Օրենսդրական բացը` խտրական վերաբերմունքից պաշտպանվելու խոչընդոտ
10.11.2014
13:00
Այն անձինք, կամ կառույցները, որ օժտված են պաշտպանելու հասարակությանը, այսօր համապատասխան գործիք չունեն, որպեսզի լիարժեք կարողանան իրականացնել խտրական վերաբերմունքից պաշտպանելու գործառույթը:

Դրա հիմքում ամենամեծ բացն այսօր օրենսդրականն է: Այս մտահոգությունն այսօր հայտնեց «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման մասնակից, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Հայաստանում «ատելության խոսք» հասկացությունը չունի հստակ օրենսդրական սահմանում, չկա օրենք՝ որը քաղաքացիներին պաշտպանի խտրական վերաբերմունքից:

Հստակ համապատասխան օրենսդրական կարգավորումը կլինի լավագույն գործիքն ատելության խոսքից եւ խտրականությունից դատական կարգով պաշտպանվելու համար:

Քննարկմանը մասնակցում էին  այն 30 կազմակերպություններից ներկայացուցիչներ, որոնք ստորագրել էին «Քաղաքացիական հասարակությունը դատապարտում է ՀՀ–ում ատելության կոչերի եւ խտրականության պետական մակարդակով խրախուսումը» հայտարարության ներքո, ինչպես նաև «Իրավունք» թերթի դեմ հայց ներկայացրած քաղաքացիներ: Հայտարարությունը հրապարակվել էր նոյեմբերի 5-ին:

Հիշեցնենք, որ 16 քաղաքացիներ դիմել էին դատարան «Իրավունքի» խմբագիր Հովհաննես Գալաջյանիˋ «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով նյութի կապակցությամբ:

Նյութում մոտ 60 քաղաքացիներ ներկայացվել էին որպես ազգի դավաճան։ Քաղաքացիները պահանջում էին 5 միլիոն դրամի փոխհատուցում` որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև ներողություն խնդրել պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար և հերքում տպել թերթում: Դատարանը մերժել էր հայցը:

«Հայց ներկայացնելիս հայցվոր կողմը հստակ գիտեր, որ նման վճիռ է լինելու, քանի որ այն կոչերը, որոնք հնչեցվել են նյութում Հայաստանի անկախացումից ի վեր կան, և դատարանն իր վճռով հաստատեց, որ նման կոչերը նորմալ երևույթ է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց «Նոր Սերունդ» ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանը:

Հայցվորներից «Նոր սերունդ» ՀԿ աշխատակից Արման Սահակյանը նշեց, որ կա անվտանգության ու պաշտպանվածության խնդիր. եւ այդ խնդիրը ոչ միայն վերաբերում է այն մարդկանց, ովքեր ենթարկվում են խտրականության, այլեւ իրավապաշտպան կազմակերպություններին, ովքեր պաշտպանում են խտրականության թիրախ մարդկանց խմբերին:
Արման Սահակյանը նաեւ հայտնեց, որ իր և ևս երկու հայցվոր նոր հայցադիմումով դիմել է դատարան, ընդդեմ «Իրավունք» թերթի եւ հայցը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 24-ին:

Ի դեպ քննարկմանը հրավիրվել էին նաեւ «Իրավունք» թերթի ներկայացուցիչները: Հրավերը մերժվել էր:

Անդրադառնալով  դատարանի որոշմանը, Հայկուհի Հարությունյանը նշեց, որ դատարանը կարծես թե հաստատել է, որ վիրավորանքը բացակայում է. մարդու ազատ արտահայտման իրավունքն է իրագործվել, ոչ թե դրսևորել է խախտում այլոց իրավունքների նկատմամբ:
«Ի տարբերություն այլ վճիռների՝ դատարանի վճիռը բավականին «լուրջ» հիմնավորված է: Դատարանը փորձ է արել օգտագործել նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ողջ պաշարը՝ ի սկզբանե բալանսը շեղել հօգուտ ազատ արտահայտման  իրավունքի կողմը»,- ասաց Հայկուհի Հարությունյանը:
Սակայն դատարանի որոշման տեքստում, փաստորեն, հաստատվում է, այն, որ «սրանք ազգի թշնամիներ են» փաստացի ստացվում է, որ դատարանի վճռով վիրավորանքը բացակայում է, եւ ազատ արտահայտվելու իրավունքն է օգտագործվել, պնդում են քննարկման մասնակիցները:

Քննարկման մասնակից «Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ-ի նախագահ Սերգեյ Գաբրիելյանի կարծիքով  Հայաստանում կան ոչ միայն միաշերտ, այլեւ երկշերտ, եռաշերտ խտրականության դեպքեր կան: «Եթե մենք այսօր չպայքարենք նման երեւույթի դեմ, ապա կունենանք անառողջ, պառակտված հասարակություն»:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Մամիկոն Հովսեփյանի դիտարկմամբ` Հայաստանում կա դրական միտում, այլապես ակտիվիստներն ու իրավապաշտպանները դուրս չէին գա փողոց ու պայքարի, ոչ էլ դատարաններ կդիմեին:

«Հուսանք` մեր վերաքննիչ, վճռաբեկ դատարաներն այլ փոփոխություններ կանեն ու կճանաչեն այս կոչերը` որպես մարդու իրավունքների խախտում կամ պատվի ու արժանապատվության հասցված վնաս», - նշեց Մամիկոն Հովսեփյանը:

«Մենք Եվրոպայի Խորհրդի անդամ ենք, և այն եվրոպական կոնվենցիաները, որոնց մենք միացել ենք, իրենց ուժը բացարձակապես չեն կորցնում Եվրասիական Միությանը միանալուց հետո: Եվ այս դեպքում մեր պետությունը պարտավորություն է ստանձնել կատարել Եվրոպական կոնվենցիայով սահմանված օրենսդրական փոփոխություններ այս ոլորտում», - ասաց Հայկուհի Հարությունյանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Թավշյա զրույցներ» հեղափոխության դեմքերի հետ
25.05.2018
17:00
Մայիսի 25-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ հանդիպում թավշյա հեղափոխության ակտիվ դերակատար, «Իմ քայլը» նախաձեռնության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի հետ:
Քաղաքացիական հասարակության դերը հետհեղափոխական Հայաստանում
25.05.2018
12:00
Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ իրենց աջակցությունն էին հայտնել նոր ձևավորված կառավարությանը. «Մենք պատրաստակամ ենք աջակցելու նոր ձևավորված կառավարությանը՝ հաղթահարելու առկա խնդիրները, միաժամանակ հավատարիմ ենք մնալու մեր գործունեության հիմնական սկզբունքներին և օրակարգին»։
«Վարորդներին որոշ խախտումների դեպքում չտուգանելու և տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները»
24.05.2018
11:00
ՀՀ ոստիկանությունը մայիսի 23-ից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ:
«Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում»
23.05.2018
12:00
Մայիսի 23-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Գործարկվում է «Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորում»-ը. ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում» թեմայով:

«Բնապահպանության խնդիրներն ու ռիսկերը. առաջարկներ ուղղված նոր կառավարությանը»
22.05.2018
11:00
Բնապահպանության ոլորտում առկա խնդիրների, լուծումների և նոր կառավարությանն ուղղված իրենց առաջարկների մասին մայիսի 22-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը բարձրաձայնեցին բնապահպանները:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ