինք, Մարալիկում ստացել են կացարան, արդեն իսկ բնակեցվել է շենքի 15 բնակարան, ևս 15 բնակարանի համար ուսումնասիրվում են հերթագրվածների տվյալները: Մինասյանն ասում է, որ բնակարան տրամադրելու պայմաններից է չունենալ սեփականության իրավունքով բնակարան և վերջին հինգ տարիների ընթացքում անշարժ գույքի առք ու վաճառք կատարած չլինել:

«Ցավոք Մարալիկում կան նաև հրաժարումներ, ինչը հիմնականում աշխատանք չունենալու հետևանք է: Փորձում ենք հնարավորինս լուծել նրանց աշխատանքի հարցը, սակայն միևնույնն է, գրեթե բոլորը ցանկանում են կացարան ստանալ Երևանում, որտեղ կա արդեն կացարան, որի բնակեցումն արդեն սկսված է»,-ասել է Մինասյանը:

«Մեր տունը» ՀԿ-ի, որն իր տանիքի տակ է պահում մանկատան շրջանավարտների, տնօրեն Տիգրանուհի Կարապետյանն ասել է, որ բնակարանային ծրագրի ձախողման հետևանքով, այսօր «Մեր Տանը» բնակվում է 11 աղջիկ, որոնցից երեքն այնտեղ ապրում են արդեն ութ տարի: Իրենց հետ լրացուցիչ չորս տարվա պայմանագիր է կնքվել, սակայն դոնոր կազմակերպություններն արդեն պահանջում են հանել աղջիկներին, որպեսզի նոր սաներ կարողանան ընդունել:

Մինչդեռ, ըստ Կարապետյանի, կան շատ բնակարաններ, որոնք ստացել են մանկատան սաները, սակայն դրանք տրված են վարձակալության, իսկ տերերը երկրից դուրս են գտնվում:

Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանն էլ ասել է, որ դեռևս 2013-ին ՄԻՊ-ը հինգ դիմում բողոք է ստացել մանկատան շրջանավարտներից, որոնք խնդիրներ ունեին իրենց բնակարանի հատկացման հետ կապված, և ՄԻՊ միջամտությամբ հարցը լուծվել է: Սաֆարյանն ասել է նաև, որ ՄԻՊ-ը հսկողություն է իրականացնում հասկանալու համար` այդ ծրագիրն իրականացվում է լիարժեք, թե ոչ:

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ միանշանակ ողջունելի են պետության կողմից իրականացված քայլերը, սակայն այն տպավորությունն է, որ մանկատան շրջանավարտներին պարզապես բնակարան ապահովելով` մենք լուծում ենք մեր պարտականությունը, և կարող ենք ասել, որ պետությունն իր վրա դրված պարտականությունն իրականացրել է, մինչդեռ հաշվի չենք առնում, որ այդ բնակարաններից ոչ բոլորն են ունեցել նորմալ պայմաններ»,-ասել է Սաֆարյանը:

Բանախոսը անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող մանկատան սաների խնդրին` նշելով, որ բացարձակ որևէ միջոց չի ձեռնարկվում նրանց բնակարանով ապահովելու համար:

 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը»
17.09.2018
12:00
Սեպտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման հետևանքները. սպառնալիք ազգային անվտանգությանը» թեմայով։
Հրավեր Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին
14.09.2018
16:49
«Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի «Մեդիա կենտրոն» նախագծի շրջանակում մենք հրավիրում ենք Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղիղ եթերում մասնակցել բանավեճի։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 «Մայրաքաղաքի էկոլոգիան. լուծելի , թե՞ անլուծելի խնդիրներ»
13.09.2018
12:30
Սեպտեմբերի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Մայրաքաղաքի էկոլոգիան. լուծելի՞, թե՞ անլուծելի խնդիրներ» թեմայով։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 Երևանի զարգացման տեսլականը. ինչպե՞ս արդյունավետ կառավարել քաղաքը
12.09.2018
12:00
Սեպտեմբերի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Երևանի զարգացման տեսլականը. ինչպե՞ս արդյունավետ կառավարել քաղաքը» թեմայով։

Երևանի ավագանու ընտրություններ-2018 «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները»
11.09.2018
11:00
Սեպտեմբերի 11-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում «Երևանի ավագանու ընտրություններ-2018. Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները» թեմայով, որի շրջանակում ընտրություններին առաջադրված կուսակցությունների ու դաշինքների թեկնածուները ներկայացրեին իրենց առաջարկներն ու լուծումները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ