Քաղաքացիական բողոքի ձայն. օրինաչա՞փ է իրավապահ մարմինների արձագանքը
19.11.2014
12:00
Քաղաքացիական ակտիվիստները ոստիկանության վարքագիծը քաղաքացիական բողոքների ընթացքում համարում են ոչ օրինաչափ եւ կանխատեսում են վարքագծի վատացում Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալուց հետո:

Իրավապաշտպանի եւ ակտիվիստների գնահատմամբ` նոյեմբերի 12-ին եւ նոյեմբերի 14-ին ՀՀ ֆինանսների նախարարության շենքի ու Սահմանադրական դատարանի շենքի մոտ քաղաքացիական ակտիվիստները իրացրել են իրենց խաղաղ հավաքների իրավունքը, իսկ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ: 

«Սրանք ազատություններ են եւ սահմանափակման ենթակա չեն այլ կերպ, քան նախատեսված օրենքով: Այսինքն, սահմանափակումները բացի օրենքով սահմանված լինելուց, պետք է լինեն պիտանի ու անհրաժեշտ ժողովրդավարական հասարակության համար: Իրավունքի խախտումն առկա է», - այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը

Քննարկմանը մասնակցում էին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ինչպես նաև նոյեմբերի 12-ին «Դե!մ եմ»-ի` ի պաշտպանություն երիտասարդ դասախոսների ակցիայի ու նոյեմբերի 14-ին Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը դեմ ակցիաների մասնակիցներ «Դե!մ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը, ակտիվիստ Գոհար Սարոյանը և Քաղաքացիական պայմանագրի անդամ Արայիկ Հարությունյանը:

«Ոստիկանության ոչ օրինաչափ գործողության արդյունքում լղոզվում է այն գաղափարը, որի համար մարդիկ դուրս են եկել փողոց և բարձրացրել պայքարի դրոշ, քանի որ լրատվամիջոցներն ավելի շատ անդրադառնում են ոստիկանություն-քաղաքացի բռնության դեպքերին», - ասաց հրապարակախոս, նոյեմբերի 14-ին Հայաստանի` ԵՏՄ անդամակցությանը դեմ ակցիայի մասնակից Զարուհի Հովհաննիսյան:

Քաղաքացիական ակտիվիստները մատնանշում էին նաեւ դեպքեր, երբ ոստիկանները իրենց իրավասություններից դուրս գործողություններ եւ մեկնաբանություններ են կատարել:

Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով` «ոչ միայն ոստիկանությունը չի տիրապետում իրավական բառապաշարին, այլ նաև խառնվում է ակտիվորեն քաղաքականությանը` ցույց տալով, որ հասարակությունը հավաքվելու իրավունք չունի, երբ քննվում է Ռուսաստանի հետ կապված որևէ խնդիր»:

«Հեսա ստեղ կհաստատեն, կմտնենք, հետո կտեսնենք, թե ոնց եք թպրտալու»: Սա ինձ ոստիկաններից մեկն է ասել Սահմանադրական դատարանի մոտ ակցիայի ժամանակ», - քննարկման ժամանակ վստահեցրեց նոյեմբերի 14-ին Հայաստանի` ԵՏՄ անդամակցության դեմ կազմակերպված ակցիայի մասնակից, քաղաքացիական ակտիվիստ Գոհար Սարոյանը:  

Ի դեպ նշենք, որ այս քննարկմանը մասնակցելու հրավեր Մեդիա կենտրոնից ուղարկվել էր նաեւ ՀՀ Ոստիկանությանը:

Արտակ Զեյնալյանի համոզմամբ` ոստիկանության գործառույթն է ապահովել հավաքների ոչ թե խաղաղ ընթացքը, այլ բնականոն ընթացքը, և վերջիններս չպետք է դառնան միջամտության աղբյուրը:

«Ոստիկաններից ինձ ասացին՝ ո՞վ ես ստեղ, եթե լրագրող չես, ձենդ կտրի, կորի ստեղից», - պատմեց Գոհար Սարոյանը` վերհիշելով նոյեմբերի 14-ին Սահմանադրական դատարանի մոտ անցկացված բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը:

«Պարոն Գասպարյանին եմ ուզում դիմել, քանի որ նա հաճախ է նշում, թե ոստիկանություն-հասարակություն հարաբերություններում դրական տեղաշարժ կա: ...Իրականությանն այդքան էլ չի համապատասխանում, պետք է աշխատել նրանց հետ, որպեսզի իրենց չպահեն որպես թաղային հեղինակություններ», - ասաց «Դե!մ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Իմ դիտարկումներն ու իրավակիրառական պրակտիկայի փորձը ցույց են տալիս, որ ոստիկանների վարքագիծը գնալով վատանում է... և դա պայմանավորում եմ իշխանությունների ոչ լեգիտիմությամբ», - ասաց Արտակ Զեյնալյանը:

Բանախոսներից Քաղաքացիական պայմանագրի անդամ Արայիկ Հարությունյանի կանխատեսմամբ` ԵՏՄ-ին Հայաստանի միանալուց հետո հնարավոր է որոշակի վատթարացում քաղաքացի-ոստիկան հարաբերություններում, քանի որ մինչ այս ՀՀ իրավապահ մարմինները եղել են «եվրոպական ժողովրդավարական ինստիտուտների մանրադիտակների տակ և փորձում էին ձևական տեսանկյունից չեզոքություն պահպանել»:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի»
17.07.2018
17:00
Հուլիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում՝ «Հեղափոխություն՝ մշակույթո՞վ, թե՞ առանց մշակույթի» թեմայով։

«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ». ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկի
16.07.2018
11:00
«Մենք հայկական կողմից սպասում ենք կոնկրետ առաջարկներ և գաղափարներ, ԵՄ-ն Հայաստանում կառուցողական է տրամադրված». այս մասին հուլիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նոր «Ընտրական օրենսգիրքը» և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները
13.07.2018
12:30
Հուլիսի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Ընտրական նոր օրենսգիրքը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները» թեմայով:
«Հայաստանյան թավշյա հեղափոխությունը Ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել»․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտ
12.07.2018
10:30
Հայաստանում գարնանը տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը ֆրանսիայում չափազանց դրական է ընկալվել ու ընդունվել, հատկապես ոգևորիչ էր այն, որ այդ ամենը խաղաղ ու օրինական բնույթ էր կրում․այս մասին հուլիսի 12-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Հայաստանում ամուսնական զույգերը պլանավորում են շատ, բայց ունենում քիչ երեխաներ. ՄԱԿ 2017թ. ուսումնասիրություն
11.07.2018
12:00
Հուլիսի 11-ին Բնակչության համաշխարհային օրը Մեդիա կենտրոնում ներկայացվեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացված ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ուսումնասիրության արդյունքները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ