2013- 2014թթ. զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույց
24.11.2014
13:00
2013 թվականի ձմեռային և 2014 թվականի ամառային զորակոչերի ժամանակ արձանագրված խախտումները թույլ են տալիս փորձագետներին պնդել, որ զինակոչիկները չունեն իրավական հնարավորություններ իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

«ՀՀ պաշտպանության նախարարության 410 հրամանը պետք է դառնա ՀՀ Զինապարտության մասին օրենքի բաղկացուցիչ մասը, որ գոնե որևիցե մեկը համարձակվի բողոքարկել այդ իրավական փաստաթուղթը դատական ատյաններում», - ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Բանախոսի համոզմամբ` զինակոչի ժամանակ դատաբժշկական հանձնաժողովի որոշումների բողոքարկման աստիճանը շատ ցածր է, և եթե լիներ գոնե մեկ նախադեպ, որ անձը համաձայներ անգամ զորակոչվելուց հետո բողոքարկել, կարձանագրվեր առաջընթաց:

Ասուլիսի բանախոսներն էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, նույն գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանն ու բժիշկ-փորձագետ Վարդան Համբարձումյանը:

«Զորակոչի ժամանակ արձանագրված խախտումները միայն օրենսդրական բացի արդյունքում չեն առաջացել, այլ դրանք իրավակիրառ պրակտիկայի խախտումներ են: Եթե անգամ գոյություն ունի որևէ իրավական ակտ, դա չի կիրառվում», - նշեց Արմինե Սադիկյանը:

Վարդան Համբարձումյանի դիտարկմամբ` ՀՀ պաշտպանության նախարարության 410 հրամանը չունի դրույթներ, որոնք կսահմանեն մի շարք հիվանդությունների ծանրության աստիճանների չափանիշները: «Կա ֆունկցիայի խանգարման որոշման չափանիշի սուբյեկտիվություն», քանի որ բժիշկն ինքն է որոշում, թե զորակոչիկի որևէ ֆունկցիա ինչքան է խախտված:

Արմինե Սադիկյանը հավելեց, որ 2013 թվականի ձմեռայինեւ 2014 թվականի ամառային զորակոչերի ընթացքում զինակոչիկների իրավունքների վիճակի մասին զեկույցում ներկայացրել են դեպքեր, երբ զորակոչիկին 3-րդ անգամ տարկետում տալով հանդերձ` ծառայությունից ազատելու փոխարեն 4-րդ անգամ են տալիս տարկետում, ինչն օրենքի խախտում է:

Բանախոսը նշեց, որ իրենց դիմած 26 անձանցից 11-ը ստացել են բանավոր խորհրդակցություն, իսկ 15-ին տրվել է հանգամանալից իրավական աջակցություն, ինչի արդյունքում այս պահի դրությամբ մեկ զորակոչիկ ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, իսկ մյուս վեցը ստացել են տարկետում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների համոզմամբ` զորակոչերի ժամանակ ոչ թե գանգատների, այլ համալիր բժշկական զննության հիման վրա պետք է տրվի եզրակացություն, քանի որ սխալ է առաջնորդվել միայն տվյալ պահի առողջական վիճակի գնահատմամբ: Իսկ զորակոչը պետք է կանոնակարգվի ոչ թե իրավական ակտով` ՀՀ ՊՆ 410 հրամանով, այլ համապատասխան օրենքով:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
«Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության ասուլիսը
17.11.2017
11:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Երեխաները հանուն երեխաների» նախաձեռնության մամլո ասուլիսը` նվիրված Երեխաներին բռնություններից պաշտպանելու միջազգային օրվան:
Հանրային լրագրության ակումբը մասնակցեց Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին
17.11.2017
10:00
Հանրային լրագրության ակումբը Մեդիա կենտրոն նախագծով մասնակցեց նոյեմբերի 17-ին կայացած Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին:
«Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար. հնարավոր զարգացումներ»
16.11.2017
13:00
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը:
«Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները»
16.11.2017
11:00
Նոյեմբերի 16-ին «Մեդիա կենտրոնում» (հասցե՝ Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի ունեցավ քննարկում «Ուսանող և աշխատաշուկա. մասնագիտական կողմնորոշման խնդիրներն ու աշխատաշուկայի պահանջները» թեմայով:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ