Անձնական տվյալները կունենան պաշտպանվածության ավելի բարձր աստիճան
13.11.2014
12:30
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր նախագիծը կապահովի քաղաքացիների տվյալների պաշտպանության ավելի բարձր աստիճան:
ՆմանկարծիքհայտնեցՀՀ ԱՆ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության Իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթաղչյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ:

«Օրենքի նախագիծը չի կարգավորում օպերատիվ հեռախուզական գործունեությունը, դատավարությունների ընթացքում մշակվող անձնական տվյալները, պետական և ծառայողական գաղտնիք համարվող անձնական տվյալներ... և մի շարք իրավահարաբերություններ կարգավորվում են այնքանով, որքանով դրանց առանձնահատկությունները նախատեսված չեն այլ օրենքներով»,- քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչության Իրավական ակտերի մշակման բաժնի պետ Լիանա Ղալթաղչյանը:

Քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ օրենքի նախագծով առաջարկվում է ստեղծել լիազոր մարմին: Այն իրավասություն կունենա վարչական դատավարության կարգով բողոքարկել այն պետական մարմինների որոշումներ, որոնք խախտում են անձնական տվյալների օրինականությունը:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանի դիտարկմամբ՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը միասնական համակարգի տեսլական չունի՝ ի տարբերություն եվրոպական շատ երկրների, որոնք անձի վերաբերյալ տվյալներն ամբողջությամբ հավաքում են մեկ կենտրոնում և անհրաժեշտության դեպքում պետական մարմիններն օգտվում են այդ կենտրոնից:

Ըստ բանախոսի՝ միասնական համակարգի կարևորությունն  այն է, որ անձը կկարողանա ավելի պատշաճ ու համակարգված վերահսկողություն իրականացնել, թե որ պետական մարմինն իր մասին ինչ տվյալ է մշակել կամ մշակում:

Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ:

Տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ լիազոր մարմին ստեղծելու գաղափարը շատ լավ է, բայց եթե գործը միայն պետության վրա լինի, ապա կոռուպցիոն ռիսկերը բարձր են լինելու:

Օրենքի նախագծով նախատեսվում է տուգանք օրենքի կանոները խախտողների համար: Փորձագետ Անդրանիկ Մարկոսյանի կարծիքով՝ եվրոպական մի շարք երկրներում տարբերակում է դրվում, թե օրենքով արգելված արարքը չարամտորեն է կատարվել, թե ոչ, սակայն մեզ մոտ նման մոտեցում ամրագրված չէ: Լիանա Ղալթաղչյանի փոխանցմամբ նման տարբերակում դնելը ճիշտ չէր լինի:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը ևս մի քանի դիտարկումներ ուներ օրենքի նախագծի հետ կապված: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հորդորեց առաջարկներ ուղարկել նախարարություն, դրանք կքննարկվեն և անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխություններ կարվեն նախագծում:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
Թավշյա հեղափոխություն. մշակութաբանական փոփոխություններ
18.05.2018
11:00
Մշակութաբանական ի՞նչ փոփոխություններ են ակնկալվում թավշյա հեղափոխությունից: Ինչպե՞ս կառուցել ժողովրդին ծառայելու այլ մոդել, ինչպե՞ս պաշտոնյա-քաղաքացի հարաբերությունները պարզեցնել, ստեղծել կառավարման մարդակենտրոն քաղաքականություն։ Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր. ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
17.05.2018
12:00
ԼԳԲՏԻՔ անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբանները հույս են հայտնում, որ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ թե դատավորները, թե փաստաբանները, թե դատախազները իրենց աշխատանքի վայրում այսուհետ կղեկավարվեն մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով:
«Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ»
17.05.2018
11:00
Մայիսի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Կառավարության երկարաժամկետ ու կարճաժամկետ անելիքները տնտեսության մեջ» թեմայով: Քննարկման բանախոս տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշեց, որ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր է կարճ ժամանակահատվածում լուրջ հաջողություններ գրանցել։
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ. Դավիթ Սանասարյան
16.05.2018
16:00
Մայիսի 16-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում «թավշյա հեղափոխության» ակտիվ մասնակից, «Մերժիր Սերժին» նախաձեռնությանանդամ, ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյանի հետ:
«Դատաիրավական համակարգի բարեփոխումների պահանջ. իրավապաշտպանների առաջարկները»
15.05.2018
13:00
Դատաիրավական համակարգի առողջացման համար անձերի փոփոխություն է պետք. շատ դատավորներ կան, որոնք այս տարիների ընթացքում դատական համակարգի նկատմամբ լուրջ անվստահություն են ձևավորել:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Այսօր մեդիա կենտրոնում
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ