«ԵՏՄ պայմանագիր. Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը»
21.11.2014
18:30
Ըստ որոշ քաղաքական գործիչների՝ Եվրասիական տնտեսական միությունը երկար կյանք չի ունենալու: Այս մասին «Ա1+»-ի եթերում «Մեդիա կենտրոնի» կազմակերպած հեռուստատեսային բանավեճի ժամանակ ասացին այդ միությանը Հայաստանի անդամակցմանը դեմ հանդես եկող բանախոսները:


«Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ճակատագիրը՝ ԵՏՄ պայմանագրի համատեքստում» թեմայի շուրջ կազմակերպված բանավեճին մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

Բանավեճը վարում  էր լրագրող Արևիկ Սահակյանը:

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը բացատրեց, որ ԵՏՄ-ին միանալու մասին Հայաստանի պայմանագիրը հակասում է հենց ԵՏՄ-ի պայմանագրին, քանի որ վերջինիս հիմնարար սկզբունքներից մեկն է անդամների իրավահավասարությունը:

«ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը Հայաստանի համար իրավահավասար պայմաններ չի նախատեսում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում, քանի որ Հայաստանն առաջիկա մեկ տարում և գուցե մի քիչ էլ ավելի ժամանակահատվածում ունենալու է երեք ներկայացուցիչ, սակայն մեկ ձայն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա փոխանցմամբ՝ անթույլատրելի է նաև այն, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագրով Հայաստանը պարտավորություն է վերցրել միանալ ոչ միայն գործող պայմանագրերին, այլ նաև դեռ չկնքված պայմանագրերին:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝  իրենց կուսակցությունն ի սկզբանե դեմ է եղել, որ Հայաստանը նմանատիպ միության անդամակցի, որովհետև իրենք մի շարք խնդիրներ են տեսնում:  

«Առաջին խնդիրն Արցախի հարցն է: Եթե Մաքսային խորհուրդը պահանջի այնտեղ մաքսակետ դնել, ապա Հայաստանն ուղղակի չի կարող ասել՝ ոչ: Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության ներկա Սահմանադրությունը որևէ վերպետական մարմին չի ընդունում, որի որոշումները պարտադիր են Հայաստանի կատարման համար: Երրորդը` Հայաստանը ԵՏՄ-ին միանալուց հետ զրկվելու է շատ կարևոր ներդրումներից՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերական ոլորտում»,- ասաց Արմեն Մարտիրոսյան:

Հակառակ այս կարծիքին՝ բանավեճի մասնակից «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը այն ճանապարն է, որտեղ Հայաստանը մինիմալ կորուստներ կունենա և հետագան ցույց կտա, որ այդպես է:

«Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելով չի ենթարկվի մեծ ցնցումների, որն ամենակարևորն է: Երկրորդ՝ այն մտահոգությունները, որը կան Լեռնային Ղարաբաղի հետ կապված, իմ կարծիքով, տեղին չեն»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելուն դեմ հանդես եկող բանախոսներին ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասաց, որ Մաքսային միությանն անդամակցումն ընդամենը հնարավորություն է տալու Հայաստանին օգտվել 170 միլիոնանոց սպառողական շուկայի ընձեռող հնարավորոթյուններից,  մոտարավորապես 1 տրիլիոնից ավելի ՀՆԱ ունեցող պետությունների համագործակցության կարողություններից, այդ ֆոնին քայլեր ձեռնարկել սեփական տնտեսական պոտենցիալը բարձրացնելու ուղղությամբ՝ այս ամենն անվտանգության շատ կայուն երաշխիքների պարագայում:

«Եվրասիական տնտեսական միության անդամակցումը չի խանգարում, չի խոչընդոտում եվրոպական ուղղությամբ տնտեսական մերձեցման ինտենսիվ քաղաքականությանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը: 

Նրա կարծիքով՝ սեպտեմբերի 3-ի որոշումը քաղաքական, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական առումով և երկարաժամկետ հատվածում թե´ Հայաստանի, թե´ Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորելու առումով ստեղծված իրավիճակում միակ ճիշտ, հավասարակշռված որոշումն էր, քանի որ եվրոպական որևէ նախագծի միանալու դեպքում եվրոպական երկրները չէին ստանձնելու Հայաստանին զենք զինամթերթ մատակարարելու հարցը:

Ի պատասխան պարոն Հարությունյանի՝  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ այդ չարաբաստիկ անվտանգության փաստարկով մենք արդեն 200 տարի կառչած ենք Ռուսաստանից:

«Ռուսաստանը սպառազինում է և´ Հայաստանին և´ Ադրբեջանին ու սպառազինելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի ուզում, որ մենք համերաշխ ապրենք մեր հարևանների հետ»:

«Ռուսաստանը, լինելով սանկցիաների տակ, ի վերջո, որպես վերջնական սանկցիա՝ լինելու է այն, որ  արգելվելու է բարձր տեխնոլոգիաների մատակարարումը Ռուսաստանին, և այդ սանկցիաներն ազդելու են նաև մեզ վրա, իսկ մենք բարձր տեխնոլոգիաների կարիք ունենք. դա մեր նավթն է»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: 

«Մենք միանում ենք մի բլոկի, որում դոմինանտ ուժ է հանդիսանում մի երկիր, որն աշխարհում ընդունված է որպես վտարանդի պետություն` «իզգոյ»: Այդ երկրին շարուկում են մեկուսացնել, ու դա գնալով խորանալու է, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել իր քաղաքականությունն իր հարևան եվրոպական պետությունների հետ, և որևէ նշույլ, որ նման փոփոխության հեռանկար կա, չի երևում… Ավելին, մենք պարտավորված ենք լինելու որոշակի արտաքին քաղաքական հարցերում առաջնորդվել միասնական որոշումներով», - նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

Հիշեցնենք, որ մինչև տարեվերջ Հայաստանի Ազգային ժողովը, ամենայն հավանակությամբ, կվավերացնի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, և 2015 թվականից Հայաստանը կմիանա Մաքսային միությանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները»
15.02.2018
19:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ «Ա1պլյուսի» հեռուստատաղավարում առցանց ուղիղ հեռարձակմամբ անցկացվեց բանավեճ «Իշխանության գերկենտրոնացու ՞մ, թե՞ կառավարման մոդելի բարեփոխում. վարչապետի նոր լիազորությունները» թեմայով:
«ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները»
15.02.2018
13:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱԺ մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի 1-ին և 2-րդ նստաշրջանների դիտարկման արդյունքները» թեմայով:
«Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները»
15.02.2018
11:00
Փետրվարի 15-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ մամլո ասուլիս «Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի քրեական գործով առաջադրված մեղադրանքը. իրավապաշտպանների մտահոգությունները» թեմայով:
«Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ»
14.02.2018
13:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնը» Արմավիրի Զարգացման կենտրոնի հետ համատեղ անցկացրեց քննարկում Արմավիր քաղաքում «Համայնքների խոշորացում Արմավիրում. կառավարման մոդելի բարեփոխու ՞մ, թե՞ նոր խոչընդոտներ» թեմայով:
«ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում»
14.02.2018
12:00
Փետրվարի 14-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «ԱՄՆ սանկցիաների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա Ռուսաստանի հետ ռազմական գործարքներ կնքելու հարցում» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ