Քաղաքացիական ակտիվիզմ եւ բռնություններ՝ իրավապահ մարմինների գործողությունների գնահատականը
01.12.2014
12:30
Անցած շաբաթ` նոյեմբերի 27-ին, Երևանում հրկիզել էին յոթ քաղաքացիների մեքենաներ, որոնցից հինգը «Նախախորհրդարանի» անդամներ էին:
Նույն օրը երեկոյան անհայտ անձիք ծեծի էին ենթարկել «Նախախորհրդարանի» մեկ այլ անդամ, քաղաքացի Գևորգ Սաֆարյանին:

Ահա այս վերջին իրադարձություններից ելնելով, այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացվեց քննարկումˋ վերջի տարիներին Հայաստանում ակտիվ դրսևորում ունեցող քաղաքացիների նկատմամբ բռնությունների  և իրավապահ մարմինների կողմից դրանց բացահայտման միտումների շուրջ:

«2008 թ-ի մարտի 1-ի դեպքերից հետո նկատում ենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձնաց թվի աճ, նկատում ենք տարբեր պրոցեսներ թե քաղաքական, թե քաղաքացիական տիրույթում: Եվ դրան զուգահեռ, հատկապեսˋ 2013-ից սկսած, դիտարկում ենք պետական մարմինների կողմից այդ գործընանցները բոլոր հնարավոր և անհնար միջոցներով զսպելու, ճնշելու գործողություններ»,-այս մասին «Մեդիա կենտրոնի» քննարկմանը ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբան Տիգրան Եգորյանը:

«Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման մասնակիցներն էին «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը,  ակտիվ քաղաքացի Վահագն Մինասյանը,  «Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի իրավաբան Տիգրան Եգորյանը:

«Նախախորհրդարանի» անդամ  Վարդան Հակոբյանը կարծում է, որ քաղաքացիական ակտիվիստ ձևակերպումը այնքան է շահարկվել,  որ  որոշ մարդկանց համար դարձել է մասնագիտություն, որոնք ի պաշտոնե պարտավոր են բռնության ենթարկվել և բերման ենթարկվել:

«Եթե կարող է մի հանցավոր խումբ գոյություն ունենալ քաղաքում, հանրապետությունում, որը կարող է միաժամանակ 6 կետում հրկիզել մեքենա, դա նշանակում է, որ մենք, կամ ոստիկանություն չունենք, կամ  ամեն ինչ արվում է իրենց ձեռքով»,-ասաց Վարդան Հակոբյանը:

Նրա դիտարկմամբˋ2013-ի սեպտեմբերի 3-ից հետո, երբ հայտարարվեց Հայաստանիˋ Մաքսային միությանը անդամակցելու մասին, սկսվել է բռնության հսկակայան մի էսկալացիա:

«Եթե մինչև սեպտեմբերի 3-ը փորձում էին եվրոպական չափանիշներին համապատասխանեցնել իրենց գործողությունները, ապա սեպտեմբերի 3-ից հետո, ոստիկանների աշխատանքը և դատական համակարգի աշխատանքը ակնհայտ փոխվել է: Ես այս ամենը կապում եմ Մաքսային միության մշակույթի արատի հետ»,-ասաց Հակոբյանը:

«Բագին» փաստաբանական գրասենյակի փաստաբան Երվանդ Վարոսյանը էլ նշեց, որմիտում կա ցանկացած ձևի ակտիվություն ցուցաբերող քաղաքացու լռեցնել և ահաբեկել:

«Սա է նպատակը: Երբեմն դրա համար կիրառվում են հենց ոստիկական ուժերը , երբեմն կրիմինալ էլեմենտներն են ներգրավվում այդ աշխատանքում: Իրավապահների արձագանքը կարելի է ասել չկա: Մի դեպքում քաղաքացուն իրենք են մեղադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ, մյուս կողմից վարչական վարույթ են հարուցում և սկսում այդ միջոցով ճնշել: Ոստիկանների գործողությունների ծավալը դա է: Իսկ ինչ վերաբերում է այս հարձակումները բացահայտելուն, ես ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ մի բան էլ չեն բացահայտելու, կամ էլ ցույց են տալու, թե բացահայտելու են»,-ասաց Վարոսյանը:

Նշենք, որ մենք քննարկմանը հրավիրել էինք ներկայացուցչի նաև Ոստիկանությունից, բայց, նրանք հրաժարվել էին մասնակցել քննարկմանը:

Ակտիվ քաղաքացի Վահագն Մինասյանը ասում է, որ քաղաքացիների բոլոր դատական գործերը կապված քաղաքացիական ընդվզման հետ «անհեթեթ կոմեդիայի» են վերածվում դատարաններում, քանի որ, ըստ Վահագն Մինասյանի, ոստիկանության ներկայացուցիչները որևէ հիմնավոր փաստարկ չեն ունենում:

«Պարզապես 3 ժամ  պահում են քաղաքացիներին ոստիկանության բաժնում, ուղղակի վերացնելու ընդվզման երևույթը, կամ ակցիան խորչընդոտելու համար: Որովհետև 3 ժամ հետո,  երբ որ տվյալ քաղաքացիներին ազատ են արձակում և նրանք վերադառնում են, ակցիաները ընդհատված են լինում, կամ ինչ որ ձև պառալիզացված են լինում»,-ասում է Մինասյանը:

Վարդան Հակոբյանն էլ հավելեց, որ համակարգային խնդիր է դրված ոչ թե բացահայտել հանցագործներին, այլ ինչքան հնարավոր է  քաղաքացիական դիրքորոշում ունեցող, ակտիվ, իշխանություններին չենթարկվող մասսային  լռեցնել և կոտրել:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ»
19.01.2018
11:00
Հունվարի 19-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ազատազրկվածների պահման պայմանները ՔԿՀ-ներում. չլուծված խնդիրնե՞ ր, թե՞ բարեփոխումներ» թեմայով:
Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք» խմբակցությունը
18.01.2018
11:00
Հունվարի 18-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Ընդդեմ թանկացումների. ինչպե՞ս է տեսնում խնդրի հանգուցալուծումը «Ելք»խմբակցությունը» թեմայով:
Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար
17.01.2018
12:00
Հունվարի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Արդյո՞ք պետությունը հրաժարվում է իր պարտավորություններից. ՊՆ նախարարի դրամահավաքության կոչը զինծառայողների բուժման համար» թեմայով:
«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ». հանրային քննարկում
16.01.2018
10:00
Հունվարի 16-ին ԴաբըլԹրի բայ Հիլթոն Երևան հյուրանոցի Միլանո սրահում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպությունն իր իրավական ծրագրերի շրջանակներում ստեղծված Արդարադատության խմբի հետ համատեղ անցկացրեց «Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» հանրային քննարկում:
«Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները»
10.01.2018
11:00
Հունվարի 10-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հայացք Իրանին․ բողոքի հանրահավաքների պատճառներն ու հետևանքները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ