Դրամի արժեզրկումը առաջացնելու է գնաճային ռիսկեր
01.12.2014
10:30
Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը 4%-ային կետով մի քանի օրվա ընթացքում բազմագործոն երևույթ է, ինչը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Տնատեսագետների կարծիքով, դրամի արժեզրկումը չի հանգեցնի Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների գնողունակության աճին, ինչի մասին ասում է Կենտրոնական բանկը, քանի որ դրամական փոխանցումների 85% գալիս են Ռուսաստանի Դաշնությունից ռուբլով: Ռուսական ռուբլին վերջին մի քանի մաիսների ընցաքում արժեզրկվել է մոտ 35%:

Կենտրոնական բանկի՝ ազգային արժույքի արժեզրկման մասին տարածած հաղորդագրության մեջ տրվում են լավատեսական գնահատակններ: Ըստ Հայաստանի գլխավոր բանկի տարածած հայտարարության՝ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով: Կենտրոնական բանկում նաև կարծում են, որ ազգային արժույթի արժզրկումը նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին:

Նույն հաղորդագրության մեջ ԿԲ-ն ասում է, որ շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: Երկրի ֆինանսական կայունության մասին, ըստ ԿԲ մասնագետների պետք չէ անհանգստանալ, քանի որ  առկա պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

«Դրամի արժեզրկումը բազմագործոն երևույթ է, սակայն այն պետք է տեղի ունենար ավելի շուտ, քանի որ չկային նպաստող պայմաններ դրամի փոխարժեքի պահպանման համար: Բայց այն, որ արժեզրկումը տեղի ունեցավ շատ կտրուկ, ոչ քայլ առ քայլ, նշանակում է Կենտրոնական բանկը այնքան էլ հաշվի չի առել բիզնեսի և խնայողություններ դոլարով ունեցող մարդկանց շահերը», - նշեց դեկտեմբերի 1-ին «Մեդիա կենտրոնի» կողմից կազմակերպած «Դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումները և Ռուսաստանի տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքների ազդեցությունը Հայաստանի վրա» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ ոչ իշխանական “Բարգավաճ Հայաստան” կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Պատգամավորի կարծիքով, դրամի փոխարժեքի անկման վրա ազդել են մի քանի գործոններ՝ Ռուսաաստանի նկատմամբ պատժամիջոցները, ռուբլու արժեզրկումը, Հայաստանում տնտեսական ակտիվության թուլացումը և ներդրումների ծավալների կրճատումը: «Արժեզրկման գործընթացը կարող է շարունակվել», - նշեց Մելքումյանը:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիկով Կենտրոնական բանկը միտումնավոր է ընտրել «մեկ քայլով, կտրուկ» արժեզրկան տակտիկան, որպեսզի չառաջացնի տնտեսության մեջ բացասական սպասումներ և հանրավորինս զսպի սեկուլյատիվ խաղերի հնարավորությունները: Մասնագետին սակայն վստահություն չի ներշնչում ԿԲ հայտարությունը դրամական փոխանցումների գնողունակության աճի մասին դրամի արժեզրկման պայմաններում: «Մասնավոր տրասնֆերտների մեծ մասը Հայաստան է մտնում ռուսական ռոբլով, որը արժզրկվում է: Այսինքն այդ տրանսֆերտների գնողունակությունը կրճատվում է», - նշեց Խաչատրյանը, հավելելով, որ դոլարի արժեվորմանը նպաստող գործոններից է ամերիկյան տնտեսության վերականգնումը և վերջինիս կողմից դոլարի քանակություն կրճտման միտումները շուկաներում:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով տարօրինակ է, որ 2015 թվականի ՀՀ բյուջեում կառավարության կողմից չեն արվում ճշգրտումներ դրամի փոխարժեքի մասով: «Դրամի փոխարժեքը բյուջեում սահմանված է 411 դրամ 1 ամերիկյան դոլարի համար: Հիմա այդ փոխարժեքը հասել է 435 դրամի», - նշեց նա: Ըստ Խաչատրյանի, եթե կառավարությւոնը գնա բյուջի ճշգրտման, այն պետք է փոխի նաև տնտեսական աճի սպասումները՝ տանելով դեպի նվազեցման: «Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան կարող ենք պատկերացնել: Առևտրային բանկերում կա անորոշություն: Խնդիր է առաջացել հենց արտարժույթի պահանջարկի առումով: Միգուցե կա նաև վստահության պակաս», - նշեց Խաչատրյանը:

Նրա կարծիքով, խնդիրը ամբողջությամբ չի ներկայացվում հասարակությանը: «Ցավալի է, որ այս գործընթացին մասնակցում է նաև Արժույքի միջազգային հիմնադրմաը՝ անելով համապատսախան հայտարարություն», - հավելեց Վահագն Խաչատրյանը, նշելով, որ դոլարի արժվորումը տեղական շուկայում առաջացնելու է ինֆլյացիոն ռիսկեր, քանի որ Հայաստանը երեք անգամ ավելի շատ ապրանք է ներմուծում, քան արտահանում:  

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով դրամի արժեզրկումը կնպաստի արտահանման ծավալների աճին, սակայն ռուբլու շարունակվող արժեզրկման պայմաններում Հայաստանի տնտեսվարողների մոտ կա որոշակի վախ: «Սակայն մենք հատկապես Եվրասիական տնտեսական միություն մտնելու կոնտեքստում պետք է կարողանանք ամրապնդել մեր դիրքերը այդ շուկայում, և զարգացնել մեր արտադարությունները», - նշեց Սաֆարյանը:

Ամփոփելով քննարկումը՝ բանախոսները նշեցին, որ նորտարվա տոներից հետո հնարավոր է դրամի արժեզրկման նոր ալիք և խորհուրդ տվեցին ՀՀ քաղաքացիներին պահել խնայողությունները հիմանակնում դոլարով և եվրոյով: Իսկ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, որը տեղի կունենա 2015 թ. հունվարի 1-ին, համարեցին ստեղծված պայմաններում անորոշությունը ուժեղացնող ևս մի գործոն, որն առաջացնելու է գնաճային ռիսկեր:     

    

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Հանել դպրոցից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կամ վերախմբագրել դասագրքերը. թեժ բանավեճ
17.10.2018
12:00
Հոկտեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. անհրաժեշտություն, թե քարոզ» թեմայով:
«Հայաստանում ծնելիության մակարդակը նվազել է». ՄԱԿ-ի 2018թ. զեկույց
17.10.2018
11:00
ՀՀ բնակչությունը 2018թ. առաջին եռամսյակից սկսած նվազել է 10.000 մարդով:
Այս մասին հոկտեմբերի 17-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
Օգտատերերի 97 տոկոսը կողմ է արտահերթ ընտրություններին
16.10.2018
11:24
Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ֆեյսբուքյան հարցման արդյունքներով օգտատերերի 90 տոկոսից ավելին ցանկանում են, որ արտահերթ ընտրությունները տեղի ունենան սույն թվականի դեկտեմբերին։
«Արդարությունն ինձ համար մեծագույն արժեք է». Էրիկ Բաբաջանյան՝ ուսանող, կինոօպերատոր
15.10.2018
11:59
Մեդիա կենտրոն նախագիծը սկսում է պատմությունների շարք, որտեղ ներկայացնելու ենք իրենց ոտնահարված իրավունքները վերականգնած և հիմնարար ազատությունների համար պայքարած մարդկանց:
Հայաստանում հոգեբուժական կենտրոնները վերակազմավորելու անհրաժեշտություն կա
10.10.2018
13:00
Հայաստանում, ըստ 2017 թ. պաշտոնական տվյալների, կա 52 հազար հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, որը 3 տոկոս ավելի է համեմատած 2016 թ. տվյալների հետ:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ