Հայաստանը զբաղեցնում է 94-99-րդ տեղը Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում
Դեկտեմբերի 3, 11:00

Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվն (ԿԸՀ) այս տարի 37 է, և այժմ մեր երկիրը կիսում է 94-99-րդ տեղերը Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պատրաստած դասակարգման աղյուսակում:
Նախորդ տարվա համեմատ, երբ Հայաստանը կիսում էր 94-101-րդ տեղերը` 2014թ. Հայաստանը բարելավվել է իր ԿԸՀ ցուցիչը մեկ միավորով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ` ցուցիչի նման առաջընթացն աննշան է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա 177-ի փոխարեն այս տարվա դասակարգման աղյուսակում ընդգրկված է 175 երկիր և տարածք: Հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ:

Կարդալ ավելին:

Այլ ալբոմներ
Մարդու իրավունքների խախտումները 2017թ. Հայաստանում
Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի մամլո ասուլիսը Մեդիա կենտրոնում
«Հիասթափված եմ ՊՆ ղեկավարությունից». «ԱրԱր» հիմնադրամի նախագահ
«ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը Հայաստանում»