Հայաստանը զբաղեցնում է 94-99-րդ տեղը Կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում
03.12.2014
11:00
Հայաստանի Կոռուպցիայի ընկալման համաթիվն (ԿԸՀ) այս տարի 37 է, և այժմ մեր երկիրը կիսում է 94-99-րդ տեղերը Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպության պատրաստած դասակարգման աղյուսակում:
Նախորդ տարվա համեմատ, երբ Հայաստանը կիսում էր 94-101-րդ տեղերը` 2014թ. Հայաստանը բարելավվել է իր ԿԸՀ ցուցիչը մեկ միավորով:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի դիտարկմամբ` ցուցիչի նման առաջընթացն աննշան է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ տարվա 177-ի փոխարեն այս տարվա դասակարգման աղյուսակում ընդգրկված է 175 երկիր և տարածք: Հետևաբար կարելի է ասել, որ Հայաստանի դիրքը մնացել է անփոփոխ:

ԿԸՀ 2014թ. Դասակարգման աղյուսակում ներառված 175 երկրների ավելի քան երկու երրորդի ԿԸՀ համաթիվը պակաս է 50 միավորից 0-ից 100 սանդղակի վրա: 0-ն նշանակում է, որ երկիրն ընկալվում է որպես բացարձակապես կոռումպացված, իսկ 100-ը` որպես բացարձակապես մաքուր: ԿԸՀ 2014թ. արդյունքներով առավել քիչ կոռումպացված երկիր է Դանիան (92), իսկ ավելի շատ կոռումպացված են ընկալվել Հյուսիսային Կորեան ու Սոմալին, որոնց ԿԸՀ միավորը 8 է:

Այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված մամլո ասուլիսին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ներկայացրեց Թրանսփարենսի ինթերնեշնլի կոռուպցիայի ընկալման համաթվի 2014թ. տվյալները: Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի ընկալման համաթիվը (ԿԸՀ) գնահատում և դասակարգում է պետությունները/տարածքները՝ ելնելով այն բանից, թե երկրի հանրային ոլորտը (պետական և համայնքային մարմիններ) որքանով է ընկալվում որպես կոռումպացված:

«Մենք, իհարկե, ավելի բարվոք վիճակում ենք, քան Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ Բելառուսը, Ռուսաստանն ու Ղազախստանը: Չի բացառվում, որ դա այն պատճառով է, որ Հայաստան ներդրումներ քիչ են գալիս», - ասաց Վարուժան Հոկտանյանը:

Անդրադառնալով տարածաշրջանի մյուս պետությունների ԿԸՀ-ներին` Վարուժան Հոկտանյանն ասաց, որ ինչպես և նախորդ տարիներին Հայաստանը զիջում է իր հարևաններ Վրաստանին (52) և Թուրքիային (45), սակայն այն շարունակում է մնալ զբաղեցնել ավելի լավ դիրքեր մյուս երկու հարևանների` Ադրբեջանի (29) ու Իրանի (27) համեմատ:

Բացի բալթյան հանրապետություններից ու Վրաստանից` նախկին ԽՍՀՄ մյուս բոլոր երկրները ներառյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներ Ռուսաստանը (27), Բելառուս (31), Ղազախստան (29), ինչպես և նախորդ տարիներին, շարունակում են զիջել Հայաստանին:

Բանախոսը դժվարացավ հաստատել, որ ԵՏՄ երկրներում կոռուպցիան համակարգային բնույթ է կրում, սակայն նշեց, որ համակարգային կոռուպցիայի հավանականությունը բոլոր ԵՏՄ անդամ երկրներում, ներառյալ Հայաստանում, բավականին բարձր է:

Վարուժան Հոկտանյանը հավելեց, որ Հայաստանն անցյալ տարի Համաշխարհային բանկի կողմից մեկ միավորով ավել էր ստացել էլեկտրոնային կառավարման ներդրման համար: Պետական մարմիններն էլ են, ըստ բանախոսի, բարձր գնահատում էլեկտրոնային կառավարման դերը կոռուպցիայի դեմ պայքարում:

«Մեր կառավարության փիլիսոփայությունն է, որ էլեկտրոնային կառավարումը փրկություն է: Ես համաձայն չեմ, և ասեմ, որ վերջերս խոսում են էլեկտրոնային կոռուպցիայի (e-corruption) մասին, որն ավելի ինստիտուցիոնալիզացնում ու դժվարացնում  ու կոռուպցիայի վերհանումը:

Վարուժան Հոկտանյանի փոխանցմամբ` 2008-11թթ. Հայաստանում կոռուպցիայի իրավիճակը «վատացավ որոշ չափով, իսկ դրանից հետո վերադարձավ 2008թ.-ից առաջ եղած մակարդակին: Ընդհանուր առմամբ, իրավիճակը լճացած է»: 

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում»
21.02.2018
11:00
Փետրվարի 21-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «ՄԻԱՎ-ով ապրող կանայք և խտրականությունը Հայաստանում» թեմայով:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ ՏԱՐԱՆՋԱՏՄԱՆ ԵՎ ՀԱԿԱԿՇՌՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
20.02.2018
11:30
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը և ԲՀՀ-Հայաստան Արդարադատության խումբը անցկացրեց «Իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքի ապահովումը խորհրդարանական կառավարման համակարգում» խորագրով հանրային քննարկում:
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ