Անցած շաբաթ` նոյեմբերի 27-ին, Երևանում հրկիզել էին յոթ քաղաքացիների մեքենաներ, որոնցից հինգը «Նախախորհրդարանի» անդամներ էին:
Նույն օրը երեկոյան անհայտ անձիք ծեծի էին ենթարկել «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, քաղաքացի Գևորգ Սաֆարյանին:
Ահա այս վերջին իրադարձություններից ելնելով, այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկումˋ վերջի տարիներին Հայաստանում ակտիվ դրսևորում ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնությունների և իրավապահ մարմինների կողմից դրանց բացահայտման միտումների շուրջ: